Ուսումնական սույն ձեռնարկի նպատակն է բանասիրական ֆակուլտետների բակալավրիատում ուսուցանվող «Հայ գրաքննադատության պատմություն» առարկայի ծրագրային թեմաների գերակշիռ մասը ներկայացնել առանձին գրքի ձևով, որին կցված է ուսանողների կողմից պարտադիր ընթերցվելիք բնագրերի մի մասը ներկայացնող «Հավելված»: Օգտակար կարող է լինել նաև ավագ դպրոցում հայ գրականություն դասավանդող ուսուցիչների համար:
Գրքում վերլուծական-մեկնաբանական մեթոդով մատուցված են ավագ դպրոցի ծրագրում տեղ գտած հայ դասականների որոշ գործեր, որոնց նպատակն է ուսուցչի մտապաշարում զարգացնել սեփական որոնողական մեթոդները, հայ գրականության մեկնաբանություններում զուգորդել համամարդկայինն ու ազգայինը: Այս ուսումնական ձեռնարկում տարբերակված մոտեցումներ կան հայ միջնադարյան մատենագիրների, հայ ժողովրդական բանահյուսության գործերի ու նոր շրջանի հեղինակների երկերի մեկնաբանման խնդիրների վերաբերյալ: Գիրքն ունի հավելված, որում զետեղված են նշանավոր գրականագետների վերլուծական մեթոդներից առանձին հատվածներ:
Գիրքն առաջին ամբողջական ուսումնասիրությունն է հայերենով, ռուսերեն հավելվածով՝ նվիրված մեր ժամանակների նշանավոր բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի ստեղծագործությանը: Այն հասցեագրված է գրականագետներին, պոեզիայի աշխարհը պաշտող ուսանողությանը, ընթերցողական լայն լսարանին: