Ընձուղտը ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել: Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…
«Ջորջի հրաշագործ բալասանը». Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր ՏԱՏԻԿԻՆ դեղը տալիս… ըհը՜, հո- հո՜… հը- հը՜մ… Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ կբուժի, կա՛մ… այնքան էլ չէ:
«Աշխարհի չեմպիոն Դանին». Դանին պաշտում է հորը: Բայց պատկերացրու նրա զարմանքը, երբ պարզվում է, որ հայրը սիրում է օրենքը խախտել: Այո, նույնիսկ մեծերն են երբեմն շրջանցում կանոնները: Բայց Դանին գիտի, որ չնայած դրան, իր հայրը նույն բարի ու խելացի մարդն է՝ լի հետաքրքիր գաղափարներով: Դու է՛լ միացիր վայրուվերումներով լի նրանց արկածներին ու տես՝ արդյոք նրանց հաջողվում է իրականացնել բոլոր ժամանակների ամենահանդուգն ու վտանգավոր մտահղացումը:
«Կախարդին գումարած ագռավ». Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։
«Գայլն ու Ձմեռ Պապը» ֆիննական հեքիաթը պատմում է չար գայլի մասին, որը գողանում է Ձմեռ Պապիկի քուրքը և որոշում փոխարինել նրան: Կճանաչե՞ն նրան անտառի բնակիչները:
«Լուսատտիկ Տատիկը». Մանկագիր Էդուարդ Ավագյանը մանուկների կողմից անչափ սիրված հեղինակներից է: Ինչպես հեղինակի նախորդ գրքույկները, այնպես էլ այս՝ «Լուսատտիկ Տատիկը» ժողովածուն, երեխաների առջև բացում է ուրույն մի աշխարհ, որը լի է հետաքրքրաշարժ պատմություններով, յուրօրինակ պատկերներով ու գունեղ հերոսներով: Իսկ գեղեցիկ պատկերազարդումները գրքի ընթերցումը դարձնում են առավել հետաքրքիր: Ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանեի համար:
«Մկների ժողովը» Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն…
Կան ստեղծագործություններ, որոնք մեր մանկության անբաժան ուղեկիցն են: Այդպիսիներից է նաև Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» ստեղծագործությունը, որն առավելապես հայտնի է «Ոսկե ձկնիկը» անվամբ: Ինչ խոսք, այն մեծ նշանակություն ունի երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Մեծանուն գրողի այս ստեղծագործությունը ներկայացվում է ինչպես նոր թարգմանությամբ, այնպես էլ նոր ու յուրօրինակ պատկերազարդմամբ: Հեքիաթ ձկնիկի և ձկնորսի մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»)՝ հեքիաթ, որը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերի 2 (14)-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1835 թվականին «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում։ Ձեռագրի վրա կա «18 սերբական երգ» նշումը։ Այդ նշանը ցույց է տալիս, որ Պուշկինը պատրաստվում էր...
Ճիշտ ժամանակին և զարմանալի դիպուկությամբ մի շատ կարևոր ու արդիական խնդիր է արծարծում Անահիտ Թարյանն իր «Այ քեզ գրավատուն» չափածո հեքիաթում. Մատչելի ու ընկալելի լեզվով, գեղարվեստական պատկերովոր խոսքով ու ինքնատիպ արտահայտչականությամբ անվանի բանաստեղծուհին իր մանուկ ընթերցողներին վարպետորոն և անբռնազբոս կերպով տալիս է տարրական տնտեսագիտական գիտելիքներ՝ նրանց աննկատելիորեն ներքաշելով իր գրական հերոսների հեքիաթային, բայց միաժամանակ նաև իրական կյանքում տիրող վայրիվերումների մեջ…
«Մաթիլդա». Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ – մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։ Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝...
«Ջեյմսն ու հսկայական դեղձը». Առաջարկում ենք ևս մեկ հանդիպում անգլիացի ճանաչված գրող Ռոալդ Դալի զարմանալի հերոսների հետ: Այստեղ դուք կհանդիպեք փոքրիկ Ջեյմսին և նրա արտասովոր ընկերներին, ու միասին մի զարմանահրաշ, արկածներով լի ճամփորդությանկմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը:
Անգլիացի նշանավոր մանկագիր Ռոալդ Դալի հերոսները՝ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, հանդուգն ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն արնախում ու դաժան մարդակեր հսկաներից: Թե ինչպես են մտադիր իրականացնել համարյա անհնարին այս գործը, ու թե վերջն ինչ է պատահում՝ կիմանաք, երբ կարդաք այս գիրքը:
Հեքիաթի վհուկները, չգիտես ինչու, միշտ ծիծաղելի սև գլխարկ են դնում, սև թիկնոց հագնում ու ցախավել հեծնում: Բայց այս պատմությունը հեքիաթ չէ: Սա իսկական վհուկների մասին է:
Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում: Այսօր Դյորֆլին, որտեղ նկարագրված են վեպի իրադարձությունները, հաճախ անվանում են Հայդիդորֆ՝ Հայդիի գյուղ: Լեռնային գյուղակում շատ քիչ բան է փոխվել. այն գրեթե նույն տեսքն ունի, ինչ հեռավոր անցյալում, երբ Յոհաննա Սփիրին գրում էր այս գողտրիկ պատմությունը: