Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Սա թեթև կյանքի մասին չէ թեև Ազնավուրն ասում է՝ թո՛ղ, որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթևություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Արձակի խոսքով կերտված և չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: Սեփական կյանքը...
Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։
ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։ Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամանակակից ֆուտբոլի հսկա։
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը...
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Պատմությունները, որ թարգմանաբար ընթերցողին է ներկայացվում ֆրանսիական <<Էլ>> ամսագրի հրապարակումներից` աշխարհահռչակ մարդկանց սիրո ուրույն վկայություններ են, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են մեծ մարդկանց մեծ թուլությունների մասին:
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները:
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:
Ալբերտ Այնշթայնը՝ աշխարհի ամենահայտնի՝ E = mc2 հավասարման հեղինակը, «ցնդած գիտնականի» ոճի հիմնադիրը, անցել է ֆիզիկայի սահմանները՝ փոխելով տիեզերքի մեր ընկալումը: Այս ոգեշնչող գիրքը ընթերցողին հրավիրում է ծանոթանալու Այնշթայնի ցուցաբերած եզակի մոտեցմանը իր դարաշրջանի խոշոր գիտական առեղծվածների բացահայտման հարցում, ինչպես նաև վերհանում է նրա անհատականության և աշխարհայացքի ձևավորմանը նպաստած գաղափարներն ու ազդակները՝ վերծանելով դրանք, ինչը կօգնի հասկանալու, թե ինչպես նրա մեթոդներն ու գործելակերպը կիրառել ձեր կյանքի տարբեր բնագավառներում:
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով: Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների: Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:
2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», և առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում և գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին...
Գիրքը ԶՐՈՒՅՑՆԵՐ վերտառությամբ, ներկայացնում է Հին Չինաստանի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի (մ.թ.ա. 5-րդ դար) ստեղծագործական ժառանգության ամենակարևոր դրվագները, որոնք անփոխարինելի տեղեկություններ են հաղորդում մեծ մտածողի և նրա ժամանակաշրջանի պետական ու հասարակական կյանքի, մտածելակերպի, մանկավարժական գործունեության վերաբերյալ: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:
Այս գիրքը, որը ամբողջ աշխարհում համարվում է ֆինանսական ավետարան, առնչվում է յուրաքանչյուրիս անձնական հաջողություններին: Հաջողությունը մեր ձեռքբերումներն են՝ որպես մեր ջանքերի ու կարողությունների արդյունք: Պատշաճ պատրաստվածությունը մեր հաջողության բանալին է: Մեր գործողությունները չեն կարող ավելի իմաստուն լինել, քան մեր միտքը: Եվ մեր մտքերը չեն կարող մեր գիտակցությունից իմաստուն լինել: Նիհար քսակները բուժող այս գիրքը համարվում է ֆինանսական հիմունքների ընկալման ուղեցույց: Այսպիսով, գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են հասնել ֆինանսական հաջողության: Սովորեցնում է, թե ինչպես դրամ կուտակել, պահել այդ կուտակածը և բազմապատկել այն:
«Լավ է» ժողովածուն «Ապրելու արվեստը» խորագրով նախկինում լույս տեսած հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուների շարունակությունն է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսնում առաջին անգամ: Նախորդ հատորյակների պես այս ժողովածուում ևս տեղ են գտել արևելյան, բուդդիստական, հնդկական, ձեն, ժամանակակից և այլ առակներ: Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար
«Ցանկությունների թասը» ժողովածուն «Ապրելու արվեստը» խորագրով նախկինում լույս տեսած հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուների շարունակությունն է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսնում առաջին անգամ: Նախորդ հատորյակների պես այս ժողովածուում ևս տեղ են գտել արևելյան, բուդդիստական, հնդկական, ձեն, ժամանակակից և այլ առակներ: Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար
«Ինքներդ լույս եղեք ձեզ համար» ժողովածուն «Ապրելու արվեստը» խորագրով նախկինում լույս տեսած հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուների շարունակությունն է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսնում առաջին անգամ: Նախորդ հատորյակների պես այս ժողովածուում ևս տեղ են գտել արևելյան, բուդդիստական, հնդկական, ձեն, ժամանակակից և այլ առակներ: Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար
«Փիլիսոփայական առակները» «Ապրելու արվեստը» խորագրով հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուների առաջին գիրքն է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսնում առաջին անգամ: Մյուս հատորյակների պես այս ժողովածուում ևս տեղ են գտել արևելյան, բուդդիստական, հնդկական, ձեն, ժամանակակից և այլ առակներ: Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար: