Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։ Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության և Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով և մեթոդներով ձևավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում և ամենավտանգավոր կետում։ Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը արխիվներում։ Այն արխվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում...
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից...
«Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․-ի՝ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․Ս․ Աբրահամյանի և Վ․Գ․Բարսեղյանի խմբագրությամբ։
«Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։ Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված և մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։ Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, նաև առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաև ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական և օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։ Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արևելագետներին, ուսանողությանը և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող հասարակայնությանը։
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ «Հրապարակն ու Աշտարակը» գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։ Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։ Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից...
«Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ: Գոռոզամտության պատմություն» փորձագրությունը հետաքրքիր ոճով ու հատկանշական փաստերով վեր է հանում բոլոր այն աղետները, ճգնաժամերը, տնտեսական ու քաղաքական վայրիվերո զարգացումները, որոնք տեղի են ունեցել մարդկության պատմության մեջ՝ ղեկավար դիրք ունեցող անհատների գոռոզամտության պատճառով:
«Եգիպտոսը խոշորացույցով». Պրպտենք անցյալն ու մասնակցենք պեղումներին. խոշորացույցով զինված`փորձենք ժամանակի խայտաբղետ խճանկարի մեջ հայտնաբերել 200-ից ավելի թաքնված պատկերները: Ի՞նչ երկիր է Հին Եգիպտոսը, ովքե՞ր էին փարավոնները, ստրուկներն ու գրագիրները, ինչպիսի՞ն էր կյանքն այն հնագույն ժամանակներում: Էջից էջ արկածներով լի`հետաքրքիր և ուսանելի ճամփորդությունը մեզ կպատմի, թե ինչ են ՀԻԵՐՈԳԼԻՖՆԵՐՆ ու ՄՈՒՄԻԱՆԵՐԸ, մասնակից կդարձնի կորած ԳԱՆՁԵՐԻ որոնումներին և կանցկացնի ահռելի ԲՈՒՐԳԵՐԻ բավիղներով:
«Հարյուր տարվա մարդասիրություն». Ինչպե՞ս ստեղծվեց Հայկական Կարմիր խաչը, որո՞նք էին գործունեության ուղղությունները, ինչպե՞ս Հայաստանը դարձավ Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ եւ ինչպե՞ս հակազդեց պատերազմներին, երկրի ներքին խժդժություններին, բնական աղետներին, տնտեսական ու առողջապահական ցնցումներին։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելով է կառույցը կերտել իր փայլուն կենսագրությունը։ Այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) անցած 100 տարվա պատմության մասին։ Մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծվելով մեկ դար առաջ՝ ՀԿԽԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն։ Այդ ուղին լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով եւ ձեռքբերումներով։
«Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։
«Թուրքերը և մենք» ժողովածուն ընդգրկում է հայ հասարակական-քաղաքական մտքի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի , գրող Շահան Նաթալիի (Հակոբ Տե- Հակոբյան) տարբեր տարիների ընթացքում գրած այն ուսումնասիրությունները, որոնք աղերսվում են 20-րդ դարասկզբի հայոց պատմության ամենաողբերգական իրադարձություններին՝ Հայաստանի Հանրապետության գոյամարտի ու անկման, թուրքիզմի գաղափարախոսության կոնկրետ դրսևորման ձևերի, Մեծ Եղեռնի պատասխանատուների արդարահատույցի և հարակից այլ հարցերի հետ:
«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից (Թաներ Աքչամ): 1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված...
«Անցյալի անվեհեր ռազմիկները» շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։ «Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։
«Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ» գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
«Армянские хроники». Մեր նախնիները արժանի են մեր հիշողության մեջ մնալու, չէ՞ որ մենք նրանց հետնորդներն ենք: Եվ արդյո՞ք հետաքրքիր չէ իմանալ՝ ովքեր էին մարդուկ, ում անունները մենք այսօր կրում ենք: Այստեղ հետաքրքիր տեղեկություններ կստանա Արգիշտիի, Տիգրան, Աշոտի և այլոց մասին…
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքն ամփոփում է Ղարաբաղյան շարժման՝ իր ընդգրկումով, նշանակությամբ և քաղաքական արդյունքներով աննախադեպ պատմաշրջանի առաջին երկու տարվա իրադարձությունները: Փաստական ու փաստաթղթային հիմքի վրա ուրվագծվում է նաև Հայկական ժողովրդավարական շարժման դերը՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն:
«Անկախության վերականգնումը 1990-1991» գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից: Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես...
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: – Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին: – Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները: – Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք: – Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: – Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին: – Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են: – Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛...
Հանրագիտարանները պարունակում են արժեքավոր և օգտակար տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն ցանկացած երեխայի համար: Նոր գրքերը կբացահայտեն արեգակնային համակարգի մոլորակների առեղծվածները, կպատմեն դինոզավրերի, կատուների, շների և միջատների զարմանալի աշխարհի մասին. երեխաները կճանաչեն մեր մոլորակը, ինչպես նաև կստանան 50 հետաքրքիր հարցերի պատասխաններ:
Հանրագիտարանները պարունակում են արժեքավոր և օգտակար տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն ցանկացած երեխայի համար: Նոր գրքերը կբացահայտեն արեգակնային համակարգի մոլորակների առեղծվածները, կպատմեն դինոզավրերի, կատուների, շների և միջատների զարմանալի աշխարհի մասին. երեխաները կճանաչեն մեր մոլորակը, ինչպես նաև կստանան 50 հետաքրքիր հարցերի պատասխաններ:
Բյուրեղների քարանձավից մինչև բյուրեղների անտառ, էլեկտրաքիմիայից մինչև միջուկային էներգիա, աստղադիտակներից մինչև պարզ մեքենաներ, նյարդային համակարգից մինչև ժառանգություն և ԴՆԹ.այս և բազմաթիվ այլ երևույթների մասին ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք գտնել «Գիտելիքների հանրագիտարան. գիտություն» գրքում:
«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել… Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը: Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Համակարգչի օգնությամբ ստացած շշմեցուցիչ նկարների օգնությամբ DK-ի «Գիտելիքների հանրագիտարան» գիրքն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու մարմնի, գիտության և պատմության հրաշքները: