«Ուտել, աղոթել, սիրել» գրքի հեղինակը մնացել է մենակ, բայց չի փոշմանում
«Ուտել, աղոթել, սիրել» գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակով և այնքան հայտնի է դարձել, որ հեղինակը՝ Էլիզաբեթ Գիլբերթը, ներառվեց ժամանակակից 100 ամեաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցանկում: Շատ կանայք պնդում են, որ հենց այդ գրքի շնորհիվ նրանք կարողացան փոխել իրենց կյանքն ու զբաղվել սիրելի գործով:
Իսկ ի՞նչ գիտենք մենք Էլիզաբեթի մասին:
- Էլիզաբեթ Գիլբարթի մանկությունն անցել է ֆերմայում, որտեղ նրա ծնողներն աճեցնում էին ամանորյա եղևնիներ: Նրանք անգամ հարևաններ չունեին: Տանը չկար հեռուստացույց կամ նվագարկիչ: Էլիզաբեթն ու իր քույրը գրում էին գրքեր և պիեսներ:
- 5-րդ դասարանում Էլիզաբեթը գրում է պիեսի ժամանակում ճանապարհորդող աղջկա մասին, ում ոչ ոք չէր հավատում: Ինքն էլ բեմադրում է պիեսը:
- Էլիզաբեթն ուզում էր գրող դառնալ, բայց այդ ուղղությամբ կրթությանը դեմ էր: Արդյունքում նա սկսեց ճանապարհորդել և գրել որտեղ ցանկանում է:
- Սկզբում աղջիկն աշխատում էր որպես մատուցողուհի և բարմեն: Այդ ժամանակ նա գրում է «Կեղտոտ կոյոտ բարի մուզան» հոդվածը, որի հիման վրա նկարահանվում է հանրահայտ «Կեղտոտ կոյոտ բարը» ֆիլմը:
- 30 տարեկանում Էլիզաբեթի ստեղծագործություններն արդեն հրատարակում էին ամենահայտնի հրատարակչությունները:
- Գրքում Էլիզաբեթն ասում է, որ ամուսնությունն իր համար չէ: Ամեն դեպքում նա ամուսնանում է Խոսե անունով բրազիլացու հետ այն բանից հետ, երբ վերջինիս ձերբակալում են օդանավակայանում:
- Էլիզաբեթն ու Խոսեն միասին ապրում են 10 տարի: Նրանք ունեին ասիական իրերի խանութ
- Հեղինակն այժմ 50 տարեկան է և միայնակ է: Նա գրում է գրքեր, մեդիտացիա է անում և աղոթում է: Նրա շուրջը երեխաներ չեն վազվզում, բայց նա երջանիկ է:
Հայտնեք կարծիք