Հրաժե՛շտ տուր 9-5-ին Ապրի՛ր, որտեղ ուզում ես Միացի՛ր նոր հարուստներին Մոռացի՛ր թոշակի անցնելու հին մոդելի և կյանքի հետաձգված ծրագրերի մասին. պետք չէ սպասել, դրա համար որևէ պատճառ չկա, հատկապես՝ տնտեսական անկանխատեսելի ժամանակներում։ Եթե երազում ես փախչել առնետավազքից, ճանապարհորդել բարձրակարգ պայմաններով, ունենալ մեծ ամսական եկամուտ՝ աշխատելով առանց ղեկավարության, կամ պարզապես ապրել շատ ու աշխատել քիչ, ապա այս գիրքը ուղեցույց է քեզ համար։ Շքեղ ապրելակերպի հասնելու այս քայլ առ քայլ ուղեցույցը սովորեցնում է. • Թե ինչպես Թիմը տարեկան 40 000 դոլար եկամուտն ու շաբաթական 80 ժամ աշխատաժամանակը հասցրեց ամսական 40 000 դոլարի և շաբաթը 4 ժամի․ • Ինչպես աութսորսի միջոցով օգտագործել 5...
Ֆր. Նիցշեի (1864-1900) երկերի հինգերորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նրա գիտակցական կյանքի վերջին տարում (1888) գրված և տարբեր տարիների տպագրած ստեղծագործությունները`սեփական ձեռքով հրատարակության պատրաստած «Վագների դեպքը» (1888), « Չաստվածների մթնշաղը» (1889) և արդեն առանց իր մասնակցության ու հետմահու հրատարակված «ՀակաՔրիստոսը» (1894) և «Ecce homo» -ն (1908):
Ֆր. Նիցշեի երկերի 4-րդ հատորն ընդգրկում է «Բարուց և չարից անդին» (1886) գիրքը և իբրև նրա «մեկնաբանություն» գրված «Բարոյականության ծննդաբերության շուրջ» (1887) «բանավիճային երկը»:
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերի հեղինակ Սթիվեն Ռ․ Քովիի երկար սպասված նոր գիրքը «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի վրա աշխատելուց ի վեր նման կիրք, վստահություն ու հուզմունք ես չէի զգացել։ Կարծում եմ՝ պատճառը, որ «8-րդ սովորույթում» տեղ գտած նոր գաղափարներն այդքան ուժեղ արձագանք ունեցան, այն է, որ մարդիկ դատարկության զգացում ունեն։ Այս նույն դատարկությունը զգացվում է նաև ողջ աշխարհի կազմակերպություններում, որոնց մեծ մասը պայքարում է իր գերակա նպատակներին հասնելու համար։ Մարդկանց մոտ չկա այն զգացողությունը, որ իրենց յուրահատուկ տաղանդները պահանջված են կամ գնահատված։ Որպես արդյունք՝ թե մարդկանց, թե կազմակերպությունների մոտ առաջանում է բնական մղում՝ գտնելու իրենց ձայնը, ունենալու նշանակություն, անելու...
Էնդրյու Քինն առաջիններից էր, որ խոսեց մեր մշակույթի վրա համացանցի վատ ազդեցության մասին: Քինի նոր գիրքը, որը հիմնված է հետազոտությունների, վերլուծությունների և հեղինակի սեփական ռեպորտաժների վրա, առաջարկում է թվային դարի խնդիրների հետաքրքիր լուծումներ:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 500 000 000 ՎԱՃԱՌՌՎԱԾ ՏՊԱՔԱՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂ ՄԱՏԵՆԱՇԱՐ Գիրքը բաղկացած է 101 հաջողության պատմություններից, որոնք ոգևորում են, մոտիվացնում և ստիպում ավելի մեծ խանդավառությամբ շարժվել առաջ:
Շատ նախագծեր, որոնք մենք այժմ օգտագործում ենք, ստեղծվել են ամբողջ աշխարհում հազարավոր կամ անգամ միլիոնավոր մասնակիցներ ունեցող խմբերի կողմից: Հենց դա է վիքինոմիկան՝ բազմաթիվ մարդկանց միաբանում նախագծի մասսայական իրագործման համար: Այս գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով, դարձել է համաշխարհային բեսթսելլեր և բիզնեսի ներկայացուցիչների համար պարտադիր ընթերցանություն: Այն բացատրում է՝ ինչպես է մասսայական համագործակցություն տեղի ունենում ոչ միայն Վիքիպեդիայում, այլև սովորական ընկերություններում: Boeing-ը, BMW-ն և Procter & Gamble-ն արդեն վաղուց օգտագործում են այդ մեթոդը՝ իրենց ընկերությանը նոր ընթացք տալու համար:
Տղամարդը սեքս է ուզում: Կինը ձգտվում է ռոմանտիկայի: Ժամանակ առ ժամանակ թվում է՝ նրանք տարբեր մոլորակներից են: Տղամարդը Մարսից է, կինը՝ Վեներայից: Միայն դա հասկանալով և ընդունելով է հնարավոր սեքսը դարձնել իսկապես հաճելի ու ներդաշնակ:
New York Times բեսթսելլեր USA Today բեսթսելլեր Fast Company վարկածով 2018 թվականի լավագույն գործնական գիրք Business Insider վարկածով 2018 թվականի ինքնազարգացման լավագույն գիրք Կարո՞ղ է արդյոք մեկ կոպեկը մարդուն հարստացնե՞լ: Իհարկե ոչ, կասեք Դուք: Իսկ եթե ավելացնենք ևս մե՞կը, հետո մյուսը, մյուսը: Ինչ-որ պահի քանակը կդառնա որակ: Իսկ հիմա պատկերացրեք, որ փոքրիկ փոփոխությունը կտրուկ փոխում է Ձեր կյանքը: Պարզապես ֆանտաստիկ է: Բայց, ինչպես և կոպեկի դեպքում, աշխատում է բարդ տոկոսի էֆեկտը: Եվ ահա փիքրիկ, բայց կրկնվող գործողությունը բերում է ահռելի հետևանքների: Գրքում կգտնեք փոքրիկ փոփոխություններ, որոնք փոխում են ամբողջ կյանքը: Դուք վախուց փորձում եք փոխել Ձեր կյանքը, բայց չի ստացվում:...
Գիրքը շատ հեշտ ու պարզ տարբերակով սովորեցնում է կոմերցիոն առաջարկներ գրել, որոնց օգնությամբ Դուք կկարողանաք վաճառել ապրանքներ և ծառայություններ արագ և ամենաձեռնտու գնով: Հրատարակության մեջ շատ են իրական քեյսերը, որոնք օգնում են նյութն ավելի լավ ընկալել: Կարդալով այս գիրքը՝ Դուք կսովորեք. կազմել հզոր կոմերցիոն առաջարկ, վաճառել շատ ու բարձր գնով, հետաքրքրել նոր հաճախորդներին հենց առաջին նամակով, մեծացնել կրկնակի վաճառքների քանակը:
Անգամ եթե Դուք պատկանում եք այն երջանիկ մարդկանց թվին, ովքեր սիրում են իրենց աշխատանքն ու վայելում ենք կյանքը, միևնույն է լինում են պահեր, երբ ամեն ինչ ասես քանդվում է: Հանրահայր Դեյլ Քարնեգիի փորձված մեթոդները կարող են օգնել յուրաքանչյուրին կյանքի բոլոր օրերը դարձնել հետաքրքիր, ուրախ և արդյունավետ:
Գիրքը թարգմանվել է աշխարհի 35 լեզուներով և ոգեշնչել է ավելի քան 5 միլիոն ընթերցողների ամբողջ աշխարհում: Այն կատարյալ ցուցում է՝ ինչպես կարելի է աշխատանքը կրքի վերածել: Կարևոր չէ՝ որքան է այդ աշխատանքը սիրելի կամ հաճելի: Գիրքը կարող է հետաքրքրություն մտցնել անգամ ամենաձանձրալի աշխատանքում:
Ուզում եք հանգիստ կյա՞նք ապրել՝ առանց սթրեսսների և անդադար շտապելու, առանց անավարտ խնդիրների ու չհասցնելու անիմաստ զգացմունքի: Այս գիրքը փորձված մեթոդի կյանքի հանգիստ ռիթմի բերելու համար:
Յուրաքանչյուրն առօրյարում գործ է ունենում խաբեությունների հետ: Կարևոր չէ՝ որքան եք Դուք խելացի, հարուստ կամ հայտնի: Եթե Ձեզ խաբել է կամ գումար է կորզել ընկերը, բարեկամը կամ գործընկերը, կարող եք վստահ լինել՝ Դուք միայնակ չեք: Աշխարհը լի է վտանգավոր մարդկանցով, որոնք կոչվում են խաբեբա: Երբեք հնարավոր չէ բացահայտել խաբեբային, եթե չեք տիրապետում մարմնի լեզվին, ժեստերին, խոսքին և այլն: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ զերծ մնալ խաբեբայություններից:
Համաշխարհային բեսթսելլներների հեղինակ և The New Yorker-ի լրագրող Մալքոլմ Գլադուելը, ոգեշնչված Դավիթի և Գողիաթի մասին աստվածաշնչյան պատմույթամբ, վերլուծում է ուժեղի հանդեպ թույլի հաղթանակը: Հոլիվուդյան միլիարդատեր, ով առաջին գումարները վաստակել է 10 տարի մաքրելով փողոցները, մարզիչ, ով թույլ բասկետբոլային թիմը հաղթանակի է բերում հատուկ ռազմավարությամբ, բժիշկ, ով կյանքը նվիրում է մանկական լեյկիմիայի դեմ պայքարին, անվախ մարդ, ով ռասայական խտրականությամբ ողողված միջավայրում պայքարում է մարդու իրավունքների համար, ինչպես նաև շատ այլ մարդիկ, ովքեր կարողացել են լուծել անլուծելի խնդիրներ: Այս իրական մարդկանց օրինակով հեղինակը ապացուցում է, որ թույլ մարդը, ով ունի երկաթե կամք, կարող է հաղթել ամենաուժեղին անգամ:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Իր նոր գրքում հեղինակը ձևակերպել է HR-մասնագետի համար կարևորագույն խորհուրդները, որոնք կօգնեն մոտիվացնել աշխատակազմին առանց նյութական շահի: Դուք կարող եք ընտրել ամենահարմարը Ձեր ընկերության համար՝ հայտնի կամ ամբողջովին անսովոր, քիչ ներդրում պահանջող կամ ընդհանրապես առանց ներդրման: Դուք կիմանաք՝ ինչպես օգտագործել կորպորատիվ ԶԼՄ-ները և նկարահանել ֆիլմ, անցկացնել խաղեր և միջոցառումներ, գեներացնել նոր մտքեր ու ստեղծել ջերմ մթնոլորտ կոլեկտիվում: Բոլոր խորհուրդներն ունեն մեկ ընդհանուր յուրահատկություն. դրանք շատ պարզ են ու հեշտ իրականացվող:
Այս գրքում բերված բոլոր փաստերը զարմանալի են, տարօրինակ, բայց ճշմարիտ: Խելացի նկարազարդումների և համեմատությունների շնորհիվ շատ պարզ կարելի է հասկանալ այն ամենն, ինչ այդքան բարդ ու անհասկանալի է թվում: Գրքում Դուք կարող եք տեսնել գետաձիու բերան՝ բավական մեծ, որպեսզի կուլ տա մեքենա, բեռնատար՝ բավական ուժեղ, որպեսզի տեղափոխի 90 փիղ, կամ մեդուզա, որի երկարությունը գերազանցում է երեք կապույտ կետերի երկարությունը: Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի բոլոր մայրցամաքները կարող են տեղավորվել Խաղաղ օվկիանոսում: Կամ որ աշխարհի բոլոր ծառերը կարող են լցնել Հարավային և Հյուսիսային Ամերիկաները:
40 տարի անդադար ուսումնասիրությունների արդյունքում Ռիչարդ Կոխը գտել է հիմնավոր սկզբունք, որն ընկած է այնպիսի ընկերությունների հաջողության հիմքում, ինչպիսիք են IKEA-ն, Apple-ը, BCG-ն, Honda-ն, Մակդոնալդսը և Uber-ը: Դա ՊԱՐԶԵՑՈՒՄՆ է: Գրեգ Լոկվուդի հետ նա մշակել է բիզնեսի պարզեցման մի քանի մոդել, որպեսզի բիզնեսը բարձրանա նոր մակարդակի: Այս գրքի շնորհիվ Դուք կարող եք. հասկանալ, ինչպես է պարզեցումն ազդում ընկերության արդյունավետության վրա, ընտրել պարզեցման ռազմավարություն, որը հարմար է Ձեր ընկերության համար, դարձնել Ձեր ապրանքներն ու ծառայություններն ավելի գրավիչ, գտնել նոր հնարավորություններ և շուկաներ, որոնք մինչ այդ չեք դիտարկել, վերաձևել բիզնես-գործընթացներն այնպես, որ ընկերությունը հեղափոխական աճ ունենա:
Սթրեսը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր՝ աշխատանք, ուսում, քննություններ, հանդիպումներ, հարաբերություններ և այլն: Շատերը համար այն պարզապես անհաղթահարելի է: Հոգեբանական հետազոտությունների վրա հիմնված այս նկարազարդումներով ուղեցույցը կօգնի Ձեզ սթրեսից ձերբազատվելու հեշտ տարբերակներ գտնել:
Գրքի երեք յուրահատկությունները՝ Հեղինակներն առաջարկում են մեթոդիկա, որը կօգնի մեծացնել վաճառքը՝ բարձրացնելով համաձայնությունները նոր մակարդակի, Սովորեցնում է հաղթահարել այնպիսի տարածված խնդիրներ, ինչպիսիք են գնորդների անվստահությունը, բարձր մրցակցությունն ու ցածր արդյունավետությունը, Գրքի հեղինակները FranklinCovey ընկերության հանրահայտ «Արդյունավետ աշտարակների» ստեղծողներն են: