«Չեմպիոնը» պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է երկու ոտքը, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում և զբաղվում իր սիրելի սպորտձևով՝ ծանրամարտով և Բրազիլիայի պարալիպիական խաղերում զբաղեցնում 5-րդ տեղը, իսկ 2022-ի Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավում առաջին տեղը։
«Ես խոսում եմ պարելով»-ը 5+ տարիքային խմբի համար նախատեսված ներառական գիրք է: Այն Հայկ Հոբոսյանի մասին է, ով բացարձակ զուրկ լինելով լսողությունից՝ բազմաթիվ պարային մրցույթների՝ այդ թվում «Պարի՛ր, թե կարող ես» պարային մրցույթի հաղթող է, ունի իր դպրոցը և պարի դասեր է տալիս լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Բացահայտի՛ր ամենահետաքրքիրը տիեզերքում՝ ինքդ քեզ: Մարդու մարմինը համարվում է ինժեներական մտքի հրաշալիք: Արդյոք գիտե՞ս, որ այն ստեղծում է արյան 4 մլն նոր բջիջներ, քանի դեռ դու կարդում ես այս նախադասությունը: Կամ գիտե՞ս, որ մարդու ԴՆԹ-ն 20 անգամ կարող է ձգվել մինչև արեգակ և ետ ուղղությամբ: Ապշեցրու քո ընկերներին և ընտանիքին ամեն ինչի մասին ցնցող փաստերի այս խելացնոր հավաքածուով՝ ամենաարագ նյարդից մինչև ամենաուժեղ մկանը:
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
«Պահմտոցի անտառում». Պրպտիչով լուսավորիր էջերը, որ գտնես պահ մտած զանազան կենդաիներին: Ուշադրություն. Պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն». Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…
«Պրպտուն խելքը կգտնի ելքը». Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին մարդիկ տներում հոսող ջուր չունեին ու աշխատում էին քիչ սպասքով բավարարվել: Ախր աման լվանալը մեծ պատմություն էր. պետք էր գետից կամ լճից, կամ լավագույն դեպքում ջրհորից դույլերով ջուր կրել…
«Փոքրիկների խնդրագիրք»-ը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցի առաջին դասարանցիների համար: Այն միաժամանակ և՛ դասագիրք է, և խաղ: Խնդրագիրքը երեխաներին ոչ միայն կսովորեցնի լուծել խնդիրներն ու գրել դրանց լուծումները, այլև կընձեռի բովանդակալից ժամանակ անցկացնելու հնարավորություն:
«Պուանտներ Աննայի համար». Աննան մի մեծ երազանք ունի. ամենից շատ ուզում է բալետի իսկական պարուհի դառնալ: Այն օրից, որ թատրոնի բեմում երեսուներկու կախարդական ֆուետե տեսավ, ամեն ինչ անում է, որ երազանքն իրականանա, անընդհատ կոփում է մարմինն ու բնավարությունը: Բայց մի՞թե հեշտ է պարուհի դառնալը: Բեմում բալետն ասես հեքիաթ լինի, բայց հետնաբեմում մեկ – մեկ դպրոցի ֆիզկուլտուրայի դասից էլ ձանձրալի է: Մեր ընթերցողներն Աննայի հետ միասին կիմանան՝ ինչ է ռելևեն, ռևերանսը, էքզերսիսը, պլիեն, և կբացահայտեն բալետի մյուս գաղտնիքները: Սա մի բարի ու իմաստուն պատմություն է սիրո և ընտանեկան ջերմության մասին:
«Քայլե՞նք դինոզավրերի հետքերով». Աստղիկը, Արեգն ու նրանց շնիկը`Մաքսը, ուղևորվում են նախապատմական ժամանակաշրջան, երբ աշխարհի տերը դինոզավրերն էին: Միացիր նրանց ր ամեն ինչ իմացիր Երկիրը բնակեցրած զարմանալի արարածների մասին: Ինչպե՞ս են դինոզավրերը խնամել ձագերին Ե՞րբ է ահեղ Թի- ռեքսը իշխել Երկիրը Ինչի՞ց ենք իմանում դինոզավրերի կյանքի մասին Գնանք նախապատմական ժամանակներն ու պարզենք
«Մեծ պահմտոցի. փնտրիր և գտիր». Հսկա գիրք, որն իր ԲԱԶՄԱԶԱՆ պատկերներով կզբաղեցնի ձեր երեխային երկար ժամանակ: (9 բացվածք, 50 թաքնված առարկա յուրաքանչյուր բացվածքում, 10 կրկնվող հերոս):
«Եգիպտոսը խոշորացույցով». Պրպտենք անցյալն ու մասնակցենք պեղումներին. խոշորացույցով զինված`փորձենք ժամանակի խայտաբղետ խճանկարի մեջ հայտնաբերել 200-ից ավելի թաքնված պատկերները: Ի՞նչ երկիր է Հին Եգիպտոսը, ովքե՞ր էին փարավոնները, ստրուկներն ու գրագիրները, ինչպիսի՞ն էր կյանքն այն հնագույն ժամանակներում: Էջից էջ արկածներով լի`հետաքրքիր և ուսանելի ճամփորդությունը մեզ կպատմի, թե ինչ են ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐՆ ու ՄՈՒՄԻԱՆԵՐԸ, մասնակից կդարձնի կորած ԳԱՆՁԵՐԻ որոնումներին և կանցկացնի ահռելի ԲՈՒՐԳԵՐԻ բավիղներով:
Մեր պատկերազարդ «Ձայնավոր Այբուբեն»-ը փոքրիկներին կօգնի ինքնուրույն և արագ սովորել հայոց տառերը: Ստեղնաշարի կոճակներից յուրաքանչյուրը սեղմելով`փոքրիկը կլսի տառին համապատասխան հնչյունը և այդ հնչյունի կրկնությամբ բառերով նախադասություն: Զվարճալի նկարները ժամանցը հաճելի կդարձնեն:
Տեսնես՝ Փոքրիկ Օդանավը կհասցնի՞ կարևոր ծանրոցը վերցնել… Լարովի խաղալիքն ու ծալովի վազքուղին Փոքրիկ Օդանավի արկածները զվարճալի կդարձնեն: Ուշադրություն. պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Իմ առաջին անգլերեն բառերը». Հրաշալի է, երբ գիրքը կարողանում է «խոսել անգլերեն»: Ուսուցանող քարտերի օգնությամբ երեխան կարող է լսել և հիշել առաջին 100 անգլերեն բառը շատ հեշտությամբ:
«Ատլաս երեխաների համար». Ավելի քան 100 պիտակով այս հրաշալի նկարազարդ ատլասի հետ դու կմեկնես հետաքրքիր ճամփորդության աշխարհով մեկ: Յուրաքանչյուր էջում ներկայացված է մայրցամաքներից մեկի քարտեզը՝ փոքրիկ նկարներով ու հետաքրքիր տեղեկություններով: Գրքին կցված է աշխարհի քարտեզը, որը կարելի է նաև առանձին օգտագործել: Այս ուշագրավ գիրքը կծանոթացնի քեզ շրջապատող աշխարհին շատ պարզ, գրավիչ ու հետաքրքրաշարժ ձևով: