Գիրքը լույս է տեսել ավելի քան 20 տարի առաջ և դարձել է իսկական սենսացիա: Այն ապացուցել է, որ տղամարդիկ և կանայք մտածում են, զգում են և վարվում են տարբեր կերպ: Ջոն Գրեյը ստեղծել է տղամարդկանց և կանանց շփման նոր համակարգ, և այդ համակարգը երջանկացրել է միլիոնավոր զույգեր ամբողջ աշխարհում: Սակայն մի պահ այս խորհուրդները սկսեցին չաշխատել, քանի որ աշխարհն օրեցօր փոխվում է: Այդ պատճառով լույս տեսավ նոր հրատարակություն՝ ժամանակին համընթաց փոփոխություններով և «աշխատող» խորհուրդներով:
100 միջոց երիտասարդության և բարեկեցության պահպանման համար: Կենտրոնացեք դիետայի, վարժությունների, կենսակերպի վրա, սովորեք՝ ինչպես բարելավել Ձեր ուղեղի գործառույթը, էներգիան և արտաքին տեսքը: Թարմ, ժամանակակից դասավորություն՝ հարմարավետ գրքի տեսքով: Գիրքը յուրաքանչյուրի համար է, ով ցանկանում է պայքարել ծերացման գործընթացի դեմ:
Գիրքն այն ծնողների համար է, ովքեր գնահատում են կրթությունը, ցանկանում են օգնել իրենց երեխային ճիշտ ֆինանսական կյանք սկսել և իրականացնել իրենց գաղափարները: Այսօր ֆինանսական գրագիտությունը շատ կարևոր է: Սակայն գործող կրթական համակարգը չի տալիս երեխային այն ֆինանսական գիտելիքները, որոնք հարկավոր են իրական կյանքում: Այս գիրքը կսովորեցնի Ձեզ՝ ինչպես երեխայի մեջ արթանցնել սեր դեպի ուսումը, կբացահայտի պարզ ճշմարտություններ, որոնց գոյության մասին Դուք ամենայն հավանականությամբ չգիտեք, և կտա երեխայի գիտելիքներ, որոնք պետք կգան նրանց կյանքում:
«Ես չեմ կարող քեզ հետ և չեմ կարող առանց քեզ»: Այս արտահայտության շուրջ են հյուսված սիրո մասին սյուժեների մեծամասնությունը: Հնարավոր է՝ դա պատճառը, որ այն դառնում է մեր հարաբերությունների կարգախոսը: Հրաժարվել սեփական հետաքրքրություններից, նվիրաբերել քեզ զուգընկերոջը, ցավ ապրել, բայց զգալ, որ այդ ամենն այնքան էլ վախենալու չէ, ինչպես նրան կորցնելը. այս սցենարը հարմար է միայն գրքերի և ֆիլմերի համար, իսկ Դուք երջանկության եք արժանի: Իսպանացի հոգեբան Սիլվիա Կոնգոստը անառողջ հարաբերությունների դժվարին փորձ ունի: Սույն գրքում իր և իր հաճախորդների օրինակների վրա նա բացատրում է՝ ինչպես տարբերել սերը, որը մենք փնտրում ենք, սիրային կախվածությունից, որը մեզ քայքայում է, և ինչպես ապրել...
«Երևակայության խաղեր» և «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...
«Երևակայության խաղեր» եւ «Սոլնիշկոյի ու Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերի հեղինակերը երեք տարբեր սերունդների ներկայացուցիչներ են` տարբեր ճակատագրերով, հետաքրքրություններով, կյանքի փորձով: Սակայն նրանց միավորում է անհատի ձեւավորման, ընտանեկան արժեքների և հասարակության բարոյականության հանդեպ միասնական մոտեցումը: Գրքերի գլխավոր հերոսները անհատականություններ են մանուկ հասակում, որոնք բաց են ազնիվ երկխոսության համար, արժանի են վստահության, հոգատար, հարգալից վերաբերմունքի իրենց անձերի, մանկական փխրուն զգացմունքների, երեւակայության եւ ստեղծագործականության հանդեպ: Սիրելի ընթերցող, Մանկություն. այնպես է ստացվել, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են տարատեսակ կոմպյուտերային խաղեր, որի հետեւանքով նրանք պարփակվում են սեփական վիրտուալ տարածության մեջ: Շատերն անգամ դժվարանում են բանավոր արտահայտել մտքերը: Սակայն ստեղծագործականությունը հնարավորություն է տալիս գործի...
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից: Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Գրքում ներկայացված են մուրաբաների, ջեմերի և պովիդլոների, կոմպոտների, թթուների և մարինադների, մսի պահածոների, քաղցրավենիքների և դոշաբների բաղադրատոմսեր:
Գիրքը ցույց է տալիս ժողովրդական բժշկության հնարավորությունների ու միջոցների առանձնակի դերը մեր կյանքում, ինչպես նաև լիարժեքորեն ներկայացնում դեղագրության այն հարուստ ավանդները, որոնք կիրառելի են տնային պայմաններում: Առաջարկվում են պարզ, բայց առավել գործունակ դեղատոմսեր, որոնցում օգտագործվող դեղաբույսերը լայնորեն տարածված են:
Գրքում մեկնաբանված են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են վարորդներին` անվտանգ և գրագետ վարելու համար: Գիրքն օգտակար է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների պատրաստվող սկսնակներին:
Հասարակական կյանքի զարգացման արդի պայմաններում քաղաքակիրթ հասարակության յուրաքանչյուր անդամին անհրաժեշտ է վարվեցողության կանոնների իմացություն և կիրառում: Այս գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել քաղաքակիրթ վարվելակերպին և գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերին: Գրքում ներկայացված են ժամանակակից վարվեցողության հիմունքները, գործարար վարվեցողության և արարողակարգի միջազգային նորմերը:
Մարդկային երևակայությունը սահմաններ չունի: Այդ երևակայության արդյունքն է նաև Մարաշի ասեղնագործությունը, որը դարերի խորքից հասել է մեզ և իր արտասովոր տեսքով հիացնում է դիտողին: Մեծ գործ են անում նրանք, որոնք պահպանում են ավանդական նախշերը՝ հին հայկական խորհրդանիշները, հնուց եկած ասեղնագործության եղանակները և հնարքները փոխանցում նոր սերունդներին: Մենք փորձել ենք ստեղծել նաև նոր ձևեր՝ հենվելով կատարողական հին սկզբունքների վրա, և այս բոլոր հմտություններն ու նախշերը հանձնում ենք Ձեզ՝ հույս ունենալով, որ այս արվեստը կշարունակվի և կզարգանա Հայաստանում և ամբողջ աշխարհում:
«Հայկական ասեղնագործ ժանյակ» ձեռնարկը ծանոթացնում է հարթ (Վանի ասեղնագործության դպրոցը) և ծավալային (Կարինի ասեղնագործության դպրոց) ժանյակների ստեղծման նրբություններին, ասեղով հատուկ հանգույցներ կապելու, հանգույցների և թելերի շնորհիվ տարբեր նախշազարդեր ստանալու հմտություններին: Ձեռնարկում առաջին անգամ մանրամասն նկարագրվում է Կարինի ավանդական ասեղնագործության ուսուցման ընթացքը:
Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ: