Գունազարդ «Մանկական համակարգչային հանրագիտարան» գիրքը կդառնա երեխայի լավագույն օգնականը համակարգչային գրագիտության ուսուցման ընթացքում: Գրքում մատչելի ներկայացված են համակարգչի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Երեխան կսովորի օգտվել հանրահայտ Windows օպերացիոն համակարգից, ինքնուրույն կկարողանա համակարգչում ծրագրեր և խաղեր տեղադրել, տեքստ տպել և նկարել: Կտեղեկանա նաև համակարգչային վիրուսների և հակավիրուսների մասին: Այս գրքով երեխան հեշտությամբ կյուրացնի ինֆորմատիկայի դպրոցական դասընթացը և գերազանց հաջողությունների կհասնի ուսման բնագավառում: Նախատեսված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար:
«Իմ առաջին ատլասը». Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա...
«Իմ առաջին հանրագիտարանը. Զարմանահրաշ ճամփորդություն» գիրքը մի զարմանահրաշ ճամփորդություն է դեպի գիտելիքների ու հայտնագործությունների կախարդական աշխարհ: Փոքրիկ ընթերցողները կիմանան մարդու մարմնի կառուցվածքի և գործառույթների մասին, կգտնեն տարբեր պատմություններ հետաքրքիր իրադարձությունների ու հայտնագործությունների մասին,կբացահայտեն Տիեզերքի և Երկրագնդի, բույսերի և կենդանիների, գիտության և տեխնոլոգիայի հրաշքները: ✅Ներառում է թեմաներ, որոնց երեխաները կհանդիպեն նաև տարրական դասարաններում: ✅Տեղեկությունը համապատասխանում է երեխաների հետաքրքրություններին: ✅Մատչելի է և հաճելի քննարկել ընկերների հետ: ✅Պարզ փորձեր և առաջադրանքներ:
«Ինչու՞ հանրագիտարան».Հետաքրքիր տեղեկությունների աշխարհում. այն ամենը, ինչ պետք է իմանալ: Ֆանտաստիկ փաստեր պրպտող գլուխների համար: Զարմանահրաշ նկարազարդումներն ու հստակ բացատրությունները կօգնեն երեխաներին գտնել շրջապատող աշխարհի մասին հուզող հարցերի պատասխանները:
«Թիկ-Թակ ժամացույցը». Արջուկ- լրջուկի մեկ օրվա պատմությունն ու պտտվող սլաքներով գրավիչ ժամացույց- գրքույկը պստիկ- ճստիկներին արագ կսովորեցնեն ժամը ճանաչել: Տարիքը՝ 3+
«Վայրի բնության ձայները. ինտերակտիվ-ձայնային գիրք». Անտառային թռչունների վաղորդյան համերգը, ալիքների ծփանքն ուղեկցող ճայերի կանչերը, առյուծի մռնչյունն ու փախչող վագերաձիերի դոփյունը… Այս զարմանալի գրքույկը թերթելիս կարելի է լսել բնության զարմանազան ձայները: Եռաչափ համայնապատկերային նկարազարդումները ձեզ կտեղափոխեն ջունգլի, սավաննա, անտառ, նույնիսկ՝ լեռնային գագաթներն ու օվկիանոսի խորքը: Բա՛ց արա գրքույկը և կհայտնվես վայրի բնության թագավորությունում` ձայների և գույների խորհրդավոր աշխարհում:
«Տասը ձագուկ. 10 գրավիչ ձայն». Այս գրավիչ գրքից շատ նոր բաներ կսովորես: 10 ձայնային վահանակները քեզ կուղեկցեն կենդանիների սքանչելի աշխարհ: ►Տարիքը`+3 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Սուզվե՞նք խորքերը պատմության». Աստղիկը, Արեգը ու նրանց շնիկը՝ Մաքսը, ուղևորվում են դեպի հեռավոր անցյալ: Փորփրիր պատմության դարավոր շերտերը`Վայրի արևմուտքից մինչև Սառցե դար, և ծանոթացիր պատմության ամենից գրավիչ էջերին: ►Ացտեկներն ի՞նչ էին ուտում: ►Ի՞նչ մարզաձևեր կային առաջին Օլիմպիական խաղերում: ►Ինչպիսի՞ն էին միջնադարյան ասպետների զինախաղերը: Արի սուզվենք ժամանակի հորձանուտն ու միասին պարզենք:
