Երգարանը ուսումնաօժանդակ ձեռնարկ է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար: Երգերը գրելիս հեղինակը հաշվի է առել երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրասիրությունները` բնություն, կենդանիներ, ընկերություն, երազանքներ, մայրիկ, տատիկ-պապիկ, հայրենիք: Երգարանին կից ձայնասկավառակի երգերը կատարողները «Օկտավա» վոկալ-էստրադային անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Սոնա Վարդանյան) սաներն են:
«Իմ երգը» ժողովածուն նախատեսված է նախադպրոցական հաստատությունների և կրտսեր դպրոցի երեխաների համար: Այն որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ կարող է օգտակար լինել երաժշտության ուսուցիչների, դաստիարակների, ինչպես նաև ծնողների և մանկական երգով հետաքրքրված անձանց համար:
Գիրքը հայազգի հանճարեղ մի երաժշտի՝ Կոնստանտին Կոնստանտինի Սարաջևի մասին է, ում համար ընդունելի միակ երաժշտական գործիքը զանգն էր: Օժտված լինելով եզակի լսողությամբ և տաղանդով՝ օկտավում լսում էր 1701 ձայն: Նա գործել և ստեղծագործել է 20-րդ դարի սկզբներին Ռուսաստանում: Գիրքը հնարավորություն կտա ճանաչելու մի տաղանդի, ով անջնջելի հետք է թողել զանգերգության պատմության մեջ:
Արխիվային հարուստ նյութերի, ժամանակակիցների բազմաթիվ հուշագրությունների, համաշխարհային ճանաչված երաժիշտների և արվեստագետների գնահատումների և գիտական ու գեղարվեստական գրականությունից քաղված տվյալների հիման վրա ստեղծվել է հայ երգը սրբագործողի և աշխարհով մեկ տարածողի՝ Կոմիտաս վարդապետի առաջին գիտական կենսագրությունն ամբողջությամբ: Գիրքը սկզբից մինչև վերջ համեմված է Պ. Սևակի “Անլռելի Զանգակատուն” պոեմի, Կոմիտասի երգերի, նրա մասին գրված բանաստեղծությունների, գիտական հոդվածների և գնահատման խոսքերի համադրությամբ: