Ռոբերտ Փեն Ուորեն
Ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ
(1905 – 1989)
Ռոբերտ Փեն Ուորեն՝ ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ, «Նոր գրաքննադատություն» գրական շարժման հիմնադիրներից մեկը։ Նա նաև «Հարավային գրողների ընկերակցություն» կազմակերպության արտոնյալ անդամ էր։ 1935 թվականին Քլինթ Բրուքսի հետ հիմնադրել է «Հարավային գրախոսություն» ազդեցիկ ամսագիրը։ 1947 թվականին Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Թագավորի ողջ թիկնազորը» վեպի համար, ապա 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Միակ գրողն է, որ Պուլիտցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի և թե՛ պոեզիայի համար
Հայտնեք կարծիք