Բյուրեղների քարանձավից մինչև բյուրեղների անտառ, էլեկտրաքիմիայից մինչև միջուկային էներգիա, աստղադիտակներից մինչև պարզ մեքենաներ, նյարդային համակարգից մինչև ժառանգություն և ԴՆԹ.այս և բազմաթիվ այլ երևույթների մասին ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք գտնել «Գիտելիքների հանրագիտարան. գիտություն» գրքում:
«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել… Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը: Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Համակարգչի օգնությամբ ստացած շշմեցուցիչ նկարների օգնությամբ DK-ի «Գիտելիքների հանրագիտարան» գիրքն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու մարմնի, գիտության և պատմության հրաշքները:
«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել… Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը: Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Համակարգչի օգնությամբ ստացած շշմեցուցիչ նկարների օգնությամբ DK-ի «Գիտելիքների հանրագիտարան» գիրքն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու մարմնի, գիտության և պատմության հրաշքները:
Հրաժե՛շտ տուր 9-5-ին Ապրի՛ր, որտեղ ուզում ես Միացի՛ր նոր հարուստներին Մոռացի՛ր թոշակի անցնելու հին մոդելի և կյանքի հետաձգված ծրագրերի մասին. պետք չէ սպասել, դրա համար որևէ պատճառ չկա, հատկապես՝ տնտեսական անկանխատեսելի ժամանակներում։ Եթե երազում ես փախչել առնետավազքից, ճանապարհորդել բարձրակարգ պայմաններով, ունենալ մեծ ամսական եկամուտ՝ աշխատելով առանց ղեկավարության, կամ պարզապես ապրել շատ ու աշխատել քիչ, ապա այս գիրքը ուղեցույց է քեզ համար։ Շքեղ ապրելակերպի հասնելու այս քայլ առ քայլ ուղեցույցը սովորեցնում է. • Թե ինչպես Թիմը տարեկան 40 000 դոլար եկամուտն ու շաբաթական 80 ժամ աշխատաժամանակը հասցրեց ամսական 40 000 դոլարի և շաբաթը 4 ժամի․ • Ինչպես աութսորսի միջոցով օգտագործել 5...
Գիրքը նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը, որոնց տնտեսությունը զգալիորեն կախված է լինում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների տատանումներից: Այս խնդիրն արդիական է մերօրյա Ռուսաստանի համար, և հեղինակը բացատրում է, թե խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ Եգոր Գայդարն առաջին անգամ ակնառու կերպով ցույց է տալիս, թե մեր գյուղատնտեսությունը սնանկացրած կոլեկտիվացման քաղաքականությունն ինչպես կանխորոշեց մոտ վաթսուն տարի անց խորհրդային վարչակարգի տապալման արագացումը, որն արդեն այդ ժամանակ փաստացիորեն սնանկ էր: Ինչպիսի՞ն էր առերևույթ հզոր գերտերության տնտեսության իրական վիճակը, ԽՍՀՄ-ի փլուզումը բացարձակապես անխուսափելի՞ էր, կարելի՞ էր արդյոք խորհրդային համակարգն ապամոնտաժել...
Այս գիրքը եկամուտների և կենսամակարդակի ահռելի տարբերության մասին է, որ բաժանում է աշխարհի հարուստ պետությունները,- ինչպիսիք են Միացյալ նահանգները, Մեծ Բրիտանիան և Գերմանիան,- աղքատներից, որոնցից են անդրսահարական Աֆրիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրները:
Գիրքն ընդգրկում է անտիկ դիցաբանության կարևորագույն և ամենաամբողջական աղբյուրներից մեկի` Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան»-ի (մ.թ. I–II դդ.) հին հունարենից հայերեն թարգմանությունը` ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Դրանցում քննարկվում են առեղծվածային հեղինակի և նրա երկի հետ կապված խնդիրներ, ներկայացվում առասպելական պատմությունների ու դրվագների զանազան տարբերակներ, նշվում դրանց հիմնական աղբյուրները: Նաև մեջբերվում են հին հունական առասպելների առավել ուշագրավ հիշատակումները հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ: «Դիցաբանական գրադարան»-ի առաջին հայերեն թարգմանության այս պատկերազարդ հրատարակությունն ընթերցողին կարող է ծառայել իբրև անտիկ առասպելաբանության մի ինքնատիպ հանրագիտարան: