Բժշկի աշխատանքում չկա անդորր. այն հակասական հույզերի հրաբուխ է՝ անզուսպ հրճվանքից մինչև դառը հուսահատություն: Ընթերցեք այս խոստովանանքը և կծանոթանաք փորձություններին, որով անցնում է նա մինչև վաստակում է առողջացած հիվանդի ժպիտը… Goodreads
«Պահմտոցի խաղում են բառերը» գիրքը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար (1-4-րդ դասարաններ)։ «Պահմտոցի խաղում են բառերը» գրքում ընդգրկված են բազմաբնույթ ու հետաքրքրաշարժ առաջադրանքներ, օրինաչափություններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք նպաստում են սովորողների վերառարկայական կարողությունների (խոսել, կարդալ, լսել, գրել) զարգացմանը` ձևավորելով նրանց լեզվամտածողությունը, խոսքն ու բառապաշարը։ Գիրքը կօգնի սովորողների ուսումնառությունն ավելի բովանդակալից ու արդյունավետ կազմակերպել՝ մղելով նրանց ստեղծարարության և ինքնուրույնության։
Ամերիկացի նյարդաբույժ, նյարդահոգեբան Օլիվեր Սաքսի գրքերը հայտնի են ամբողջ աշխարհում։ Նա իր բժշկական հետազոտություններին տալիս է ոչ միայն գիտական բաղադրիչ, այլև անհատապես անդրադառնում է իր բուժառուների պատմություններին՝ ստեղծելով ապրումակցման տրամադրություններ։ Բացահայտելով հիվանդների ներաշխարհը՝ Սաքսը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր հիվանդի մեջ հիվանդությունը ինչպիսի անդրադարձումներ կարող է ունենալ։ «Արթնացումներ» գիրքը պատմում է պարկինսոնյան հիվանդությամբ տառապող բուժառուների մասին։ Goodreads
«Սեփական սենյակը» Վիրջինիա Վուլֆի ընդլայնված էսսեն է։ Առաջին անգամ հրապարակվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, էսսեն հիմնված էր մի շարք դասախոսությունների վրա, որոնք նա կարդացել է Նյունհեմ քոլեջում և Գիրթոն քոլեջում, Քեմբրիջի համալսարանի երկու կանանց քոլեջներում 1928 թվականի հոկտեմբերին։ Կանանց և՛ որպես գրողներ, և՛ գեղարվեստական գրականության հերոսներ ուսումնասիրելող, դասախոսությունների շարք է: Goodreads
Բրիտանացի հոգեբան, փորձագետ Էդվարդ դե Բոնոյի աշխատությունները վերաբերում են ոչ ստանդարտ մտածողությանը: Ամենուրեք տրամաբանվածություն որոնելը, իրադրությունները կարծրացած մտածողությամբ գնահատելը հաճախ ցանկալի հետևանք չի ունենում: Հեղինակի այս գիրքը սովորեցնում է, թե ինչպես ոչ շաբլոն մտածողությամբ հասնել ցանկալի արդյունքների: Goodreads
«Հայրենի պատմություններ» մատենաշարի «Արամ թագավոր» գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է դեռևս Մովսես Խորենացուց մեզ փոխանցված հայոց քաջ արքա Արամի պատմությունը: «Հայրենի պատմություններ» խորագրով պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները ընթերցողին կմոտեցնեն իր ազգային ինքնության ճանաչմանը, կհարստացնեն նրա գիտելիքները հայոց պատմությունից ու բանահյուսությունից, կծանոթացնեն բազմաթիվ հնաբանությունների ու տերմինների։ Մատենաշարը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:
Հրանտ Դինքի այս գրքում հարյուրից ավելի հրապարակումներ են, որոնք 1996 -2007 թվականներին տպագրվել են «Ակօս», «Յենի Բինյըլ» և «Բիրգյուն» թերթերում։ Նա անդրադարձել է աշխարհին, Արևմուտքին, Սփյուռքին, հայ-թուրքական խնդրին, Թուրքիայի հայ համայնքին, ազգային փոքրամասնություններին, քրդական հարցին։ Ինչի մասին էր մտածում ու խոսում Դինքը։ Հոդվածներ, որոնք արդիական են նաև այսօր, հիմնախնդիրներ, որոնք չեն լուծվել մինչև հիմա։ newmag-ը և Հրանտ Դինք հիմնարկը մեկ գրքով ներկայացրել են հայտնի հայի վերլուծություններն ու քաղաքական միտքը։ Goodreads
Ընտրանին ներառում է Այրարատից, Լոռուց, Արցախից, Վան- Վասպուրականից, Մուշ- Բուլանըխից, Մուսա լեռից, Գեղարքունիքից և հայոց այլ ազգագավառներից գրառված հեքիաթներ, որոնցում դրվատվում են աստվածապաշտությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը, ժուժկալությունը, ծնողասիրությունն ու եղբայրասիրությունը, և պախարակվում են արծաթասիրությունը, նախանձը, ագահությունը, գողությունը, մեծամտությունը, ծուլությունը:
Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմականզարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովիև կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որդրա...
Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ․ ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրսորոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ չեկիստական ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981-ին նվաճում ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդայինթիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու...
Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։
Պատմությունը հաճախ լավ դասեր է տալիս, սակայն պատմությունը հաճախ նաև ցավալիորեն կրկնվելու հատկություն ունի։ Տարածաշրջանում խնդիրները գրեթե չեն փոխվել։ Հավակնոտները գրեթե նույնն են։ Գրքի վերջաբանում Րաֆֆին, թեև թվում է` անուղղակի, ցույց է տալիս, թե որտեղ են մեր ձախողումները։ Պատմության հեղինակը հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում ցույց չի տալիս, թեպետ ապրում էր Թիֆլիսում, որը Ռուսաստանի ենթական էր, սակայն այս գիրքը Թիֆլիսում տպագրվելուց հետո արգելվեց հասցնել գրավաճառներին։ Մեզանում առանձին գրքով կտպագրվի դեռ նոր։ «Խամսա» արաբերենից նշանակում է հնգյակ։ Գրքում ներկայացվում է Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի պատմությունը։
«Աշխատանքի ընդունվելու Ձեր ուղեցույցը» մարդկային ռեսուրսների մասնագետ Ալլա Ասոյանի գրած մանրակրկիտ ուղեցույց է այն մասին, թե ինչպես կազմեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ն) աշխատանքի ընդունվելու համար: Այս ուղեցույցին հետևելով՝ կարող եք ինքներդ Ձեզ հանգամանալից ներկայացնել ձեր ցանկացած, ինչու չէ, նաև երազած աշխատանքին ընդունվելու համար: Ուղեցույցը կուղղորդի Ձեզ ինչպես հայաստանյան շուկայում, այնպես էլ արտասահմանյանում աշխատանք գտնելու հարցում: Դե՛ ինչ, Ձեզ հաջողություն ենք մաղթում…
Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»: Գիրքը հեղինակը բաժանել է 101 պայմանական մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է մեկ ավարտուն միտք: Այն կօգնի Ձեզ լինել ոգեշնչված, խանդավառված, ավյունով և էներգիայով լի, ինչպես նաև կսովորեցնի երազանքներին հասնելու անկոտրում կամք ու համառություն դրսևորել: Ինչպես նշում է Պաուլո Կոելյոն, «Ռոբին Շարմայի գրքերն օգնում են մարդկանց ամբողջ աշխարհում ապրել հիանալի կյանքով»: Goodreads
Ռոբին Շարման համաշխարհային ճանաչում ունեցող արհեստավարժ բանախոս է: Առաջնորդության, անձնական աճի արդյունավետության վերաբերյալ նրա «Ընտանեկան առաջնորդության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»» գիրքը հերթական բեսթսելերն է, որն իր մեջ ամփոփող հզոր իմաստնության միջոցով կօգնի իրենց կյանքում լուրջ փոփոխություններ մտցնել ցանկացողներին: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ «փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան…»: Goodreads
Կարո Վարդանյանի «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը» գիրքը ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշագրությունը։ Հեղինակն անդրադարձել է իր մանկությանն ու պատանեկությանը, Պաղեստինյան դիմադրության շարքերում կուտակած ռազմական-կազմակերպչական փորձին, ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալներին, նպատակներին, գործելաոճին, կազմակերպության ներքին և արտաքին և այլևայլ հարցերի։
Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։ Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։ Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը,...
ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ – Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ...
Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է...
Անվերապահ հավատ, տարակուսանք, կոշտ քննադատություն… Հռոմի Ֆրանցիսկ պապը տարբեր հույզեր է արթնացրել մարդկանց մեջ: Նրա ազատամիտ գաղափարները անհանգստացրել են Կաթոլիկ եկեղեցու բազմաբարդ կառույցներին և Վատիկանի ներսում բուն դրած խմբավորումներին, որոնք ծաղկում էին նախորդների օրոք… Մինչ պապի՝ մոտալուտ հրաժարականի մասին իրարամերժ լուրեր են պտտվում, ներկայացնենք այն մարդու դիմանկարը, որը մտադիր էր փոխել Կաթոլիկ եկեղեցին: Վատիկանում իրականացված լրագրողական հետաքննության վրա հիմնված կենսագրական գիրքը պատմում է Հռոմի Ֆրանցիսկ պապի հովվապետության առաջին յոթ տարիների մասին՝ լույս սփռելով այն դժվարությունների, ներքին կատաղի դիմադրության վրա, որոնց բախվել է պապը, որը երազում էր արդիական ոգով բարեփոխելով՝ փրկել Եկեղեցին:
Գլոբալ տնտեսության փոխակերպման ժամանակակից փուլում յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն ու տարածաշրջան համաշխարհային շուկայում գոյատևելու և արժանի դիրք զբաղեցնելու համար մրցում է մյուսների հետ: Հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։ Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից: Գրքում վերլուծվում է «երկրի բրենդ» կոնցեպտի գաղափարը, ՀՀ քաղաքների օրինակով ներկայացվում է քաղաքային ինքնության ու դիզայնի ձևավորման նախագիծը:
«Լռության ձայնը» փաստավավերագրական շարքը մեկնարկել է 2011 թվականից։ Գրքում ներառված մի քանի տասնյակ բանավոր պատմություններն ընտրվել են բազմաթիվ հարցազրույցից, որ արվել են Ստամբուլում, Դիարբեքիրում եւ աշխարհի այլ քաղաքներում ապրող դիարբեքիրցի հայերի հետ, որոնց մի մասը իսլամացված հայերի հետնորդներ են: Գրքում բացի հարցազրույցներից, որոնք ներկայացվում են այնպես, որ պահպանվի դրանց ժամանակագրական միասնությունը, իսկ բանավոր պատմությունների տեքստերը հավատարիմ լինեն պատմողների խոսակցական լեզվին, ներկայացված է նաեւ նախաբան, որն անդրադառնում է «կորսված հիշողությանը», ինչպես նաեւ վերջաբան, որը ներկայացնում է բանավոր պատմության կարեւորությունը անցյալի իրադարձությունների նշանակության պահպանման հարցում: Բանախոսների օգտագործած թուրքերեն որոշ բառեր, անձնանունների, տեղանունների, իրադարձությունների տարբերակներ ներկայացված են թարգմանչի ծանոթագրություններով՝ փակագծերում համապատասխան նշումով: Բանավոր...