Գրքում ներառված են գործարար հաղորդակցության գործընթացներում էթիկային և վարվելակերպի կանոններին առնչվող գործնական հարցերի մի շարք պատասխաններ: Հրատարակությունը նախատեսված է ղեկավարների և մասնագետների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները գործարար էթիկայի և վարվելակերպի կանոնների ոլորտում, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների և մանկավարժների համար:
Կարևոր չէ, թե ով ես դու այսօր… քանի որ այս համամարդկային բեսթսելերի հետ կսովորես՝ ինչպես փոխել կյանքդ՝ կիրառելով այն գաղտնիքները, որոնք կգտնես հնագույն գալարներում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանք, տուն, կյանքի իմաստը, ու հայտնվել խորը հուսահատության մեջ: Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ:...
2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին «հավերժական ճշմարտություն» է անվանում 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2018 թվականին: Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ...
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար: