«Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Ամենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա: Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնելմեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծոմներիմիջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշե վարդապետի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ «Առհասարակ այս ողջ պատմության ականատեսն ու վկան է գրքի հեղինակը։ Խոնարհ աշակերտը համարձակորեն շեշտում է․ «Ոչ թե հին զրույցներից տեղեկացանք և մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին»։ Շնորհիվ այս համեստ մատյանի՝ հայերս և ողջ աշխարհը պահպանեցինք հիշատակը մեր ազգի համար այսքան կարևոր՝ հայոց աստվածատուր այբուբենի ստեղծման պատմության և նրա հեղինակի՝ մեծ հայորդու կենսագրության մասին»։ Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյան,...
«Ջաբրայիլի արծիվը» գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին։ Բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:
«Ջաբրայիլի արծիվը» գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին։ Բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: «Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ, 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ:
«Այսպիսին է Ուորհոլը». Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլի ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ–ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։ Գրքում ներկայացվում են արվեստագետի կյանքի ամենակարևոր դրվագները, որոնք նաև կանխորոշել են նրա հայացքներն ու ճաշակը՝ մանկությունը Մեծ դեպրեսիայի տարիներին, ներգաղթյալի աղքատ կյանքը, նկարչությամբ զբաղվող մայրը, Նյու Յորք տեղափոխվելը, հանդիպումը ժամանակի հայտնի արվեստագետների հետ և այլն։ Արվեստագերի աշխատանքներին անդրադառնալով՝ գրքում փորձ է արվում հասկանալու, թե ով է Ուորհոլը, ում ստեղծագործական կյանքի հետ են կապված մեր օրերում սովորական դարձած...
«Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը» գիրքը ներկայացնում է ցեղասպանության տարիներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի մանկատների որբերի կյանքում նրա հայրական հոգատարությունը, անմոռաց դերը: Ուսումնասիրությունը ներառում է նաև բազմաթիվ որբերի, մասնավորապես Հայ գրողների կովկասյան ընկերության որդեգիրների երախտագետ վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, նրանց բանաստեղծությունները` ձոնված իրենց կողմից «Հայրիկ» պատվատիտղոսին արժանացած բանաստեղծին: Առաջին անգամ մենագրությանը կից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Թումանյանին ուղղված որբ երեխաների նամակներ, որոնք, բացի գրողի ու նրան հանդիպած յուրաքանչյուր մանկան կենսագրության փաստը լինելուց, նաև ողբերգական ժամանակի ուշագրավ վավերագրեր են: Գիրքը նախատեսվում է ինչպես թումանյանագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, այնպես էլ ընթերցող լայն շարջանակի համար:
«Զիդան. երկու կյանք». Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
«Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն»-ը հրատարակվում է հինգ հատորով՝ վերախմբագրված տարբերակով։ Յուրաքանչյուր հատորում ներկայացվում են համաշխարհային երաժշտության մեջ իրենց հետքը թողած կոմպոզիտորներ։ Շարքի երկրորդ հատորը նվիրված է Ք․ Վ․ Գլյուկի, Յ․ Հայդնի և Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործություններին։
Իլոն Մասկ ի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները: Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի...
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
Ընթերցողին հրամցվող «Գիտնականը և Նախագահը» ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 75֊ամյա հոբելյանի առթիվ։ Փաստաթղթերը ժանրային առումով տարատեսակ են. կարծիքներ ու բնութագրեր, անձնական եւ պաշտոնական նամակներ, գիտական աշխատությունների մասին գրախոսականներ, լրագրային հոդվածներ, տարբեր առիթներով գնահատականներ, շնորհավորանքներ, հեղինակների կողմից նվիրած գրքերի ընծայագրեր, ի պաշտոնե արված հայտարարություններ եւ այլն։ Բազմազան են նաեւ փաստաթղթերի հեղինակները. հանրահայտ գիտնականներ, տարբեր երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ, գործարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ռազմական գործիչներ, գրականության եւ արվեստի տարբեր ասպարեզներում ճանաչված հեղինակություններ, գործընկերներ, լրագրողներ, հարազատներ եւ այլն։
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
«Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը պատմում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին: Նորահայտ փաստերի, վկայությունների ու վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է հանճարեղ գրողի թռիչքներով և անկումներով լի կյանքի մի դրվագը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն ու իրադարձությունների ընթացքը:
«Սևակի մահվան առեղծվածը» գրքում առաջին անգամ առավել ամբողջական քննության են առնվում Պարույր Սևակի մահվան հանգամանքները՝ համադրելով բոլոր շրջանառու վարկածները, ականատեսների, մտերիմների, մասնագետների վկայությունները: Առանձին անդրադարձ կա ողբերգությանը նախորդած և հաջորդած իրադարձություններին, ինչը թույլ է տալիս դեպքերը դիտարկել լայն համայնապատկերում և շահեկան հող ձևավորել կատարվածի անաչառ գնահատման ու ճշմարտության բացահայտման համար:
«Սթիվ Ջոբս» գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:
«Բիթլզ». Գրավիչ ճամփորդություն լեգենդար քառյակի հետ` կիսադատարկ ակումբներից մինչև համաշխարհային փառք և միլիոնների պայմանագրեր: «Անտարես» հրատարակչությունն առաջարկում է նոր գիրք Դը Բիթլզ խմբի մասին: «Դը Բիթլզ»-ը բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝...
«Джаз в Армении» գրքում ներկայացված են Հայաստանում էստրադային երաժշտության և ջազի կայացման 75-ամյա ճանապարհը, ավելի քան 50 հայ երաժիշտների հեղինակային պատկերներ և ավելի քան 70 հեղինակ-կատարողների կենսագրություններ: Գրքում նաև ներկայացված են հայազգի ջազմեններ, ովքեր ելույթ են ունեցել կամ ունենում արտասահմանում:
Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899–1979) ստեղծագործությունը՝ քսաներորդ դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա էսթետիկական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ:
Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։ 1990 թվականին համաշխարհային քարոզարշավի արդյունքում ազատ արձակվելուց հետո Մանդելան զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվիրել է աղքատության և անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել է ռասայական հաշտեցմանը։ Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի...
Հանսի Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ: Դանիացի մեծ գրողը մանկության հավերժական հերոսներ է ստեղծել` «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը» և այլն: Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող: Հայնց Յանիշը նրբաճաշակորեն է պատմել Անդերսենի կյանքի մասին ու իր պատմությանը միահյուսել ամենահայտնի հեքիաթները: Իր սքանչելի նկ արներով Մայա Քասթելիքը պատկերազարդ գրքերի շարքի մի նոր գանձ է ստեղծել: