Վինի Փու արջուկը դարձել է հանրային սեփականություն
![Վինի Փու ետնանկար](https://bookmark.am/app/uploads/2022/02/Վինի-Փու-ետնանկար.jpg)
ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի մասին օրենքի համաձայն՝ այն բանից հետո, երբ արվեստի գործը դառնում է 95 տարեկան, այն ինքնաբերաբար դառնում է հանրային սեփականություն: Ամեն տարի մշակույթի սիրահարները նշում են Public Domain Day-ը, օր, երբ մի շարք ստեղծագործությունների հեղինակային իրավունքի ժամկետը լրանում է: 2022 թվականին «ազատվեցին» այն գործերը, որոնք ստեղծվել են 1926 թվականին:
Հեղինակային իրավունքի մասին օրենքը տարածվում է գրքերի, ֆիլմերի և երաժշտական ստեղծագործությունների վրա: Այս տարի հանրային սեփականություն դարձած կարևոր ստեղծագործություններից մեկն Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկն» է: Այս տարվա ցանկը ներառում է նաև հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա»), Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», Ֆելիքս Զալտենի «Բեմբի» ստեղծագործությունները և Ուիլյան Ֆոլքների առաջին հրատարակված պատմվածքը՝ «Զինվորական պարգևը»:
Երբ հեղինակային իրավունքի ժամկետը սպառվում է, բոլոր ցանկացողները կարող են առանց սահմանափակումների տարածել ստեղծագործությունը: Օրինակ՝ գիրքը կարելի է հրատարակել, դրա հիման վրա ֆիլմ նկարել, իսկ առանց հեղինակային իրավունքի ֆիլմը՝ ցույց տալ անհատական կինոթատրոններում:
Բայց հարկավոր է հաշվի առնել, որ այդ օրենքի տակ են ընկնում միայն օրիգինալ ստեղծագործությունները: Թարգմանությունները կարող են լինել ինչ-որ մեկի մտավոր սեփականությունը: Դա նաև վերաբերվում է ստեղծագործություններին, որոնք ստեղծվել են օրիգինալի հիման վրա: Օրինակ՝ Վինի Փուի կերպարը, որը ստեղծել են Disney-ի մուլտիպլիկատորները, համարվում է ընկերության սեփականություն, և այն չի կարելի օգտագործել առանց թույլտվության:
Հայտնեք կարծիք