Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են քանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում և ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:
Գրքում ընդգրկվել են հիմնականում վերջին տարիներին լույս տեսած մահարիական հոդվածները և բանավիճային ելույթները, որոնք քիչ դեր չեն խաղացել գրողի «ապաշրջափակման», նրա գրական ժառանգության ամբողջական գնահատման և վերականգնման հարցում: Զգալի տեղ են գրավում անտիպները: Գրեթե ամբողջությամբ դուրս են մնացել խորհրդային տարիներին տպագրված հոդվածները: Չեն ընդգրկվել նաև առանձին հրատարակություններում և Երկերի լիակատար ժողովածուի հատորներում լույս տեսած հոդվածները:
Մարդու հագուստը նախնադարից մինչև մեր օրերը… Գազանի մորթուց մինչև նորաձևության վերջին ճիչը… Ինչ ճանապարհ է անցել զգեստը, ինչպես է փոխվոլ՝ պարզ անհրաժեշտությունից վերածվելով շքեղ ու պերճ արվեստի: Գրքում շատ հետաքրքիր պատմություններ կան այս ամենի մասին:
Այս աշխատությունը 20–րդ դարի ռազմի պատմության համառոտ ուսումնասիրություն է, որտեղ ներկայացված է նաև հարձակողական բնույթի պատերազմների և ռազմագործողությունների օրինաչափությունների էվոլյուցիան ռազմական գիտության մեջ: Փորձ է արվել ամփոփ և համակարգված ներկայացնելու հարձակողական պատերազմների անխուսափելիությունը ռազմագիտական տեսանկյունից, հիմնավորելու, որ այդ տարբերակն է ռազմական գիտության զարգացման հիմնական լոկոմոտիվը: Աշխատության մեջ բերված օրինակներն ու ռազմագիտական կանոնները ներկայացված են նաև պատերազմների սերնդափոխության տրամաբանությամբ, որը հենց հեղինակի ռազմագիտական հիմնավորումն է: Այս աշխատությունը նախատեսված է ՀՀ ԶՈՒ սպաների համար, որն օգտակար կլինի ինչպես ապագա պատերազմների բնույթի ու բովանդակության ընկալման, դրան նախապատրաստվելու, այնպես էլ նրանց ռազմապատմագիտական գիտելիքները հարստացնելու տեսանկյունից:
Մանկական վախերին անխուսափելիորեն բախվում են բոլոր ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները: «Խիզախերենը» մանկական վախերի ու դրանց հաղթահարման մասին է: Այստեղ կգտնեք վախերի հաղթահարման մի քանի տարբերակներ, որոնք կհեշտացնեն և զվարճալի կդարձնեն երեխայի հետ վախերի մասին զրույցները և հաղթահարման գործընթացը: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների (հատկապես նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար): Այն օգտակար կլինի ծնողներին, մանկավարժներին, մանկական հոգեբաններին, դաստիարակներին և երեխաների հետ աշխատողներին
Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Այս ոգեշնչող գրքի էջերում Դանիել Սմիթն անդրադառնում է Ջոբսի կյանքին և մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև մեջբերում այս մեծ մարդու կողմից և նրա մասին ասված հայտնի խոսքերը՝ ներկայացնելու այն փիլիսոփայությունը, բիզնես դասերը, անգամ տպավորիչ ձախողումները, որոնք օգնել են նրան հասնելու անհավանական ձեռքբերումների։ Գիրքը ուղղորդում է ձեզ նայելու աշխարհին հզոր երևակայության տեր հանճարի աչքերով։
Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամենակարկառուն հեղինակներից մեկը՝ Ջեք Քերուեքը, իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է իր և ընկերների ճամփորդական արկածների, ինքնության ու կյանքի էության որոնման մասին: Ինքնակենսագրական այս վեպը, որը գրվել է 20–րդ դարի կեսին, ցայսօր թվում է նորարական թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: Քերուեքը ոգեշնչվել է իր ընկեր և վեպի գլխավոր հերոս Նիլ Քեսիդիի նամակների «հապճեպ, գիժ, խոստովանական, մանրամասն» ոճից, որը Քերուեքն անվանեց «ինքնաբուխ արձակ»
Այս գիրքը մտորում է բոլորիս հուզող մի թեմայի շուրջ: Եվս մի մարդու մտքեր այն մասին, ինչ վաղուց հայտնի է ձեզ: Ուստի առաջարկում եմ վերաբերվել այս ընթերցանությանը ինչպես իմ եւ Ձեր միջեւ երկխոսության: Ոչինչ ավելին: Սա պարզապես զրույց է:
«Պոեզիայի երկակի տեսողությունը» գրքի առաջին մասում ամփոփված է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի՝ 2019–2020 թթ. գրված «Մտադրությունը և արդյունքը» ծավալուն էսսեն՝ արվեստի ու իրականության հարաբերության, արվեստի ծագման նպատակի ու նշանակության մասին։ Գրքի երկրորդ մասում ընդգրկված հոդվածները՝ նվիրված հայ ու համաշխարհային գրականության զարգացման տարբեր շրջանների ու գործերի՝ սկսած անտիկ գրականությունից ու «Վահագնի ծննդից», ներառելով արևմտահայ բանաստեղծների՝ Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի ստեղծագործությունները, ապա նաև Ս. Չիլոյանի ու Հ. Մովսեսի պոեզիան, առաջին տեսական մասի յուրօրինակ իրացումներն են։
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր: Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան...
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: – Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին: – Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները: – Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք: – Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: – Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին: – Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են: – Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛...
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին։
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
Մարդու ամենահին ու կայուն ձգտումներից մեկը այլ մարդկանց հասկանալու, նրանց մտադրություններն ու հոգեբանական առանձնահատկություններն իմանալու ձգտումն է: Ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը: Որո՞նք են մարդու ակտիվության աղբյուրները: Ի՞նչ է մտածողությունը: Ինչպե՞ս են սկզբնավորվում ու զարգանում անհատի հարաբերություներն այլ մարդկանց հետ: Ինչո՞ւ են մարդիկ ըստ ընդունակությունների, խառնվածքի ու բնավորության այդքան տարբերվում միմյանցից: Ինչպե՞ս է տեղի ունենում երեխայի հոգեկան զարգացումը և ինչպե՞ս է նա դառնում հասուն միտք ու բարոյականություն ունեցող անձնավորություն: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Ալբերտ Նալչաջյանի «Հոգեբանության հիմունքներ» երկհատորանի գրքերում:
Մարդու ամենահին ու կայուն ձգտումներից մեկը այլ մարդկանց հասկանալու, նրանց մտադրություններն ու հոգեբանական առանձնահատկություններն իմանալու ձգտումն է: Ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը: Որո՞նք են մարդու ակտիվության աղբյուրները: Ի՞նչ է մտածողությունը: Ինչպե՞ս են սկզբնավորվում ու զարգանում անհատի հարաբերություներն այլ մարդկանց հետ: Ինչո՞ւ են մարդիկ ըստ ընդունակությունների, խառնվածքի ու բնավորության այդքան տարբերվում միմյանցից: Ինչպե՞ս է տեղի ունենում երեխայի հոգեկան զարգացումը և ինչպե՞ս է նա դառնում հասուն միտք ու բարոյականություն ունեցող անձնավորություն: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Ալբերտ Նալչաջյանի «Հոգեբանության հիմունքներ» երկհատորանի գրքերում: