Կոստան Զարեանը իր երկարատեւ կեանքի ընթացքում, սկսած 1908 թւականից, գրել է բազմաթիւ յօդւածներ և էսսէներ, պահել է օրագրեր, որոնք իր գրականութեան մի կարեւորագոյն մասն են կազմում եւ ներկայացնում ու ամբողջացնում են հեղինակի գրական եւ էսթետիկական ըմբռնումների համակարգը: «Լեզուն եւ արիւնը» ժողովածուն, որ լոյս է տեսնում երկու գրքով, ամփոփում է գրողի էսսէիստական հարուստ ժառանգութիւնը: Երկու գրքում էլ տպագրվում են ինչպէս անտիպ յօդւածներ, էսսէներ եւ օրագրութիւններ, այնպես էլ ժամանակի մամուլի էջերում մնացած ընթերցողին անծանոթ նիւթեր: Ֆրանսերէն գրած մի շարք հատւածները հայ ընթերցողին ներկայացւում են առաջին անգամ:
Կոստան Զարեանը իր երկարատեւ կեանքի ընթացքում, սկսած 1908 թւականից, գրել է բազմաթիւ յօդւածներ և էսսէներ, պահել է օրագրեր, որոնք իր գրականութեան մի կարեւորագոյն մասն են կազմում եւ ներկայացնում ու ամբողջացնում են հեղինակի գրական եւ էսթետիկական ըմբռնումների համակարգը: «Լեզուն եւ արիւնը» ժողովածուն, որ լոյս է տեսնում երկու գրքով, ամփոփում է գրողի էսսէիստական հարուստ ժառանգութիւնը: Երկու գրքում էլ տպագրվում են ինչպէս անտիպ յօդւածներ, էսսէներ եւ օրագրութիւններ, այնպես էլ ժամանակի մամուլի էջերում մնացած ընթերցողին անծանոթ նիւթեր: Ֆրանսերէն գրած մի շարք հատւածները հայ ընթերցողին ներկայացւում են առաջին անգամ:
Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։ «Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։ Վիքիպեդիա Գրքում տեղ է գտել նաև «Քաղաքացիական անհնազանդություն» էսսեն:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի`ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում- ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
ՀԻՇԻՐ ԻՆՁ, ԵԹԵ ՈՉ ԱՄԵՆ ՐՈՊԵ, ապա գոնե երեք րոպեն մեկ անգամ, և իմացիր, որ մնացած երկու րոպե հիսունինը վայրկյանի ընթացքում ԴՈՒ ԻՄ ՄՏՔՈՒՄ ԵՍ «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածու: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…z
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։ Հայ մեծ արձակագրի ծննդյան 85– ամյակին նվիրված այս ընտրանին պահպանել է արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է` շաբաթվա օրերն ընդգրկող, նշումների համար նախատեսված հատված և գրական մաս։ Գրքում ներառված են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր երկերից, պատառիկներ նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասը կազմող հարցազրույցներից, հատվածներ էսսեներից, տարբեր հրատարակությունների առաջաբաններից ու հոդվածներից:
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորը թվով չորրորդն է “Տիեզերքը ափի մեջ”, “Նարեկացու աղերսանքը” ու “Կաքավաբերդի առեղծվածը” ժողովածուներից հետո, որը նվիրված է արվեստի, գրականության, փիլիսոփայության, պատմության ու նաև գիտության տարբեր հարցերին: Վեց էսսե է նվիրված միայն ճարտարապետությանը: Բոլորովին նոր մոտեցմամբ է ներկայացվում Լեոնարդո դա Վինչիի Հայաստանում լինելու վարկածը: Ցնցող է Էվերեստի նվաճմանը նվիրված պատմությունը: Փաստեր, ապրումներ, խորհրդածություններ` բոլորովին նոր, շատ հաճախ անսպասելի վերջավորություններով, և այդ ամենը գրական, լեզվական ու ոճական հետաքրքիր մատուցմամբ:
Գրիգոր Գուրզադյանի էսսեների այս հատորում` թվով վեցերորդ, ներկայացված են նրա վերջին գործերը, այդ թվում չհրատարակված: Դրանք նվիրված են պատմության, արվեստի, փիլիսոփայության, գիտության, ճարտարապետության, կոսմոսին առնչվող հարցերին: Հուզիչ է “Ռամզես-Նեֆերտարի…” պատմությունը: Անակնկալ պիտի համարել “Հանճարեղ կանայք” ինքնատիպ էսսեն: Խիստ ուշագրավ է “Ինչ է ամբոխը” հոգեբանական-փիլիսոփայական ուսումնասիրությունը: Ուշադրություն է գրավում “մարդ-տիեզերք”, “պետություն-գիտություն” պրոբլեմների նորովի ու խիստ տպավորիչ մատուցումը:
Գիրքը Գրիգոր Գուրզադյանի էսսեների հինգերորդ ժողովածուն է` նվիրված փիլիսոփայությանը, արվեստին, պատմությանը, գրականությանը, ճարտարապետությանը, նաև գիտությանն ու կոսմոսին առնչվող իրադարձություններին: Տպավորիչ է իտալական Ռենեսանսի հանճարներին նվիրված ընդարձակ շարքը, հելլենական Հունաստանի արվեստը ներկայացնող տրիլոգիան: Չորս էսսե նվիրված է վերջին տարիներին կոսմոսում տեղի ունեցած խոշորագույն իրադարձություններին:
Սա տասներկուերորդ ժողովածուն է հեղինակի էսսեների` նվիրված արվեստի, գրականության, գիտության, պատմության, փիլիսոփայության և այլ հարցերին: Ուշագրավ է էսսեների ոճական հարստությունը: Գիրքն առատորեն հագեցված է իր իսկ` հեղինակի նկարչական գործերով:
Ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունն այս Երկիր կոչված մոլորակի վրա: Մարդու ներկայությունը Երկրի վրա, հեղինակի կարծիքով, տիեզերական երևույթ է: Նա հնարավոր չի համարում մարդու այս տեսակի գոյությունը այլ աստղերի շուրջն առաջացած մոլորակների վրա: Գրքում մեծ տեղ է հատկացված մտքի թռիչքին, մշակույթի և արվեստի ասպարեզներում Երկրի վրա ստեղծված արժեքներին:
Ներկա հատորը հեղինակի էսսեների` թվով ութերորդ ժողովածուն է` նվիրված այսօրվա գիտության խոշորագույն պրոբլեմներից մեկին` գալակտիկային: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչ հեղաշրջող դեր է խաղացել ու շարունակում է խաղալ, արդեն երկու տասնամյակ անընդմեջ, Հաբբլ անունը կրող այդ վիթխարի կոսմիկական տելեսկոպը: Գրքում բերված են շուրջ քառասուն գալակտիկաների խիստ տպավորիչ նկարները, բոլորն էլ գունավոր` այդ տելեսկոպի օգնությամբ ստացված: