«Այ փոքրիկներ, այ սիրուններ» ժողովածուն ներառում է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունները՝ ըստ ժամանակագրության: Մեծ մանկագրի ստեղծագործությունները ներկայացված են նաև դասական ուղղագրությամբ՝ սփյուռքի հայ մանուկներին մատչելի դարձնելու համար:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Խորհրդավոր պարտեզը». Մերի Լենոքսը՝ հիվանդոտ, քմահաճ ու կամակոր մի աղջնակ, համաճարակին զոհ գնացած ծնողների մահից հետո Բրիտանական Հնդկաստանից վերադառնում է Անգլիա և բնակվում առեղծվածներով լի յորքշիրյան մռայլ ու տարօրինակ մի կալվածքում: Աղախինը նրան հայտնում է, որ հսկա կալվածքի պարտեզներից մեկը կողպված է, իսկ բանալին թաղված է հողի տակ: Համառ ու հետաքրքրասեր աղջիկը որոշում է ամեն գնով գտնել «աներևույթ» պարտեզի բանալին: Այսպես սկսվում են Մերիի, նրա զարմիկի` Քոլինի և Դիքոն անունով գեղջուկ տղայի զարմանալի արկածները: Ֆ. Հ. Բրնեթի վեպը բնության և երեխաների անժխտելի, խորհրդավոր ներդաշնակության, ոգեղեն զարթոնքի մասին պատմող գողտրիկ ու սքանչելի մի պատմություն է, վիկտորյան մանկագրության լավագույն նմուշներից:
«Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը». Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն...
«Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները». Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց «վրա» հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:
«Էմիլը Լյոնեբերգայից». Լյոնեբերգայի բոլոր բնակիչները սրտանց ցավում են Սվենսոնների ընտանիքի համար, որովհետև նրանց բաժին է ընկել աշխարհի ամենաչարաճճի երեխա ունենալու բախտը: Ա՜յ, եթե միայն նրանք իմանային, որ Էմիլն օրերից մի օր դառնալու է տեղական խորհրդի նախագահ… Բայց այս պատմությունը դրա մասին չէ: Այն միայն ու միայն Էմիլի փոքրիկ չարաճճիությունների ու զավեշտալի խենթությունների մասին է, ինչպես, օրինակ, երբ նա հաջողեցրեց գլուխը մտցնել ապուրի կաթսայի մեջ ու չէր կարողանում դուրս հանել, կամ թե ինչպես մի անհաջող կիրակի նա ճստիկ Իդային բարձրացրեց դրոշի սյան ծայրը…
Ջեք Լոնդոնի՝ 1904 թվականին տպագրված «Ծովագայլը» վեպը կարելի է համարել արտասահմանյան արկածային գրականության լավագույն ստեղծագործություններից: Դեպքերը տեղի են ունենում 1893թ. Խաղաղ օվկիանոսում: Ճակատագրի բերումով որսագողությամբ զբաղվող առևտրային նավի վրա են հայտնվում տարբեր բնավորության և հակումների տեր մարդիկ, որոնց միջև խրթին հարաբերություններ են՝ կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունենալու պատճառով: Նրանք չեն կարող թաքնվել կամ փախչել այդտեղից, որտեղ ամեն վայրկյան կյանքի ու մահվան պայքար են մղում՝ մի կողմից բնության արհավիրքների, մյուս կողմից՝ մարդկային դաժան ու արատավոր երևույթների դեմ: Այս դժվարին պայմաններում է բացահայտվում յուրաքանչյուրի իրական դեմքը, իսկ կրքերի գերլարումը հասցնում է մեծ պոռթկումների: Երիտասարդ գրող Հեմֆրի Վան-Վեյդենը «Մարտինեզ» շոգենավով Սան Ֆրանցիսկոյից ճամփորդության...
«Այն նույն Մյունխհաուզենը». Գրիգորի Գորինի պիեսները տասնամյակներ շարունակ բեմադրվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի շատ բեմերում: Այդ նույն սցենարներով նկարահանված հեռուստաֆիլմերը հանդիսատեսի կողմից մշտապես սիրված և պահանջված են: Հեղինակի դրամատուրգիական ստեղծագործություններն ընթերցելը ոչ պակաս հաճույք է պատճառում: Գորինի պիեսներից շատ ռեպլիկներ կյանք են մտել ու դարձել ժամանակակից լեզվական միջավայրի բնական, անքակտելի մաս:
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին «Նավապետ Բլադի ոդիսականը» արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Ճիշտ է, «Նավապետ Բլադի ոդիսականը» գրքում Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին միշտ խնայում է։ Նա պայքարում է միայն...
Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ «Սև ծովահենը» վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։ Էմիլիո Սալգարին մեծ ճանաչում է ձեռք բերել Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ «Սև ծովահենը» և այլ վեպերի համար նրան անվանում են...
Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում: Այսօր Դյորֆլին, որտեղ նկարագրված են վեպի իրադարձությունները, հաճախ անվանում են Հայդիդորֆ՝ Հայդիի գյուղ: Լեռնային գյուղակում շատ քիչ բան է փոխվել. այն գրեթե նույն տեսքն ունի, ինչ հեռավոր անցյալում, երբ Յոհաննա Սփիրին գրում էր այս գողտրիկ պատմությունը:
«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ զարմանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած, մարդացած շախմատի քարեր, նոր «առաքելությամբ» օժտված մանկական հայտնի խաղիկների հերոսներ, խոսող ծաղիկներ, որոնք աղջկան ընկալում են որպես տեղաշարժվելու կարողությամբ օժտված բույս: Կյանքը Հայելու աշխարհում առնվազն տարօրինակ է. այն հաճախ ընթանում է հետընթաց հունով: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ, անհնարին առաջադրանքներ ու անիրականանալի մարտահրավերներ: Քերոլի ստեղծագործությունը մի առանձնահատուկ շախմատախաղ է: Հայելու աշխարհը շախմատի հսկա խաղադաշտի տեսք ունի: Պատմության իրադարձությունները նույնպես միմյանց են հաջորդում շախմատի խաղի կանոնների համաձայն: Վիպակում տեղ են գտել անգլիական մի շարք...
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ...
Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ...
Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդումներ ու հետապնդողներ, առեղծվածներ ու բացահայտումներ, հիացում և նախանձ, հանցանք և պատիժ, մի խոսքով` մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ, բայց… կատուների քաղաքում: «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը առաջին իսկ տողերից կկլանի իր սրընթաց գործողություններով և միաժամանակ թեթևություն կպարգևի`անակնկալի հումորով:
Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը:
Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝ Կիչին, կիսով չափ գայլ, կիսով չափ շուն։ Նա ծնվել է Հյուսիսային Ծայրամասում և միակ ողջ մնացածն էր ծնվածներից։ Հյուսիսում հաճախ ստիպված էին լինում քաղցած մնալ և դա էլ նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառն էր։ Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով զոհվում է լուսանի հետ անհավասար մարտում։ Գայլուկը և մայրը մնում են միայնակ։ Աշխարհը լի է անակնկալներով և դեպի ակունքն ընկած ճանապարհին գայլուկը հանդիպում իրեն անհայտ արարածներին՝ մարդկանց։ Պարզվում է նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիի տերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։...
«Սպիտակ ժանիք» վիպակն առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում՝ 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ապա հրատարակվել է Նյու Յորքում: Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար: Պատմության հիմնական մասը կազմված է գայլի խոհերի, պատկերացումների եւ ընկալումների տեսանկյունով: Մյուս կողմից՝ ներկայացվում են հեռավոր հյուսիսում բնակվող դաժանացած մարդու վերաբերմունքն ու հարաբերությունները աշխարհը հասկանալ ցանկացող կենդանու հետ:
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel և Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ոլորտում։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս,...
Ժողովածուի հիմնական թեման պատերազմի երեխաների պատանեկության շրջանի դժվար կյանքն է: Սակայն հեղինակը կարողանում է ընթերցողին փարատել լավատեսությամբ, բարությամբ, գեղեցիկի զգացողությամբ ու սիրով: Պատմվածքների հիմքում իրական դեպքեր ու դեմքեր են, իրական պատմություններ հեղինակի ու նրա հարազատների կյանքից, դպրոցական տարիների արկածներից, հանդիպած հետաքրքիր մարդկանց կյանքի էջերից, հետպատերազմյան շրջանի ծանր կացության մանրամասներ, որոնք, սակայն, լուսավոր, դաստիարակչական նշանակություն ունեն նաև այսօրվա սերնդի համար. արդիական են և ուսուցողական: