Գոհար Մանուկյան
![Գոհար Մանուկյան Գոհար Մանուկյան](https://bookmark.am/app/uploads/2021/09/%D4%B3%D5%B8%D5%B0%D5%A1%D6%80-%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-200x200.png)
Հայ լրագրող, սցենարիստ
(Ծնվ. 1984)
Գոհար Մանուկյանը կարիերան սկսել է 2003 թվականին՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում։ Աշխատել է «Բանաձև» ընկերության «Հատուկ ռեպորտաժ» ծրագրում։ 2011-2015թթ․ հեղինակել է «Արմնյուզ» հեռուստաընկերության «Մտացրիվ» հաղորդումը։ Որպես գլխավոր խմբագիր՝ աշխատել է «Ես» երիտասարդական ամսագրում, Հանրային ՀԸ «Առավոտ լուսո» ծրագրում։ «Զապել» կին գրողների միջազգային ֆորումի և Newmag հրատարակչության առցանց բովանդակության գլխավոր խմբագիրն է։
Հայտնեք կարծիք