Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
«Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը լավագույն տարբերակն է երեխաների համար, ովքեր սիրում են փոքրիկ պատմություններ, գեղեցիկ պատկերազարդմամբ գրքեր, ովքեր նոր են սովորում կարդալ և ովքեր զարգացնում են ընթերցանությունը։
Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Ահա Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից:
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: Թեև դպրոցում Հարրին շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան:
Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն… Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…
Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:
Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:
Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ, ու մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:
Փոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար չմտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ… Ջաննի Ռոդարիի նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական պատկերացումները:
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը: