Մահացել է հանրահայտ գրող Մարիզ Կոնդեն
![Երիտասարդ Մարիզ Կոնդե 2](https://bookmark.am/app/uploads/2024/04/Երիտասարդ-Մարիզ-Կոնդե-2.jpg)
91 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող Մարիզ Կոնդեն, ում ժամանակին համարում էին Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածու:
Գվադելուպացու արմատներով ֆրանսիացի գրողն իր առաջին վեպը հրատարակել է 39 տարեկանում, քանի որ կարծում էր, որ իր ստեղծագործությունները մարդկանց չեն հետաքրքրի: Այդ գիրքն այնքան վիճաբանություններ առաջացրեց, որ որոշ ժամանակ հետո այն հանեցին վաճառքից: Բայց դա չհիասթափեցրեց Կոնդեին: Արդյունքում նրա ստեղծագործությունները թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով, իսկ ինքը դարձավ տասնյակ գրական մրցանակների դափնեկիր:
Բացի գրող լինելուց, Կոնդեն նաև ակտիվիստ էր: Նրա առաջարկով 2006 թվականի մայիսի 10–ից սկսած Ֆրանսիայում նշվում է Ստրուկների հիշատակի օրը։
Հայերեն է թարգմանվել Կոնդեի «Մանգրովյան անտառներն անցնելով» հանրահայտ վեպը, որը լույս է տեսել «Օտար գիր» մատենաշարով:

Հայտնեք կարծիք