«Թռչե՞նք դեպի Տիեզերք». Աստղիկը, Արեգը ու նրանց շնիկը՝ Մաքսը, դեպի Տիեզերք շշմեցնող ճամփորդության են պատրաստվում: Դու էլ նրանց միացիր: Հետազոտիր համաստեղությունները, «զբոսնիր» Տիեզերքում, տես, թե իրականում ինչեր կան այնտեղ և նոր բաներ իմացիր մոլորակների մասին: ►Ո՞ր համաստեղությունն է շուն հիշեցնում: ►Ինչու՞ է Մարսը կարմիր: ►Ո՞ր մոլորակը 62-ից ավելի արբանյակ ունի: Արի թռչենք Տիեզերք և ինքներս ամեն ինչ պարզենք:
«Գաղտնի ծածկագիրը. Սեմյուել Մորզե». Գիտե՞ս արդյոք, որ հնարավոր է հաղորդակցվել միայն կետերի ու գծիկների միջոցով: Դա գերգաղտնի մի ծածկագիր է, որն այսօր քչերին է ծանոթ, և որը կրում է Սեմյուել Մորզեի անունը. մի մարդու, ով հայտնագործեց նաև հեռագիրը: Եթե մի օր ուզենաս տպավորություն գործել քո ընկերների վրա և դառնալ իսկական Ջեյմս Բոնդ, դու գիտես, թե ինչ է պետք անել` օգտագործել Մորզեի այբուբենը: Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ` նաև մեծահասակների համար:
«Մանկական գիտադարան» մատենաշարի «Բնության և գիտության առեղծվածները» գիրքը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։ Շրջակա աշխարհը՝ իրերը, երևույթները, շնչավոր ու անշունչ առարկաները… ամե՜ն–ամեն ինչը, որ մեկ բառով կոչվում է բնություն, կարող է զարմացնել ու հիացնել ձեզ: Բնության առեղծվածների մասին դուք կարող եք տեղեկանալ գրքի առաջին մասում: Իսկ երկրորդ մասը ձեզ համար կբացահայտի գիտության առեղծվածները` ատոմի կառուցվածքից մինչև նանոտեխնոլոգիաներ… Նաև կիմանաք հայտնի գիտնականների գյուտերի ու հայտնագործությունների մասին, և գուցե հենց ձեզ է վիճակված ապագայում շարունակելու նրանց գործը:
Լավ կլիներ, որ դու այնքան սիրեիր մաթեմատիկան, որքան նա: Գալիլեո Գալիլեյ ը հիացած էր թվերով: Նա նաև սովորություն ուներ «հարցակոխ» անել ամեն մեկին ամեն ինչի մասին: Եթե այդպես չլիներ, եթե նա լռեր, ապա գուցե չհայտնագործեր, որ, ի վերջո, Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, ոչ թե հակառակը, ինչպես այն ժամանակներում կարծում էին բոլորը:
«Եղիցի լույս». Հրաշագործ Թոմաս Էդիսոնը բոլոր ժամանակների մեծ գյուտարարներից մեկն է: Նա դպրոց գրեթե չէր հաճախել, բայց այնքան խելացի էր, որ հարյուրավոր հայտնագործություններ արեց: Նա, ըստ էության, իսկական լամպի ջին էր: Ի դեպ, էլեկտրական լույսը մարդկանց տուն հասցնելը նրա հղացած լավագույն գաղափարն էր: Եվ, բարեբախտաբար, միակը չէր:
«Աշխարհի նոր յոթ հրաշալիքը» գրքում խաղի ձևով ներկայացված են աշխարհի յոթ նոր հրաշալիքների լուսանկարները, որոնք հավաքելով երեխան մի կողմից կվայելի խաղի հաճույքը, մյուս կողմից նորովի կճանաչի համաշխարհային ճարտարապետության մեծագույն կոթողները:
Սիրելի երեխաներ, «Մարդու մարմինը ոտքից գլուխ» գիրքը կարդալով, դուք կիմանաք, թե ինչպես է կառուցված ձեր օրգանիզմը, ինչպես է նա ապրում և ինչպես են աշխատում մարդու օրգանները: Գրքում շատ են զվարճալի և ճանաչողական նկարները, որոնք ձեզ թույլ կտան հասկանալ այն, թե ինչ ներդաշնակությամբ են գործում մարդու օրգանների բոլոր համակարգերը: Այդ գիտելիքները կօգնեն ձեզ լինել առողջ և ուժեղ:
Սիրելի երեխաներ, «Մարդու մարմինը» գիրքը կարդալով, դուք կիմանաք, թե ինչպես է կառուցված ձեր օրգանիզմը, ինչպես է նա ապրում և ինչպես են աշխատում մարդու օրգանները: Գրքում շատ են զվարճալի և ճանաչողական նկարները, որոնք ձեզ թույլ կտան հասկանալ այն, թե ինչ ներդաշնակությամբ են գործում մարդու օրգանների բոլոր համակարգերը: Այդ գիտելիքները կօգնեն ձեզ լինել առողջ և ուժեղ:
Կկարողանա՞ արդյոք արքայազն Զիգֆրիդը ազատել կարապների թագուհի դարձած արքայադուստր Օդետին լճի չար տիրոջ Ռոտբարտից,կիմանաք`թերթելով և ունկնդրելով «Կարապի Լիճը» նվագապատումը: Վաղուց, շատ վաղուց Զիգֆրիդ անունով մի արքայազն էր ապրում: Երբ լրացավ նրա քսանմեկերորդ տարին, թագուհի մայրը որդուն ասաց, որ ամուսնանալու և թագավորության հոգսերն իր վրա առնելու ժամանակն է: Բայց Զիգֆրիդն անհոգ կյանքին հրաժեշտ տալ չէր ուզում ու որոշեց փախչել… Ամեն էջին սեղմիր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կարապի լիճը» հեքիաթն ու Չայկովսկու սքանչելի մեղեդին: Տես, թե հյուրերը ո՜նց են պարում…
Այն ամենը, ինչ կա Երկրում, մեզ շրջապատող աշխարհն է՝ աղմկալի քաղաքը, ուրախ ագարակը, կանաչ անտառները, սավաննաներն ու ջունգլիները, ծովերն ու օվկիանոսները, լեռները ու բևեռները… Ուզո՞ւմ ես աշխարհի մասին նոր բաներ իմանալ։ Բա՛ց գրքույկը, սեղմի՛ր ձայնային կոճակները և կտեղափոխվես Երկրի ամենահեռավոր անկյունները, կլսես կենդանիների ու բնության ձայները։
Փոքրիկներին տանը զբաղեցնելու համար առաջարկում ենք ինտերակտիվ- ճանաչողական այս խաղ- գրքույկը, որի օգնությամբ հետաքրքրասեր երեխաները կենդանիների մասին նոր- նոր բաներ կսովորեն, իսկ խելացի գրիչը կօգնի իմացածն ու սովորածը ստուգել:
ԽԵԼԱՀԵՂ ՄՐՑԱՎԱԶՔ. զգաստ, պատրաստ, առա՛ջ Վերջապես մեծ մրցավազքի օրն է եկել: Տեսնես ո՞վ կհաղթի, ո՞վ կարժանանա ոսկե գավաթին: Կապիր ամրագոտիդ, ղեկը ձեռքդ առ ու մեր ինտերակտիվ ձայնային գրքի հետ պատրաստվիր սրընթաց, գլխապտույտ արկածի: ► տարիքը՝ 3 + ►11 ձայնային կոճակ
Սիրելի ծնողներ, ձեզ ենք ներկայացնում երաժշտական խաղ – գիրք, որի հետ ձեր երեխաները կսովորեն նվագել սիրված մեղեդիներ և հաճելի ժամանակ կանցկացնեն: Գրքում կգտնեք Կարապի լիճը Կարմեն Տարվա եղանակները Էլիզին Հունգարական պար Մարդուկ ջարդուկը Գիշերային փոքրիկ սերենադ Լուսին սոնատ Պետյան և գայլը և այլ մեղեդիներ:
Կենդանիների կյանքի, նրանց տնակների ու ձագուկների մասին քեզ կպատմի խոսող գիրքը: Ինչ ձայներ են արձակում թռչունները, որ կենդանին է մռնչում, որը՝ հաչում: Սեղմիր ձայնային կոճակը և լսիր ձագուկի ձայնը: ►Էջում գտիր նկարը և սեղմիր նույն ձայնային կոճակը: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Երեխան կարող է մարտկոցները բերանը տանել: Նախքան գիրքը երեխայի ձեռքը տալը, հանեք մարտկոցների մեկուսիչը, ապա համոզվեք, որ կափարիչն ապահով փակված է: