“Հոգեբանությունը և կյանքը” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Սեյրան Ամիրյան, Լիլիթ Արամյան, Նվարդ Արզումանյան, Ջեք Դանիելյան, Սաթենիկ Եղիազարյան, Հասմիկ Թորոսյան, Սամվել Խուդոյան, Նազելի Հախվերդյան, Էլիզաբեթ Մուրադյան, Մելս Մկրտումյան, Լեմս Ներսիսյան, Ռուբեն Նաղդալյան, Լաուրա Պետրոսյան, Դիանա Սարգսյան, Գոհար Վարդանյան, Նեմաթի Փեյմանե, Արտաշես Քեշիշյան
Նախադպրոցականների և կրտսեր դպրոցի աշակերտներին հասցեագրված այս նկարազարդ ուսումնաօժանդակ աշխատանքային գիրք–տետրն ընդգրկում է ձեռքի մկանները զարգացնող, գրիչի, մատիտի, սոսնձի և մկրատի կիրառմամբ խաղ-առաջադրանքներ, լեզվական խաղային և հետաքրքրաշարժ վարժություններ:
Ձեռնարկը բովանդակում է նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի ընդհանուր զարգացման աշխատանքների գործնական առաջադրանքներ և պարապմունքների նմուշօրինակներ: Նախատեսված է լոգոպեդների, դաստիարակների, ծնողների, ինչպես նաև երեխաների կրթության և զարգացման գործում շահագրգիռ այլ մասնագետների համար:
“Նախադպրոցական հաստատության կառավարումը” մեթոդական ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, կադրեր պատրաստող և վերապատրաստող կազմակերպիչներին և ղեկավար աշխատողներին, դաստիարակներին, ինչպես նաև նրանց, ովքեր նախաձեռնում են հիմնադրել նոր հաստատություն: Ձեռնարկում ներկայացված է մանկավարժական գործունեության նորացման գործընթացը ժամանակակից նախադպրոցական հաստատությունում:
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, մանկավարժների, ինչպես նաև «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության որակավորում ունեցող բուհական և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Գիրքը կարող է օգտակար լինել նաև ծնողներին:
“Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը” մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է նախադպրոցականի զարգացման ախտորոշման սկզբունքների և տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման մանկավարժական գնահատականի և այլ ժամանակահունչ հիմնախնդիրների պարզաբանմանը:
Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի՝ 3-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման պարապմունքների սույն ձեռնարկը մշակվել է դաստիարակի համար՝ որպես դաստիարակի սեղանի հիմնական գիրք: Այն կօգնի դաստիարակին՝ ճիշտ պլանավորելու և անցկացնելու 3-4 տարեկանների խոսքի զարգացման պարապմունքները: Ձեռնարկն ունի գործնական ուղղվածություն: Գրքում զետեղված բազմաբնույթ պարապմունքները օրինակելի նմուշներ են, որոնք կօգնեն դաստիարակին՝ մեթոդապես ճիշտ սահմանելու ուսուցման և դաստիարակության նպատակները, որոշելու իրականացման ուղիները, ընտրելու թեմաները՝ առանց սահմանափակելու նրա ստեղծագործական մոտեցումները: Անդրադարձ է արված խոսքի զարգացման ծրագրային բոլոր բաժիններին, և ներկայացված են խոսքի զարգացման խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակներ:
Գրքում ներկայացված են մանկապարտեզում և կրտսեր դպրոցում կիրառելի բազմաբնույթ խաղեր, որոնք կնպաստեն երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիրքը նախատեսված է կրթության նշված օղակներում աշխատող մանկավարժների, մանկավարժական բուհերում սովորողների, ինչպես նաև ծնողների համար:
Գրքում տրված են ծնողներին հուզող հարցերի պատասխաններ, որոնց համար հեղինակը դիմել է ոչ միայն իր մանկավարժական փորձին ու գիտելիքներին, այլև փորձառու և գիտակ, ճանաչված մանկավարժների և հոգեբանների, փիլիսոփաների և գրողների, որոնց խոսքը իմաստուն է, համոզիչ, կյանքով և պրակտիկայով արդարացված: Գիրքը նախատեսված է ծնողների, ինչպես նաև մանկավարժների համար:
Մեթոդական ուղեցույցը հասցեագրվում է տարաբնույթ բովանդակությամբ կարճաժամկետ խմբերի հիմնադրմամբ հետաքրքրվող անձանց, մանկավարժներին, ծնողներին: Մանկավարժները գրքում կգտնեն տարբեր խմբերի աշխատանքային ծրագրեր, քարտեր, ցանկեր, ժամանակացույցեր և այլն:
«Սովորում եմ մտածել» աշխատանքային տետրը նպատակ ունի զարգացնելու երեխաների մաթեմատիկական տարրական պատկերացումները: Նկարելով, գծելով, գունավորելով, կետերը միացնելով՝ երեխան ոչ միայն զբաղվում, այլ նաև մարզում է միտքը, նախապատրաստվում հետագա ուսումնական գործընթացին: Հասցեագրված է 5-7 տարեկան երեխաներին: Այն կարելի է օգտագործել տանը, մանկապարտեզում, դպրոցում:
Նախատեսված է նախադպրոցական տարիքի և առաջին դասարանի երեխաների տառաճանաչման գործընթացն ավելի ակնառու և հետաքրքիր դարձնելու համար: Ձեռնարկը կօգնի երեխաներին նկարների միջոցով ճանաչելու տարատեսակ մրգեր ու բանջարեղեն, բույսեր ու կենդանիներ և շրջակա աշխարհի բազմաթիվ այլ առարկաներ: ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը: