«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ։
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
«Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում». Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյանшն)` հայ զորահրամանատար, պետական գործիչ և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը: Ալսեքսեյ Կոլմոկով «Պատմական հայկական վաշտը» Ռուս սպաներ՝ կապիտան Բորտի և պորուչիկ Կոլմակովի՝ Անդրանիկի մասին նամակը Կարո Վարդանյան «Անդրանիկ. Աներկրորդ հերոս և զորավար»
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
«Сергей Параджанов. MAESTRO» ալբոմում տեղ են գտել հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 181 աշխատանքները: Գիրքը բաղկացած է 5 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ներածություն, արվեստագետի աշխատանքներն ու դրանց նկարագրությունները, որոնք կազմվել են արվեստաբանական վերլուծությամբ և պարունակում են հարազատների, ընկերների, գործընկերների հուշերը, ինչպես նաև կինոսցենարների հատվածներ:
«Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։ Գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը։
Գեղեցիկ հյուսված, մտերմիկ ու լուսավոր այս պատմությունը ներկայացնում է Էռնեստ Հեմինգուեյի կյանքը փաստաթղթերի, լուսանկարների ու հավաքածուների միջոցով, որոնք մեկտեղվել են Հեմինգուեյի ժառանգությունը համակարգողի և նրա որդու ու թոռան համատեղ ջանքերով:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են քանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում և ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին։
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
«Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Փաշինյանը 2008 թվականի մարտին ապօրինի ճանապարհով լքել է Հայաստանի տարածքը, ապա ապօրինի ճանապարհով վերադարձել: Ինքը՝ Փաշինյանը, պնդում է, որ ընդհատակում գտնվելու ամբողջ ընթացքում ոչ մի րոպե չի լքել Հայաստանը:
Վոլդ Մեսսինգի անձնական օրագրի առաջին ռուսերեն հրատարակությունն է: Հանրահայտ էկստրասենցի անձնական գրառումները հավաքված են այս գրքում: Գիրքն ամբողջապես բացում է Մեսսինգի հոգին՝ բացահայտելով նրան հիշողությունների միջոցով: Այստեղ նա այնքան անկեղծ է, որքան դա հնարավոր է: Հենց այս օրագրում նա տալիս է իրեն ամենաանկեղծ ու վախեցնող հարցերը՝ Ի՞նչ է իմ շնորհը՝ օրհնությու՞ն, թե՞ անեծք, Որտեղի՞ց է իմ գերհնարավորությունը՝ Աստծու՞ց, թե՞ Սատանայից, Ինչպե՞ս ապրել այս անմարդկային պատասխանատվությամբ, Ո՞վ եմ ես՝ սուտ-գուշակո՞ղ, թե՞ Առաքյալ:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ (ՀԽՍԽ ԳԱ հրատարակչություն, 1969): «Թումանյանը ժամանակիցների հուշերում» հուշագրության գաղափարը ծնվել է 1935-ին՝ բանաստեղծի «Երկերի լիակատար ժողովածուի» նախապատրաստական աշխատանքներն սկսելիս: Սակայն 30-ական թթ. Ժողովածուի տպագրությունն ընդհատվել է: 1966-ին Թումանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ծրագրում ներառել են նաև այս աշխատության հրատարակությունը, Նվարդ Թումանյանի հավաքած հուշերին ավելացվել են հետագա տարիներին գրված և մասամբ մամուլում հրապարակվածները:
Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթի անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Նա մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ...
Օլգա Գուլազյանը այս անչափ կարևոր թատերական հուշերում ներկայացնում է թատրոնում անցած իր ճանապարհը` ներկայացնելով ինչպես իր գործընկերների դիմանկարները, այնպես էլ այդ տարիների Թբիլիսին, Բաքուն, Կ. Պոլիսը, Նոր Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Շուշին, Իգդիրը և այլն: Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և...
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» ստեղծագործությունը իմաստուն, բարի և խիզախ որսորդի մասին է, որը, կորցնելով կնոջ ու զավակներին, տայգայում ապրում էր բաց երկնքի տակ: Արսենևի հերոսը իրական է, որը մարդու և բնության միաձույլ համերաշխության խորհրդանիշն է: Վեպի հիման վրա Ակիրա Կուրոսավան նկարել է համանուն ֆիլմը, որը ռեժիսորի միակ լայմաֆորմատ ժապավենի վրա նկարահանած ֆիլմն է:
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ,...
«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում: «Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը: Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և...
Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։ Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։ Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։ Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս...
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն… Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի...
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։