«Պատմական որոնումներ» խորագրով փաթեթը ներառում է «Սարսափների դամբարանը», «Մրցավազք Հռոմում», «Միջնադարյան սպանդ», «Մինոտավրոսի լաբիրինթոսը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների պատմական գիտելիքները: Գրքերը երեխաներին կարող են տեղափոխել երևակայություն չճանաչող Հին աշխարհի երկրներ` Հին Հռոմ, Հին Հունաստան, Եգիպտոս, նաև միջնադար, որտեղ արկածային և ճանապարհ հարթող խնդիրները լուծվում են պատմությունից ձեռք բերված գիտելիքների կիրառմամբ:
Բարի՛ գալուստ կախարդական պարտեզների աշխարհ…. Ճանապա՛րհ ընկիր պատկերներով լի կախարդական պարտեզ, որտեղ թավուտներում թաքնված քեզ են սպասում փոքրիկ արարածներ, և կենդանացրո՛ւ այն վառ ու պայծառ գույներով: Այգում կան անավարտ ու դատարկ վայրեր, որոնք հնարավորություն ունես ինքնուրույն ձևավորելու քո երևակայությամբ: Մեծ ու փոքր նկարիչնե՛ր և այգեպաննե՛ր, վերցրե՛ք գունավոր մատիտներն ու գրիչները և ճանապա՛րհ ընկեք դեպի կախարդական պարտեզ: