«Չարենց․Երեք ուսումնասիրություն» ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին գրված երեք ուսումնասիրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների և խնդիրների հետազոտությանը։ Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
«Հայերենի բացատրական բառարան»-ում բացատրված է շուրջ 1000 բառ: Բառերի բացատրությունից բացի հաճախ տրվում են գործածության նմուշներ: Բառարանը մասամբ պատկերազարդ է: Այն օգտակար կլինի տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտներին, ուսուցիչներին, հայերեն խոսող բոլորին առհասարակ:
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն: Փոլ Էքմանն այժմ թարմացրել է իր հետազոտությունները՝ առավել խորությամբ ներթափանցելով ստի և ստերը քողազերծելու մեթոդների մեջ: Միջազգայնորեն ճանաչված գործիչների, օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի, Ռիչարդ Նիքսոնի խաբեության մարտավարությունները և հավատարմության երդումը խախտած ամուսինների ու հանցագործների վարքը վերլուծելով՝ Էքմանը ցույց է...
Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին: Կամյուն «Ընդվզող մարդը» սկսել է գրել 1950 թվականի փետրվարին։ Մեկ տարի անց՝ 1951 թվականի մարտին, գրքի հիմնական մասը լրացել է։ Առանձին գլուխներ` Նիցշեի և Լոտրեմոնի մասին, տպագրվել են ամսագրերում` մինչ գիրքը լույս տեսնելը։ «Ընդվզող մարդը» հրատարակվել է 1951 թվականին ՝ Գալիմար հրատարակչությունում։...
Միշել Օնֆրեն Կանի ազգային համալսարանի հիմնադիրն է: Նրա աշխարհայացքը հիմնված է փիլիսոփայության անտիկ ուղղությունների, մասնավորապես՝ էպիկուրիզմի և հեդոնիզմի վրա: Որոշակի տրամաբանական կապերի շնորհիվ նա այդ փիլիսոփայությունները կիրառում է մեր օրերում:
Ֆրիդա Կալո դե Ռիվերան մեքսիկացի նկարիչ է` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով։ Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար։ Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ։ Ֆրիդան իր օրագիրը գրել է 1944 թվականից մինչև իր մահը՝ 1954 թվականը: Այստեղ գրառումներ են նրա մանկության, հիվանդության դեմ պայքարի, Դիեգոյի հանդեպ տանջալից սիրո, արվեստի և քաղաքականության մասին: Օրագիրը ներկայացնում է ոչ միայն կենսագրական, այլև գեղարվեստական արժեք:
«Դրվածք» ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։
«Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն». Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…
«Սերը երբեք չի անհետանում» գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները: Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար:
Տողատակերը կարդալու վառ ու հետաքրքրաշարժ ուղեցույց։ Թոմաս Ֆոսթերի դասական ձեռնարկի՝ մանրակրկիտ վերանայված և թարմացված այս հրատարակությունը վառ ու հետաքրքիր ուղեցույց է գրականության ու գեղարվեստականության հիմքերի վերաբերյալ, այդ թվում՝ սիմվոլների, թեմաների և կոնտեքստի։ Այն ցույց է տալիս, թե ինչպես ամենօրյա ընթերցանությունը դարձնել ավելի հաճելի և օգտակար։ Թեպետ գրքերը հիմնականում հաճույքով ընթերցվում են սյուժեի համար, դրանց տեքստերում հաճախ ավելի խոր գրական իմաստ է ամփոփվում։ «Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես» գիրքն օգնում է մեզ բացահայտելու այդ թաքնված ճշմարտությունները՝ գրականությանը նայելով գերպրոֆեսիոնալ ընթերցողի՝ համալսարանական դասախոսի աչքերով։ Ի՞նչ է նշանակում, երբ գրական հերոսը միայնակ քայլում է փոշոտ արահետով։ Երբ խմիչք է փոխանցում իր ուղեկցին։ Երբ...
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
«Հակափխրունություն» գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում (այստեղից`անկայունություն, ժամանակ, քաոս և սթրեսորներ), մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Սիլիհտարի պարտէզները» ինքնակենսագրական վեպը: Արևմտահայ գրականութեան ամենէն կատարեալ գրագէտներէն մէկն է Եսայեան, եթէ ոչ ամենէն կատարեալը։ Իբրեւ տաղանդ եւ իբրեւ գործունէութիւն․․․ Զ․ Եսայեանի մէջ հայ գրականութեան ամենէն սխրալի շնորհները, կանացի զգայնութեան ամենէն սրտայոյզ խռովքները եւ մեր ժողովուրդի հոգին ամենէն խորունկ սարսուռները իրարու կը միանան։ Անիկա խղճմտանք մըն է, սիրտ մըն է, միտք մըն է հաւասար ամրութեամբ եւ արդարութեամբ․․․ Յակոբ Օշական
«Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։ «Ոչ մի շաբաթ առանց Եղիշե Չարենցի» ընտրանին ձգտում է ինչ–որ չափով կոտրելու բանաստեղծի շուրջ ձևավորված կարծրատիպերը, դիտելու նրա կյանքը, ժամանակն ու ստեղծագործությունը մեկ ընդհանուր պատումի մեջ՝ անցյալի, ներկայի ու ապագայի հարաբերությամբ։ Պահպանված է ընտրանի–նոթատետրի ձևաչափն ու նպատակը՝ գրականությունը դարձնել ընթերցողական լայն շրջանակի օրվա, ամսվա ու տարվա ուղեկիցը։...
«Մտքի ուժը. Առաջ դեպի 21-րդ դար». Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
«Սխալ վարքագիծ». Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:
«Alibaba. Տունը, որը կառուցեց Ջեք Ման». Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք: Financial Times Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում...
«Օպերացիա «Զոդ». Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունըցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։ «Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։ Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ»...
Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները: Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին:
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից...
Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք...