Նատալյա Պրավդինան Ռուստատանի ամենահայտնի ֆենշույ վարպետն է, գիտակցության դրական վերափոխման մասնագետ, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ: Գիրքը սովորեցնում է դաստիարակել երեխային նոր աշխարհայացքով՝ բաց դեպի աշխարհը, անհամար հնարավորություններին ձգտող գիտակցությանը: Գրքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ծնողը զարգանում է երեխայի հետ միասին:
Գիրքը լույս է տեսել ավելի քան 20 տարի առաջ և դարձել է իսկական սենսացիա: Այն ապացուցել է, որ տղամարդիկ և կանայք մտածում են, զգում են և վարվում են տարբեր կերպ: Ջոն Գրեյը ստեղծել է տղամարդկանց և կանանց շփման նոր համակարգ, և այդ համակարգը երջանկացրել է միլիոնավոր զույգեր ամբողջ աշխարհում: Սակայն մի պահ այս խորհուրդները սկսեցին չաշխատել, քանի որ աշխարհն օրեցօր փոխվում է: Այդ պատճառով լույս տեսավ նոր հրատարակություն՝ ժամանակին համընթաց փոփոխություններով և «աշխատող» խորհուրդներով:
«Ես չեմ կարող քեզ հետ և չեմ կարող առանց քեզ»: Այս արտահայտության շուրջ են հյուսված սիրո մասին սյուժեների մեծամասնությունը: Հնարավոր է՝ դա պատճառը, որ այն դառնում է մեր հարաբերությունների կարգախոսը: Հրաժարվել սեփական հետաքրքրություններից, նվիրաբերել քեզ զուգընկերոջը, ցավ ապրել, բայց զգալ, որ այդ ամենն այնքան էլ վախենալու չէ, ինչպես նրան կորցնելը. այս սցենարը հարմար է միայն գրքերի և ֆիլմերի համար, իսկ Դուք երջանկության եք արժանի: Իսպանացի հոգեբան Սիլվիա Կոնգոստը անառողջ հարաբերությունների դժվարին փորձ ունի: Սույն գրքում իր և իր հաճախորդների օրինակների վրա նա բացատրում է՝ ինչպես տարբերել սերը, որը մենք փնտրում ենք, սիրային կախվածությունից, որը մեզ քայքայում է, և ինչպես ապրել...
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառք: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
Իսպանացի փիլիսոփա, ռացիովիտալիստական ուսմունքի հիմնադիր, մշակութաբան Խոսե Օրտեգա ի Գասետի ստեղծագործությունները խոր հետք են թողել 20–րդ դարի համաշխարհային մտածողության վրա: Սույն ժողովածուն ընդգրկում է նրա հիմնական աշխատություններից մի քանիսը: Մեջբերում․ Մենք հարկադրված ենք սեփական խնդիրները լուծել առանց անցյալի եռանդուն օգնության. բացարձակ ակտուալիզմով, լինեն դրանք արվեստի, գիտության թե քաղաքականության խնդիրներ: Եվրոպացին մնաց միայնակ, նրա կողքին չկան նրանք, ովքեր պատմության «գետի մեջ սուզվեցին»:
Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում: Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը: Ժողովրդի...
Հուշագրքի հասցեատերերը փոքրիկներն են, որոնց համար այս հուշագիրքը կլինի իրենց կյանքի առաջին տարվա խոսուն վկան՝ ամրագրելով այդ ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունները: Հուշագիրքն ունի նաև գրքույկ, որը հասցեագրված է ծնողներին և բոլոր այն մեծահասակներին, ովքեր նախանձախնդիր են՝ 0-1 տարեկան երեխաների խնամքն ու զարգացումն ըստ ամենայնի ճիշտ և գրագետ կազմակերպելու: Նյութն արտացոլում է 0-1 տարեկաններին վերաբերող մանկավարժական և հոգեբանական մոտեցումներ: Նպատակն է աջակցել ծնողներին՝ երեխաների ծննդի հետ կապված խնդիրները ճիշտ լուծելու, առաջացած դժվարությունները հեշտ հաղթահարելու, երեխայի զարգացման փուլերի վերաբերյալ հստակ տեղեկությունով ապահովելու հարցերում:
Մարկուս Ավրելիուսը, որը Հռոմի գահակալ է եղել մ.թ. 161–180 թթ., հայտնի է ոչ միայն իբրև արդար, իմաստուն ու հաջողակ միապետ, այլև իր «փիլիսոփա»՝ կայսրերի համար արտասովոր տիտղոսով: Նրա «Խորհրդածություններ» (կամ «Ինքն իրեն/Ինքն իր համար») պայմանական վերնագրով երկը, Սենեկայի (մ.թ. I դ.) ու Էպիկտետոսի (մ.թ. I–II դդ.) գրվածքների հետ, համարվում է ստոիկյան փիլիսոփայության կարևորագույն աղբյուր: Այն բացառիկ է մի քանի առումով: Հեղինակը երկը հասցեագրել է ինքն իրեն, ինչը զուգահեռ չունի անտիկ գրականության մեջ: Հեղինակը Հռոմի կայսրն է, բայց փիլիսոփայական գործ է գրել, այն էլ՝ ոչ թե լատիներեն, այլ հունարեն (որը փիլիսոփայության ուսուցման լեզուն էր): Հեղինակը, թվում է, մտադրություն չի ունեցել այն...
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար: