Մեթոդական ձեռնարկը խորությամբ մեկնաբանում է աշակերտների խոսքային զարգացմանն ուղղված քայլերը և ընդլայնում ուսուցչի աշխատանքային հնարավորությունները: Ձեռնարկին ուղեկցող աշխատանքային տետրը իրենց գունազարդ նկարներով, առաջադրած հարցերի պարզությամբ օգնում են աշակերտին՝ պատկերացնելու հաղորդակցային դերերը, զանազան իրողություններում կողմնորոշվելու, համապատասխան վարքագիծ դրսևորելու կարևորությունը:
Սփյուռքի մեկօրյա (արևելահայ) դպրոցներին հասցեագրված «Զանգակ» այբբենարանի և դրան ուղեկցող «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի այս մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է ուսուցիչներին գրաճանաչության մեթոդիկայի նրբություններին՝ ներկայացնելով նաև դրա գիտական հիմքերը:
Գիրքը ներառում է արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության համառոտ ուրվագիծը ներկայացնող ընդհանուր ակնարկ, ինչպես նաև ընտրանի էջեր արևմտահայ գրողների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված ստեղծագործություններից: Հավելվածում տեղ գտած նյութերի ուղղագրության առանձին տարբերությունները պայմանավորված են դրանց՝ Սփյուռքի և Հայաստանի հրատարակություններում առկա տարբերություններով: Դրանք նույնությամբ ներառվել են այս ժողովածուում (բացառությամբ կետադրական որոշ դեպքերի), իսկ աղբյուրները նշված են օգտագործված գրականության ցանկում: