«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի`ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում- ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:
Գրքում ներկայացված է Ռուսաստանի պատմությունը Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք (2000-2015թթ.): Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ և տասնյակ հարցազրույցներ, որոնք հեղինակ վերցրել է Պուտինի մոտ շրջապատից: Մեկ գրքի մեջ հավաքված մտքեր, կարծիքները, փաստերը ստեղծում են Կրեմլի ու մասնավորապես Պուտինի ամբողջական պատկերը: Գիրքը մեծա աղմուկ է բարձրացրել ինչպես Ռուսաստանում, այդպես էլ դրա սահմաններից դուրս:
Այս գրքում տեղ է գտել Նաբոկովի ոչ գեղարվեստական արձակը՝ հարցազրույցներ, նամակներ տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիրներին, հոդվածներ և այլն: Չնայած նյութերը բավական տարբեր են, բայց նրանք կազմում են ընդհանուր միտք. այս գրքի համար հեղինակն ընտրել և վերամշակել է այն հարցազրույցներն ու հոդվածները, որոնք առավել լավ են ներկայացնում նրան էսթետիկ կրեդոն, որոնցում ինքն առավել լավ է բացահայտված հեղինակ:
Գրքում ներկայացված են սիրված հայ մանկագիր Խնկո Ապոր հեքիաթներն ու առակները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների: Գիրքը ինտերակտիվ է. կազմի վրա տեղադրված նկար-հղումով հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներ ու առակները:
Ներկայացվող չինական առակները հին են: Դրանցից շատերը շուրջ երկու հազար տարվա պատմություն ունեն և ներկայացնում են մարդկային լավագույն հատկանիշները՝ ազնվությունը, բարությունը, վեհանձնությունը և այլն՝ իրենց մեջ խտացնելով չին ժողովրդի իմաստնությունը, որն ուղղված է հասարակության բարոյականության պահպանմանը և դաստիարակությանը: Գիրքը նախատեսված է ընթերցողների ամենալայն շրջանակների համար:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի–օրագիր» նախագիծը (2017, 2018), Հովհաննես Թումանյանի 150–ամյա հոբելյանին ընդառաջ ներկայացնում է «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» գիրքը: Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն: Գրքում ընդգրկված նյութերին ծանոթությամբ ընթերցողը կարող է հետևել երևելի հայի, հանճարեղ բանաստեղծի և մեծ մարդու կյանքի ու ստեղծագործության ընթացքին: Տեսնել բնության, արվեստի ու մարդկանց հետ շփումներից ծնվող հիացմունքն ու ներշնչանքը, նաև հայ...
Սա տասներկուերորդ ժողովածուն է հեղինակի էսսեների` նվիրված արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերին: Ուշագրավ է էսսեների ոճական հարստությունը: Գիրքն առատորեն հագեցված է իր իսկ` հեղինակի նկարչական գործերով:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար: