Մերձավոր Արևելքը, որտեղ Արևմտյան Ասիան միանում է հյուսիսարևելյան Աֆրիկային, իսկ Միջերկրական ծովն ապահովում է կապը Հարավային Եվրոպայի հետ, երեք համաշխարհային կրոնի հայրենիքն է՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության: Հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար Սուրբ երկրի սիրտը եղել և մնում է Երուսաղեմը: Միջնադարում եվրոպացիների կենսամակարդակը ցածր էր: Նրանք մխիթարություն էին գտնում կրոնի մեջ՝ հավատալով, որ մահվանից հետո էլ կյանք կա: Պաղեստինի սուրբ վայրերը, ուր ժամանակին շրջել էր Քրիստոսը, նրանց համար կարևորագույն արժեքներ էին:Այդ մարդկանց համար անտանելի էր նույնիսկայն միտքը, որ Սուրբ երկիրն անհավատների ձեռքում է: Այս գիրքը պատմելու է արևմտյան քրիստոնյաների` Մերձավոր Արևելքի մահմեդականների դեմ Խաչակրաց արշավանքների և այն հետևանքների մասին, որ...
Ինչո՞ւ չինացիները կառուցեցին Մեծ պարիսպը՝ մարդկության ամենամեծ շինությունը, և ինչպե՞ս պահպանվեցին ու մեզ հասան փայտե և կավե արձանիկներն ու իրերը։ Ինչու Մեծ պարսպի ամբողջ երկայնքով աշտարակներ կառուցվեցին, և ինչպե՞ս կառուցվեց այդ կոթողային շինությունը։ Ինչպե՞ս էին չինացիները մետաքս ստանում և ինչո՞ւ էին այն գաղտնի պահում օտարերկրացիներից։ Ինչպե՞ս էին ապրում չին կայսրերը, և ինչո՞ւ էին նրանք «Երկնքի զավակ» տիտղոսը կրում։ Ինչպե՞ս էին չինացիները բուժում հիվանդներին, և ինչո՞ւ բուժման այդ ձևն անհայտ էր մնացած աշխարհին։ Ինչպե՞ս էին գրում չինացիները, և ինչո՞ւ է վայելչագրությունը Չինաստանում արվեստ։ Այս և նման շատ բաներ՝ զարմանահրաշ և խորհրդավոր, 5000 տարվա պատմություն ունեցող Հին Չինաստան երկրի և քաղաքակրթության, դրա...
Արդյոք այն տեսարանները որ մեզ ներկայացնում են ֆիլմերում, համընկնո՞ւմ են անտիկ հեղինակների պատմածին: Վերջապես, ի՞նչ էր նշանակում գլադիատոր լինել: Ինչպե՞ս էր անցնում նրանց առօրյան: Ի՞նչ զենք էին բանեցնում, մարտի ի՞նչ հնարքներ էին օգտագործում: Այս բոլոր հարցերին պատասխանելիս Մարկուս Յունկելմանը հենվում է ոչ միայն հռոմեական շրջանի գրավոր և կերպարվեստի վկայությունների, այլև`զենքի և գլադիատորների հանդերձանքի հետ սեփական փորձի վրա:
Կայսր Ադրիանոսի (Հադրիանոս) քարտուղար Գայոս Սվետոնիոս Տրանքվիլլոսի սույն աշխատությունունը պարունակում է Հուլիոս Կեսարի և հռոմեական տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Գալբա, Օթոն, Վիտելլիոս, Վեսպասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը: Բուզանդի աշխատությունն ընդգրկում է շուրջ կես դար, Հայոց պատմության մեջ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թ․։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը: Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան...
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել,...
Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս,...
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ,...
«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում: «Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը: Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և...
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։ Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ...
Գիրքն ամփոփում է հայ արվեստի առաջատար ճյուղերի, այսպես կոչված, “պլաստիկ արվեստների”՝ ճարտարապետության և կերպարվեստի զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այս բնագավառում սա անդրանիկ գիրքն է, ուր կերպարվեստի հետ շարադրված է նաև հայկական շինարարական արվեստի պատմությունը, քանզի միայն այդ ձևով է հնարավոր լիարժեք և գիտականորեն ճիշտ ներկայացնել միմյանց շաղկապված արվեստի տվյալ ճյուղերի կազմավորման և զարգացման պատկերը: Ներկայացված է նաև հայ մշակույթի բաղկացուցիչ մասը կազմող սփյուռքահայ կերպարվեստը: