Գիրքը հայազգի հանճարեղ մի երաժշտի՝ Կոնստանտին Կոնստանտինի Սարաջևի մասին է, ում համար ընդունելի միակ երաժշտական գործիքը զանգն էր: Օժտված լինելով եզակի լսողությամբ և տաղանդով՝ օկտավում լսում էր 1701 ձայն: Նա գործել և ստեղծագործել է 20-րդ դարի սկզբներին Ռուսաստանում: Գիրքը հնարավորություն կտա ճանաչելու մի տաղանդի, ով անջնջելի հետք է թողել զանգերգության պատմության մեջ:
Պատմությունները, որ թարգմանաբար ընթերցողին է ներկայացվում ֆրանսիական <<Էլ>> ամսագրի հրապարակումներից` աշխարհահռչակ մարդկանց սիրո ուրույն վկայություններ են, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են մեծ մարդկանց մեծ թուլությունների մասին:
Արխիվային հարուստ նյութերի, ժամանակակիցների բազմաթիվ հուշագրությունների, համաշխարհային ճանաչված երաժիշտների և արվեստագետների գնահատումների և գիտական ու գեղարվեստական գրականությունից քաղված տվյալների հիման վրա ստեղծվել է հայ երգը սրբագործողի և աշխարհով մեկ տարածողի՝ Կոմիտաս վարդապետի առաջին գիտական կենսագրությունն ամբողջությամբ: Գիրքը սկզբից մինչև վերջ համեմված է Պ. Սևակի “Անլռելի Զանգակատուն” պոեմի, Կոմիտասի երգերի, նրա մասին գրված բանաստեղծությունների, գիտական հոդվածների և գնահատման խոսքերի համադրությամբ:
Գիրքը նվիրված է հոգևոր մեծ առաջնորդներ, Ամենայն Հայոց կաթողիկոսներ Մկրտիչ Խրիմյանի, Վազգեն Առաջինի և Գարեգին Աոաջինի հոգևոր-մանկավարժական գործունեությանը։ Աշխատանքում վերլուծվում և արժևորվում են նրանց մանկավարժական հայացքները մանկավարժության բազմաբնույթ հիմնահարցերի վերաբերյալ: Գիրքը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների և հոգևոր ոլորտի մարդկանց համար:
Գիրքը ներկայացնում է այնպիսի նշանավոր մարդկանց կյանքի ուշագրավ դրվագներ, ինչպիսիք են Պագանինին. Դյուման. Հուլիոս Կեսարը, Միքելանջելոն և համաշխարհային արվեստի մյուս հսկաները։ Ունի իմա ցական, ուսուցողական, ճանաչողական և դաստիարակչական արժեք։ Նրանց կյանքի և արվեստի գաղտնիքներն ու մանրամասները կհետա քրքրեն ինչպես դպրոցականներին, այնպես էլ ընթերցող լայն հասարակությանը:
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Ժողովածուն ներկայացնում է Լեոնարդո դա Վինչիի կյանքից ուշագրավ մանրամասներ և ավելի քան 50 առակ: Գրքի նկարներում Վերածննդի մեծ մտածողի ստեղծագործությունների խորհուրդն ու փիլիսոփայությունն արտահայտված է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի շնորհալի սաների ստեղծագործ երևակայության պատկերներով, որոնք արտացոլում են առակների իմաստավորումն ու ընկալումը հենց գրքի ապագա ընթերցողների՝ մանուկների ներաշխարհում:
Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել Մհեր Մկրտչյան խորհրդանիշի, նրա` կենդանության օրոք արդեն իսկ սկսված սիմվոլացման գործընթացին: Գրքում ներկայացված են արվեստի տարբեր կարգի գործիչների հուշեր, որպեսզի ընթերցողը ավելի լայն պատկերացում կազմի Մհեր Մկրտչյան սիմվոլի մասին: