«Հայոց տառերը. Ձևագոյական համեմատական քննություն» հետազոտոթյունը նվիրված է Հայոց այբուբենի ծագման խնդրին: Շուրջ 20 գրային համակարգերի (ներառյալ սինայյան, փյունիկյան, եթովպական, ղպտական, ասորական, եբրայական, նաբաթեական, արաբական, հունական, լատինական, սլավոնական, աղուանական, վրացական եւն) ավելի քան 300 գրանշանների գծապատկերային- համեմատական վերլուծության միջոցով փորձ է արված՝ բացահայտելու Հայոց այբուբենի տեղը գրային մյուս համակարգերի շարքում: Ձևակերպված են գրային համակարգերի ստեղծման և փոխառման ընդհանուր սկզբունքները, որոնք այնուհետև կիրառված են Հայոց գրի վերլուծության ընթացքում: Համեմատական քննությունը նպատակ ունի բացահայտելու գծապատկերային նշանների՝ արագագրության հետևանքով կատարված ձևափոխությունների օրինաչափությունները:
«Հայ հին վիպաշխարհը» գիրքն ամփոփում ու ամբողջական պատկերացում է տալիս տարբեր աղբյուրներում ցրված հայ հին առասպելների ու վեպերի մասին։ Հեղինակը միանգամայն հարազատ է մնացել սկզբնաղբյուրների տվյալներին, անգամ դրանց ոճին ու մտածողությանը։ Կատարվել են միայն տարբեր աղբյուրներով ավանդված միևնույն զրույցի տարբերակների համադրումներ, միևնույն զրույցում անհարկի կրկնվող մտքերի, առանձին մոտիվների հապավումներ, որոշ միջադեպերի, անգամ առանձին սյուժեների, կրոնաբարոյախոսական ավելորդ մեկնաբանությունների կրճատումներ՝ նպատակ ունենալով հնարավորին չափ պահել ու պահպանել տվյալ զրույցի, պատումի կամ կերպարի նախնական, բուն ավանդական նկարագիրը։
«Հայ հին վիպաշխարհը» գիրքն ամփոփում ու ամբողջական պատկերացում է տալիս տարբեր աղբյուրներում ցրված հայ հին առասպելների ու վեպերի մասին։ Հեղինակը միանգամայն հարազատ է մնացել սկզբնաղբյուրների տվյալներին, անգամ դրանց ոճին ու մտածողությանը։ Կատարվել են միայն տարբեր աղբյուրներով ավանդված միևնույն զրույցի տարբերակների համադրումներ, միևնույն զրույցում անհարկի կրկնվող մտքերի, առանձին մոտիվների հապավումներ, որոշ միջադեպերի, անգամ առանձին սյուժեների, կրոնաբարոյախոսական ավելորդ մեկնաբանությունների կրճատումներ՝ նպատակ ունենալով հնարավորին չափ պահել ու պահպանել տվյալ զրույցի, պատումի կամ կերպարի նախնական, բուն ավանդական նկարագիրը։
«Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» qոհագրությունը ներկայացնում է Դերենիկ Դեմիրճյանի մտահոգություններն ու ստեղծված ծանր կացությունից հնարավոր ելքերի փնտրտուքը՝ Ղարաբաղի, Նախիջևանի, Ախալքալաքի և առհասարակ ողջ հայության ճակատագրի առնչությամբ: Առանձին գրքով տպագրվում է առաջին անգամ:
«Հայը և աշխարհը» գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
«Կրկին Պարոնյանի հետ» մենագրությունը նվիրված է Հակոբ Պարոնյանի (1843-1891) կյանքի և ստեղծագործության հանգուցային մի շարք խնդիրների ուսումնասիրությանը: Նորահայտ բազմաթիվ փաստերի համակողմանի քննությամբ բացահայտվում են հանճարեղ երգիծաբանի գլուխգործոց երկերի ստեղծագործական պատմությունը, կառուցվածքային առանձնահատկությունները, գրական աղերսներն ու գեղարվեստական հատկանիշները, նաև գեղագիտական արժեքաբանությունը: Նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, բանասերների և ընդհանրապես հայ գրականությամբ ու երգիծաբանությամբ հետաքրքրվող ընթերցողների համար:
«Левон Тер-Петросян в Российской прессе» հավաքածուն ներառում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ռուսական մամուլում հրապարակված հոդվածները, ելույթներն ու հարցազրույցները: Գրքում տեղ են գտել նաև նրա մասին հոդվածներ և մի շարք այլ նյութեր՝ կապված առաջին նախագահի հասարակական-քաղաքական և գիտական գործունեության հետ: Сборник «Левон Тер-Петросян в Российской прессе» включает в себя опубликованные в Российской прессе статьи, выступления и интервью первого президента Армении Левона Тер-Петросяна, а также статьи о нем и ряд иных материалов, связанных с его общественно-политической и научной деятельностью.
«Տան վերանորոգում և ձևավորում սեփական ուժերով». Վերանորոգման որոշ աշխատանքներ կարող են իրականացնել միայն մասնագետները` պայմանավորված տեխնիկայով ու մասնագիտական հմտություններ կիրառելու անհրաժեշտությամբ, սակայն, անկասկած կգտնվեն այնպիսի աշխատանքներ, որոնք կարելի է կատարել սեփական ուժերով: Գրքում մանրամասնորեն նկարագրված են վերանորոգման այն պարզ միջոցները, որոնցից կարող են օգտվել տղամարդիկ ու նույնիսկ կանայք, ովքեր վարժ չեն նման աշխատանքներում:
«Ինչու՞ ցեղասպանություն» գրքում հանրամատչելի ձևով, բայց փաստական, հիմնավոր տվյալներով ու վերլուծությաններով մեկնաբանվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի և կուսակցությունների գործունեության այն դրսևորումներն ու սխալները, որոնք, ըստ հեղինակի, ի վերջո հանգեցրին Հայոց մեծ եղեռնին, և որոնց մասին մեզանում ընդունված չէ բացեիբաց խոսել: Հանրահայտ փաստերն ու իրողությունները քննվում են բոլորովին այլ հայացքով, որը, բանավիճային լինելով հանդերձ, օգնում է ավելի մոտենալ ճշմարտությանը:
«Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը» գիրքը ներկայացնում է ցեղասպանության տարիներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի մանկատների որբերի կյանքում նրա հայրական հոգատարությունը, անմոռաց դերը: Ուսումնասիրությունը ներառում է նաև բազմաթիվ որբերի, մասնավորապես Հայ գրողների կովկասյան ընկերության որդեգիրների երախտագետ վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, նրանց բանաստեղծությունները` ձոնված իրենց կողմից «Հայրիկ» պատվատիտղոսին արժանացած բանաստեղծին: Առաջին անգամ մենագրությանը կից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Թումանյանին ուղղված որբ երեխաների նամակներ, որոնք, բացի գրողի ու նրան հանդիպած յուրաքանչյուր մանկան կենսագրության փաստը լինելուց, նաև ողբերգական ժամանակի ուշագրավ վավերագրեր են: Գիրքը նախատեսվում է ինչպես թումանյանագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, այնպես էլ ընթերցող լայն շարջանակի համար:
«Մարդը և կացարանը» գրքում վերլուծված են մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցությունները, ներկայացված են թեստեր և անձի հոգեբանական տիպերը, սահմանված են հարմարավետության պայմանները յուրաքանչյուր հոգետիպի համար: Ելնելով հարմարավետության պայմաններից՝ հստակեցված են կացարանին առաջադրվող պահանջները, հաստատված է դրանց կապը ճարտարապետական և դիզայներական լուծումների հետ: Առաջարկված են կացարանի գնահատման համակարգեր: Դիտարկված են կացարանի էներգաարդյունավետության և ինքնավար էներգամատակարարման համար էներգիայի վերականգնվող աղբյուրներն օգտագործելու հնարավորության հարցերը: Գիրքը ճարտարապետների, դիզայներների, ինչպես նաև բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են իրենց տունը, իրենց բնակարանը (անկախ դրանց չափերից) դարձնել հարմարավետ ու գրավիչ:
«Գայթակղելու նուրբ արվեստը». «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։ Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն...
«Եգիպտոսը խոշորացույցով». Պրպտենք անցյալն ու մասնակցենք պեղումներին. խոշորացույցով զինված`փորձենք ժամանակի խայտաբղետ խճանկարի մեջ հայտնաբերել 200-ից ավելի թաքնված պատկերները: Ի՞նչ երկիր է Հին Եգիպտոսը, ովքե՞ր էին փարավոնները, ստրուկներն ու գրագիրները, ինչպիսի՞ն էր կյանքն այն հնագույն ժամանակներում: Էջից էջ արկածներով լի`հետաքրքիր և ուսանելի ճամփորդությունը մեզ կպատմի, թե ինչ են ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐՆ ու ՄՈՒՄԻԱՆԵՐԸ, մասնակից կդարձնի կորած ԳԱՆՁԵՐԻ որոնումներին և կանցկացնի ահռելի ԲՈՒՐԳԵՐԻ բավիղներով:
«Առակներ. Եզոպիս, Լաֆոնտեն». Գիրք-թատրոն՝ հիանալի տարածապատկերներով: Նորովի բացահայտեք Եզոպոսի և Լաֆոնտենի ութ հայտնի առակները: Դերակատարները կենդանիներն են, որոնց յուրաքանչյուրն իր դերն է խաղում՝ պահպանելով ժամանակաշրջանի ոգին և մթնոլորտը: Վայելեք այս հրաշալի գիրքը, և ինչու չէ, խորհուրդ տվեք կարդալ նաև Ձեր մտերիմներին:
«Հարյուր տարվա մարդասիրություն». Ինչպե՞ս ստեղծվեց Հայկական Կարմիր խաչը, որո՞նք էին գործունեության ուղղությունները, ինչպե՞ս Հայաստանը դարձավ Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ եւ ինչպե՞ս հակազդեց պատերազմներին, երկրի ներքին խժդժություններին, բնական աղետներին, տնտեսական ու առողջապահական ցնցումներին։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելով է կառույցը կերտել իր փայլուն կենսագրությունը։ Այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) անցած 100 տարվա պատմության մասին։ Մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծվելով մեկ դար առաջ՝ ՀԿԽԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն։ Այդ ուղին լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով եւ ձեռքբերումներով։
Մեր պատկերազարդ «Ձայնավոր Այբուբեն»-ը փոքրիկներին կօգնի ինքնուրույն և արագ սովորել հայոց տառերը: Ստեղնաշարի կոճակներից յուրաքանչյուրը սեղմելով`փոքրիկը կլսի տառին համապատասխան հնչյունը և այդ հնչյունի կրկնությամբ բառերով նախադասություն: Զվարճալի նկարները ժամանցը հաճելի կդարձնեն:
«Իմ առաջին անգլերեն բառերը». Հրաշալի է, երբ գիրքը կարողանում է «խոսել անգլերեն»: Ուսուցանող քարտերի օգնությամբ երեխան կարող է լսել և հիշել առաջին 100 անգլերեն բառը շատ հեշտությամբ:
«Ատլաս երեխաների համար». Ավելի քան 100 պիտակով այս հրաշալի նկարազարդ ատլասի հետ դու կմեկնես հետաքրքիր ճամփորդության աշխարհով մեկ: Յուրաքանչյուր էջում ներկայացված է մայրցամաքներից մեկի քարտեզը՝ փոքրիկ նկարներով ու հետաքրքիր տեղեկություններով: Գրքին կցված է աշխարհի քարտեզը, որը կարելի է նաև առանձին օգտագործել: Այս ուշագրավ գիրքը կծանոթացնի քեզ շրջապատող աշխարհին շատ պարզ, գրավիչ ու հետաքրքրաշարժ ձևով:
Գունազարդ «Մանկական համակարգչային հանրագիտարան» գիրքը կդառնա երեխայի լավագույն օգնականը համակարգչային գրագիտության ուսուցման ընթացքում: Գրքում մատչելի ներկայացված են համակարգչի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Երեխան կսովորի օգտվել հանրահայտ Windows օպերացիոն համակարգից, ինքնուրույն կկարողանա համակարգչում ծրագրեր և խաղեր տեղադրել, տեքստ տպել և նկարել: Կտեղեկանա նաև համակարգչային վիրուսների և հակավիրուսների մասին: Այս գրքով երեխան հեշտությամբ կյուրացնի ինֆորմատիկայի դպրոցական դասընթացը և գերազանց հաջողությունների կհասնի ուսման բնագավառում: Նախատեսված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար:
«Իմ առաջին ատլասը». Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա...