The Call of the Wild is a short adventure novel by Jack London, published in 1903 and set in Yukon, Canada, during the 1890s Klondike Gold Rush, when strong sled dogs were in high demand. The central character of the novel is a dog named Buck. The story opens at a ranch in Santa Clara Valley, California, when Buck is stolen from his home and sold into service as a sled dog in Alaska. He becomes progressively more primitive and wild in the harsh environment, where he is forced to fight to survive and dominate other dogs. By the end, he sheds the veneer of civilization, and relies on primordial...
The Secret Garden is a novel by Frances Hodgson Burnett first published in book form in 1911, after serialisation in The American Magazine (November 1910 – August 1911). Set in England, it is one of Burnett’s most popular novels and seen as a classic of English children’s literature. Several stage and film adaptations have been made. The American edition was published by the Frederick A. Stokes Company with illustrations by Maria Louise Kirk (signed as M. L. Kirk) and the British edition by Heinemann with illustrations by Charles Heath Robinson. Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Խորհրդավոր պարտեզը» վեպը առաջին անգամ լույս է...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել աշխարհահռչակ Օսկար Ուայլդի ժողովածուն, որտեղ ընգրկված են գրողի հինգ սիրված հեքիաթները՝ «Եսասեր հսկան», «Երջանիկ արքայազնը», «Սոխակը և վարդը», «Նվիրված ընկերը» և «Նշանավոր Հրթիռը»:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել մեծանուն մանկագիր, երեխաների սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Նոր, զվարճալի պատկերազարդումներով այս գիրքը ընդգրկում է գրողի 16 հեքիաթները՝ ուսանելի և հետաքրքրական բոլոր ժամանակներում:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի` երեխաների համար նախատեսված ժողովածուն: Գրքում ներառված են գրողի հինգ հեքիաթներ և հինգ լեգենդներ։ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության հիմնասյուներից է։ Լինելով խորապես ազգային գրող՝ իր տաղանդի և արվեստի ուժի շնորհիվ նա վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից և հայտնի դարձել աշխարհին։
Peter and Wendy is a story of Peter Pan, a mischievous yet innocent little boy who can fly, and has many adventures on the island of Neverland that is inhabited by mermaids, fairies, Native Americans, and pirates. The Peter Pan stories also involve the characters Wendy Darling and her two brothers John and Michael, Peter’s fairy Tinker Bell, the Lost Boys, and the pirate Captain Hook. The play and novel were inspired by Barrie’s friendship with the Llewelyn Davies family. Barrie continued to revise the play for years after its debut until publication of the play script in 1928. «Փիթր...
«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Գրիմ եղբայրների ժողովածուն։ Ներառում է ինը հայտնի հեքիաթ, որոնք մեզ տեղափոխում են աներևակայելի ու հրաշքներով լի աշխարհներ։
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ղազարոս Աղայանի ժողովածուն։ Ներառում է վեց հեքիաթ՝ «Օձամանուկ և Արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Ասլան-Բալա», «Խիզախը կամ Աներկյուղը»։
«Քաﬕն ուռիների ﬔջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին ﬕ քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացուﬓերով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեﬕ ստեղծագործությունը ﬓում է մշտապես արդիական: «Քամին ուռիների մեջ» գիրքը շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային վիպակն է։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։ «Քամին ուռիների մեջ» վիպակի...
«Ձմեռ Տատի հեքիաթը». Ամեն անգամ, հենց Նոր Տարին մոտենում էր, հեռու- հեռու լեռներից ու ծովերից այն կողմ գտնվող Ձմեռ Պապի տնակում սկսվում էր տոնական եռուզեռը…
Ընձուղտը ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել: Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…
«Ջորջի հրաշագործ բալասանը». Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր ՏԱՏԻԿԻՆ դեղը տալիս… ըհը՜, հո- հո՜… հը- հը՜մ… Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ կբուժի, կա՛մ… այնքան էլ չէ:
«Աշխարհի չեմպիոն Դանին». Դանին պաշտում է հորը: Բայց պատկերացրու նրա զարմանքը, երբ պարզվում է, որ հայրը սիրում է օրենքը խախտել: Այո, նույնիսկ մեծերն են երբեմն շրջանցում կանոնները: Բայց Դանին գիտի, որ չնայած դրան, իր հայրը նույն բարի ու խելացի մարդն է՝ լի հետաքրքիր գաղափարներով: Դու է՛լ միացիր վայրուվերումներով լի նրանց արկածներին ու տես՝ արդյոք նրանց հաջողվում է իրականացնել բոլոր ժամանակների ամենահանդուգն ու վտանգավոր մտահղացումը:
«Կախարդին գումարած ագռավ». Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։
«Գայլն ու Ձմեռ Պապը» ֆիննական հեքիաթը պատմում է չար գայլի մասին, որը գողանում է Ձմեռ Պապիկի քուրքը և որոշում փոխարինել նրան: Կճանաչե՞ն նրան անտառի բնակիչները:
Այս գունեղ, նկարազարդ գրքույկը ներկայացնում է Հասմիկ Աջամյանի «Արևային անձրև» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակն աշխարհին նայում է մանկան աչքերով, և շրջակայքն ու սովորական թվացող երևույթները դառնում են վառ ու հրաշալի։ Մանկական բանաստեղծությունները գրված են մանկան սիրո ու հավատի ներշնչանքով, լի են մանկական միամտությամբ և փոխադարձ սիրո սպասումով։
«Խնդմնդուկներ», այսինքն՝ մանկական խաղիկներ խնդմնդալու համար: Եվ հեղինակը՝ Յուրի Սահակյանը, իր մեղմ հումորով ու սրամիտ պատկերներով, ժողովրդական խոսք ու զրույցով ժողովածուում ստեղծել է հետաքրքրաշարժ ու զվարճալի մթնոլորտ: Մթնոլորտ, որն անմիջապես համակում է երեխային, նպաստում հումորի զգացողության և մտքի ճկունության զարգացմանը: Յուրօրինակ գունազարդում ունեցող ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար:
«Լուսատտիկ Տատիկը». Մանկագիր Էդուարդ Ավագյանը մանուկների կողմից անչափ սիրված հեղինակներից է: Ինչպես հեղինակի նախորդ գրքույկները, այնպես էլ այս՝ «Լուսատտիկ Տատիկը» ժողովածուն, երեխաների առջև բացում է ուրույն մի աշխարհ, որը լի է հետաքրքրաշարժ պատմություններով, յուրօրինակ պատկերներով ու գունեղ հերոսներով: Իսկ գեղեցիկ պատկերազարդումները գրքի ընթերցումը դարձնում են առավել հետաքրքիր: Ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանեի համար: