Հայերենի բնաշխարհի, հայոց պատմության նշանակալի դրվագների, մեր վիպապատմական հերոսների մասին պատմող` գրքում ընդգրկված ավանդույթները ուսանելի ու հետաքրքիր են բոլոր ժամանակներում և ընթերցողական ամենալայն շրջանակներին: Դրանք ճանաչողական ու գեղագիտական մեծ արժեք ունեն, կարող են օգտակար լինել դասավանդման ընթացքում: Ավանդություների ընթերցումը կպարգևի հպարտության և ներշնչման պահեր, կզարգացնի երևակայությունն ու հիացնել կտա մայրենի լեզվի ճոխությամբ ու ժողովրդական մտածողության խորությամբ:
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները:
«Հայ մանկավարժական հանրագիտարան» եռահատորյակի երրորդ գիրքը՝ «Մանկավարժական բառարանը», ամբողջական, համապարփակ մանկավարժական բացատրական բառարանն է, որը ներառում է մանկավարժական, փիլիսոփայական, հոգեբանական հասկացություններ, որոնց ճանաչումը և իմացությունն անհրաժեշտ են մանկավարժության ոլորտի մասնագետներին և ուսանողներին: Բառարանում զետեղված են արդի փուլում շրջանառվող մանկավարժության գրեթե բոլոր հասկացությունները, տրված են դրանց ոչ միայն սահմանումներն ու բացատրությունները, այլև ներկայացված են այդ սահմանումների օտարալեզու հիմքերը (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և այլն): «Մանկավարժական բառարանը» հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, ուսանողությանը և կրթության հարցերով շահախնդիր մարդկանց:
Հայ մանկավարժական հանրագիտարանի քառահատորյակի երկրորդ գիրքը՝ “Հայ մանկավարժական մամուլը” խորագրով, հայ մանկավարժության պատմության մեջ առաջին աշխատանքն է, որն ամփոփում է հայ մանկավարժական մամուլի նվիրյալների՝ հրատարակիչների, տնօրենների, խմբագիրների և նրանց շուրջը համախմբված մտավորականների վաստակն ու գիտամանկավարժական գործունեությունը: Աշխատությունը հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, հայագիտության, մամուլի և կրթության հարցերով շահախնդիր բոլոր մարդկանց:
“Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը” գրքային ճանապարհորդություն է, որը, սկսվելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից, ընթերցողին տանում է Արևմտյան Հայաստան` Անի, Կարս, Դարույնք (Բայազետ), Այանց (Այանիս), Վան, Աղթամար, Տիգրանակերտ (Նփրկերտ), Եդեսիա, Արշամեա, Նեմրութի սրբավայր` ներկայացնելու այսօր Թուրքիայի տիրապետության ներքո գտնվող Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը, բացահայտելու, թե ինչ է մնացել մեր նախնյաց հանճարի ստեղծածից: Անթիվ–անհամար են դրանք` հայ մշակույթի գանձերը, որոնցից շատերը նաև համաշխարհային նշանակության գլուխգործոցներ են:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Նյութը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր թագուհիների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:

Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Գիրքը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր արքաների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները:
Գրքում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Գիրքը շարադրված է գիտահանրամատչելի լեզվով: Որպեսզի ընթերցողը հեշտությամբ կարողանա մանրամասներ գտնել ներկայացված ականավոր արքաների մասին, յուրաքանչյուր ակնարկից հետո նշված են հիմնական աղբյուրներն ու ուսումնասիրությունները