«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:
Ճիշտ ժամանակին և զարմանալի դիպուկությամբ մի շատ կարևոր ու արդիական խնդիր է արծարծում Անահիտ Թարյանն իր «Այ քեզ գրավատուն» չափածո հեքիաթում. Մատչելի ու ընկալելի լեզվով, գեղարվեստական պատկերովոր խոսքով ու ինքնատիպ արտահայտչականությամբ անվանի բանաստեղծուհին իր մանուկ ընթերցողներին վարպետորոն և անբռնազբոս կերպով տալիս է տարրական տնտեսագիտական գիտելիքներ՝ նրանց աննկատելիորեն ներքաշելով իր գրական հերոսների հեքիաթային, բայց միաժամանակ նաև իրական կյանքում տիրող վայրիվերումների մեջ…
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...
«Փաթիլ-փաթիլ հեքիաթներ». Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ- փափուկ ձյունոտ հեքիաթները. Միացեք խլուրդի, Թավիշիկի, Ոստոստիկի ու բոլոր- բոլորի ուրախ արկածներին:
«Ձյունիկ-ձյունիկ հեքիաթներ». Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ-փափուկ հեքիաթները. Սկյուռիկի հետ զմայլվեք ձմեռվա կախարդական պատկերներով՝ Զոլիկի հետ գտեք թաքցրած գանձը… ու միացեք մյուս հերոսների ուրախ արկածներին:
«Բարի կոկորդիլոսը». Հազարից ավելի սուր- սուր ատամներով երախը լիքը զարհուրելի կոկորդիլոսն ամեն գիշեր գրքի էջերից տուն է սողոսկում: Հայրիկն ու մայրիկը սարսափած՝ հրշեջներին են օգնության կանչում: Բայց երեխաները գլխի են ընկնում, որ կոկորդիլոսը բարի է: Պարզապես սիրո ու ջերմության կարիք ունի: Տեսնես՝ վերջն ի՞նչ կլինի: Գիրքը սովորեցնում է տեսքից չդատել. բարությունը սրտից է գալիս:
«Միլիոնանոոոոոոց գաղափարը». Սիրելի երեխաներ, իսկ ի՞նչ գիտեք բադերի երամի կյանքի մասին: Կարծում եք՝ նրանց կյանքն անհոգ է, ինչպես ձե՞զ է թվում: Կարդացեք այն մասին, թե ինչպես համառ կրթությունը դարձավ սկիզբ նոր ստարտափի համար: Նկարազարդ հեքիաթ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:
«Փոքրիկ Մուքը». Գերմանացի ճանաչված գրող Վիլհելմ Հաուֆը քանի՜- քանի հետաքրքիր, կախարդական հեքիաթների հեղինակ է, որ ի սկզբանե գրել է իր գործատու բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար: Այս հեքիաթներից մեկը «Փոքրիկ Մուքի» մասին հեքիաթն է: Ժամանակով Նիկեա քաղաքում մի ծեր թզուկ էր ապրում: Երեխաները շարունակ ծաղրում էին ծերուկ Մուքին՝ տարօրինակ արտաքինի համար: Մի օր նրանցից մեկի հայրը որոշում է տղային հասկացնել, որ ճիշտ չէ մարդու արտաքինից դատել և որդուն պատմում է Մուքի կյանքի զարմանալի պատմությունը… Մուքի հայրը աղքատ, բայց հարգարժան մարդ էր եղել: Նա ապրում էր ինքնամփոփ ու որդուն չէր սիրում, որովհետև ամաչում էր նրա կարճ հասակից: Բայց հոր մահից հետո...
«Սառցե սիրտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար: Արենդելի երջանիկ թագավորությանը հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել դաժան ձմեռվա ճիրաններից:
«Մոխրոտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար: Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին:
«Մաթիլդա». Հայրիկներն ու մայրիկները շատ տարօրինակ են: Նույնիսկ եթե նրանց երեխան ձեր պատկերացրած ամենաանպիտանի մեկն է, կարծում են, թե նրանից լավն աշխարհում չկա: Բայց մեկ – մեկ ճիշտ հակառակն էլ է պատահում: Ծնողներ կան, որ բոլորովին բանի տեղ չեն դնում իրենց երեխային: Տեր և տիկին Որդնտակները հենց դրանցից էին: Նրանք այնքան ապուշ էին ու այն աստիճան իրենց խղճուկ կյանքով տարված, որ իրենց դստեր մեջ ոչ մի արտառոց բան չէին տեսնում: Մինչդեռ Մաթիլդան իրոք արտառոց էր: Ամենից առավել՝ պայծառ միտք ուներ…
«Փոքրիկ ջրահարսը». Փոքրիկ Ջրահարսի հետ սուզվեք ծովի հատակն ու ծանոթացեք ստորջրյա հրաշալի աշխարհին: Զարմանահրաշ այս գրքույկի տեսակ- տեսակ խաղերը, հանելուկները, կպչուկներն ու հանովի նկարները ձեզ անմոռանալի պահեր կպարգևեն: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախատեսված չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար, մանր մասնիկները կարող են շնչափողն ընկնել: ►3+ ►ավելի քան 250 կպչուկներ և հանովի նկարներ
Փակցնովի նկարներով «Ռապունցելը» հրաշալի գրքույկի հետ դուք կմասնակցեք գեղեցկուհի Ռապունցելի արկածներին: Հանելուկները, խաղերը և բազմաթիվ կպչուկներն ու հանովի նկարները բոլոր հեքիաթ սիրողներին զվարճալի ժամանց կպարգևեն: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախատեսված չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար, մանր մասնիկները կարող են շնչափողն ընկնել: ►3+ ►ավելի քան 250 կպչուկներ և հանովի նկարներ
«Հենզելն ու Գրետելը». Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին: ► գեղեցիկ գունեղ նկարազարդումներ ► Ամեն էջում անակնկալ ► տարիքը՝ 1 +
«Կոշկավոր կատուն». Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին: ► գեղեցիկ գունեղ նկարազարդումներ ► Ամեն էջում անակնկալ ► տարիքը՝ 1 +
«Կարմիր Գլխարկը». Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին: ► գեղեցիկ գունեղ նկարազարդումներ ► Ամեն էջում անակնկալ ► տարիքը՝ 1 +
«Պինոկկիո». Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին: ► գեղեցիկ գունեղ նկարազարդումներ ► Ամեն էջում անակնկալ ► տարիքը՝ 1 +
«Երեք խոզուկները». Այս հրաշալի հավաքածուում գտիր քո սիրելի հեքիաթը և կենդանացրու: Մի քանի պարզ քայլերով ինքդ հեքիաթին մասնակից կդառնաս և մեծ բավականություն կստանաս: Դու՛ էլ մասնակից դարձիր հեքիաթին: ► գեղեցիկ գունեղ նկարազարդումներ ► Ամեն էջում անակնկալ ► տարիքը՝ 1 +
«Փափլիկստան»-ի գլխին մութ ամպեր են կուտակվել, չար ուժերը փորձում են նվաճել և իրենց ենթարկել մեծահոգի ու ընկերասեր դմփլիկներին: Բայց համերաշխությունը, փոխօգնությունն ու հնարամտությունը հաղթում են. Փափլիկստանում վերականգնում է երջանիկ կյանքը, և չարը պատժվում է:
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը». Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է:
Պատրա՞ստ ես ԽԻԶԱԽ ԱՐԿԱԾՆԵՐԻ: «Վայրի Սիմֆոնիա» գրքի շնորհիվ ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ: