“Հոգեբանությունը և կյանքը” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Սեյրան Ամիրյան, Լիլիթ Արամյան, Նվարդ Արզումանյան, Ջեք Դանիելյան, Սաթենիկ Եղիազարյան, Հասմիկ Թորոսյան, Սամվել Խուդոյան, Նազելի Հախվերդյան, Էլիզաբեթ Մուրադյան, Մելս Մկրտումյան, Լեմս Ներսիսյան, Ռուբեն Նաղդալյան, Լաուրա Պետրոսյան, Դիանա Սարգսյան, Գոհար Վարդանյան, Նեմաթի Փեյմանե, Արտաշես Քեշիշյան
Ձեռնարկը բովանդակում է նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի ընդհանուր զարգացման աշխատանքների գործնական առաջադրանքներ և պարապմունքների նմուշօրինակներ: Նախատեսված է լոգոպեդների, դաստիարակների, ծնողների, ինչպես նաև երեխաների կրթության և զարգացման գործում շահագրգիռ այլ մասնագետների համար:
“Նախադպրոցական հաստատության կառավարումը” մեթոդական ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, կադրեր պատրաստող և վերապատրաստող կազմակերպիչներին և ղեկավար աշխատողներին, դաստիարակներին, ինչպես նաև նրանց, ովքեր նախաձեռնում են հիմնադրել նոր հաստատություն: Ձեռնարկում ներկայացված է մանկավարժական գործունեության նորացման գործընթացը ժամանակակից նախադպրոցական հաստատությունում:
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, մանկավարժների, ինչպես նաև «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության որակավորում ունեցող բուհական և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Գիրքը կարող է օգտակար լինել նաև ծնողներին:
“Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը” մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է նախադպրոցականի զարգացման ախտորոշման սկզբունքների և տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման մանկավարժական գնահատականի և այլ ժամանակահունչ հիմնախնդիրների պարզաբանմանը:
Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի՝ 3-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման պարապմունքների սույն ձեռնարկը մշակվել է դաստիարակի համար՝ որպես դաստիարակի սեղանի հիմնական գիրք: Այն կօգնի դաստիարակին՝ ճիշտ պլանավորելու և անցկացնելու 3-4 տարեկանների խոսքի զարգացման պարապմունքները: Ձեռնարկն ունի գործնական ուղղվածություն: Գրքում զետեղված բազմաբնույթ պարապմունքները օրինակելի նմուշներ են, որոնք կօգնեն դաստիարակին՝ մեթոդապես ճիշտ սահմանելու ուսուցման և դաստիարակության նպատակները, որոշելու իրականացման ուղիները, ընտրելու թեմաները՝ առանց սահմանափակելու նրա ստեղծագործական մոտեցումները: Անդրադարձ է արված խոսքի զարգացման ծրագրային բոլոր բաժիններին, և ներկայացված են խոսքի զարգացման խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակներ:
Մեթոդական ուղեցույցը հասցեագրվում է տարաբնույթ բովանդակությամբ կարճաժամկետ խմբերի հիմնադրմամբ հետաքրքրվող անձանց, մանկավարժներին, ծնողներին: Մանկավարժները գրքում կգտնեն տարբեր խմբերի աշխատանքային ծրագրեր, քարտեր, ցանկեր, ժամանակացույցեր և այլն:
Գրքում համառոտ և ամբողջական ներկայացված է հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հանրամատչելի շարադրանքը ավելի ընկալելի դարձնելու նպատակով գիրքն առատորեն պատկերազարդված է և հագեցած է քարտեզներով: Հասցեագրված է Հայաստանի պատմությամբ և հայագիտության խնդիրներով հետաքրքրվող ընթերցողներին:
Էլեկտրոնային գրքույկում ներկայացված տասը հայ ականավոր արքաներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այն գործիչները, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7