Դավիթ Ավանեսյանի գիրքը պատմում է արվեստի տարբեր ներկայացուցիչների և գործերի մասին, ծանոթացնում հետաքրքիր փաստերի հետ և առաջարկում կատարել փորձեր: Հեղինակը, ուսումնասիրելով նմանատիպ այլ գրքեր, հղացել է նորովի մոտեցմամբ ներկայացնելու հայ և օտարերկրացի անվանի մարդկանց: Գրքում նաև կգտնեք տարբեր առաջադրանքներ, որոնք կնպաստեն ձեր ստեղծագործական մտքի զարգացմանը:
«Քիմ․ Մերկ ճշմարտություն» գրքում հեղինակն անդրադառնում է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագներին՝ անկեղծ ու մանրամասն ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը։ Գրքում կան քիչ հայտնի փաստեր։ Հեղինակը պատմում է Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։ Մանրակրկիտ անդրադարձ կա նաեւ Քիմի հայաստանյան այցին։
Ամեն տարի UNESCO-ն Գրքի համաշխարհային օրվանից՝ ապրիլի 23-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 22-ը Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոս է շնորհում որևէ քաղաքի: Ընտրված քաղաքն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում է գրքի, ընթերցանության և գրականության հետ կապված տարբեր միջոցառումներ: Ծրագրի նպատակն է բարձրացնել գրագիտության և ընթեցանության մակարդակը, գրադարանների և գրախանութների նշանակությունը, ընդգծել կենդանի գրքի մշակույթի առավելությունները:
«Օրենսդրական նախաձեռնությունների լոբբիստական աշխատանքի հանրայնացումը» գրքում ներկայացված տեսության հիմնական նպատակը օրենսդրական գործունեության վրա լոբբիստական աշխատանքի ազդեցությունն է, այդ համատեքստում կիրառվող հանրային կապերի մեխանիզմները և հանրության հետ աշխատանքի առանձնահատկությունները: Առավել հանգամանորեն գրված է, թե PR-ը ինչպես կարելի է ծառայեցնել լոբբիստական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ուղղակի և անուղղակի հաղորդակցության ձևերը լոբբինգում, ինչպես նաև, PR-ը՝ քաղաքական, տնտեսական, ազգային ոլորտներում լոբբիստական գործունեության մեջ և նրա առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել գործունեության ոլորտի իրավակարգավորվածությանը (մշակված նախագծեր, օրենսդրության չընդունման պատճառներ և հետևանքներ), ինչպես նաև հայաստանյան պառլամենտարիզմի առանձնահատկություններին (բիզնես և շահառու շրջանակների անմիջական ներգրավվումը ԱԺ-ում, լոբբինգի պահանջվածությունը, համապատասխան ավանդույթների ու մշակույթի բացակայությունը), և փաստացի իրավիճակների վերլուծություն:
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը: Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչպես նաև «Վէնսէնի անտառը» խոհագրությունը՝ բանաստեղծական արձակի իր տեսակով և խորհրդավորությամբ եզակի մի ստեղծագործություն: Նիկողոս Սարաֆյանի գրական ողջ ժառանգությունը միտված է ճանաչելի դարձնելու Հայության լինելությունը:
«Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր» գիրքը երիտասարդ Գալուստ Գյուլբենկյանի առաջին ճանաչողական ճամփորդության արդյունքն է դեպի Անդրկովկաս, որում նա ներկայացնում է Անդրկովկասը՝ իր պատմական անցյալով, տնտեսական զարգացումներով, ինչպես նաև այդ տարածքներում ապրող ժողովուրդների ու բնակչության նկարագրով: Գյուլբենկյանն առանձնահատուկ բծախնդրություն է հանդես բերում նավթագործական Ապշերոնյան թերակղզին նկարագրելիս ու ներկայացնելիս: Այս առիթով նա տարբեր բնույթի ու ուղղվածության դիտարկումներ է կատարում, որոնք գիրքն ավելի ուշագրավ ու հետաքրքիր են դարձնում: Ուստի այս և նման գործոնները մեզ թույլ են տալիս արձանագրելու, որ հրատարակությունը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար: Սա Գյուլբենկյանի` հանրահայտ «Պարոն հինգ տոկոսի» գրած միակ գիրքն է: Այն առաջին անգամ լույս է տեսել...
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.):
Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։
Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։ «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։ 2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։
Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։ Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։ Երբ կրկնում ենք այն, ինչն արդեն արվել է, որեւէ արժեք չենք ստեղծում եւ նույն կետում ենք մնում։ Բայց որեւէ նոր...
Վիվեկա Չուդամանին ներածական տրակտատ է՝ հինդուիզմի Ադվայտա-Վեդանտա ավանդույթի հիման վրա: Այն դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման ձեռնարկ: Վիվեկա Չուդամանի բառացի նշանակում է «իմացության գանձարան»: Ադվայտա-Վեդանտայի փիլիսոփայությունն ինքնաուսուցման ձեռնարկ է՝ աշակերտի եւ հոգեւոր ուսուցչի երկխոսություններով: 1908 թվականին Շրի Ռամանա Մահարիշին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն լեզվով որպես արձակ ստեղծագործություն։
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
Կյանքում և բիզնեսում փոխհարաբերությունները կարևոր են, սակայն դրանք անիմաստ են, եթե հիմնված չեն վստահության վրա: Սթեֆըն Քովիի «Վստահության արագությունը» հրատապ է ու տեղին: Վստահությունն այն ոչ նյութական ակտիվն է, որը կարող է օգնել ապահովելու ցանկացած կազմակերպության կամ ձեռնարկության երկարաժամկետ կայունությունը: Այս աշխատությունը ցանկացած գրքից լավ է բացատրում, որ վստահությունը փոխում է ամեն ինչ բիզնեսում և տանը: Բարձր վստահության դեպքում հաջողությունը գալիս է շատ ավելի արագ՝ նվազեցնելով կազմակերպության ծախսերը, դատական վեճերը և արագացնելով գործարքները: Վստահության պակասը սպառում է կազմակերպության էներգիան, կասկածների և ենթադրությունների պատճառ դառնում՝ ամբողջովին կործանելով թիմային աշխատանքը: Այս գիրքը կարող է հղկել հասարակություններին: Այն կարդալուն պես ամեն ինչ սկսում...
Չորս օր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր ընտրությունների ելքին, որի արդյունքում դեմոկրատ Ջո Բայդենը հաղթում է՝ դիմակայելով որոտաձայն Դոնալդ Թրամփին։ Ժան–Բեռնար Կադյեն հետևում է ԱՄՆ 46–րդ նախագահի քարոզարշավին՝ իր հայրենի Սքրենթոնից մինչև Սպիտակ տուն: Նոյեմբերի 7, 2020, ժամը 11:25. անհամբեր սպասումներից հետո Բայդենը հայտարարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Հաղթանակը նա նվիրեց 2015թ. քաղցկեղից մահացած որդուն՝ Բոյին:
Настоящая монография является докторской диссертацией Левона Тер- Петросяна, защищенной автором в 1987 году в Ленинградском государственном университете. Монография посвящена истории культурных связей Армении с до-мусульманской сиро- арамейской культурой, роли сирийских миссионеров в христианизации Армении, армянским переводам с сирийского, утерянным памятникам сирийской литературы, сохранившимся благодаря этим переводам, влиянию сирийского языка на древнеармянский и т.д. На обложке: миниатюрный портрет Ефрема Сирина .- Матенадаран им. Маштоца, рук. 1533 (1725-1730 гг., 258 а), Эчмиадзин, художники- братья Иаков и Иовнатан Иовнатаняны.
Ղեկավարներն արդեն չեն հասցնում բիզնեսը հարմարեցնել նոր փոփոխություններին: Գործընթացը կառավարելու դերը պետք է վերապահվի արհեստական բանականությանը, որը ցանկացած մարդուց արագ ու լավ է ընտրում հարմար գինը, կառուցում մատակարարումների հարմար շղթա, տեղեկացնում պահանջարկի փոփոխությունների մասին և կանխատեսում, թե արտադրական շղթայի բոլոր մակարդակներում ինչ և երբ գնել: Այն խելացի բիզնեսին ավանդական բիզնեսի հանդեպ մեծ առավելություն է տալիս: Այս ամենը հնարավոր դարձնելու համար կազմակերպության բոլոր գործընթացները պետք է թվայնացված լինեն: Հենց այսպես էլ մրցում են համաշխարհային բիզնես ոլորտի ՏՏ հսկաները, ներառյալ Alibaba–ն, որը ոլորտում չտեսնված հաջողությունների է հասել: Գիրքը պատմում է Alibaba–ի ներքին խոհանոցի, հիմնական ռազմավարության և խելացի բիզնեսի կառուցման մանրամասների մասին: Կազմակերպության...
Գուրգեն Մահարու«Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդության սեմին» ինքնակենսագրական եռագրությունը XX դարասկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ու մնայուն գրական վկայություններից է: Սույն հրատարակությունն իր ամբողջականությամբ շահեկանորեն տարբերվում է անգամ երկերի լիակատար ժողովածուում հրապարակված հատորից (2015 թ.): Ի լրումն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող «Երիտասարդության սեմին» վիպակի երկու բնագիր- տետրերի, վերջերս գրողի ընտանեկան արխիվում հայտնաբերվել են ևս երկուսը՝ վերաքննված նոր հատվածներով, որոնք տպագրվում են առաջին անգամ:
Վարդան Դանիելյանի «Դոկումենտալ պոեզիա»-ն մի ամբողջ սերնդի կենսափուլ ամփոփող ժամանակի, կարելի է ասել՝ գաղջահայաստանի պոետիկ փաստավավերագրումն է՝ տրամադրությամբ դառը, բայց սուր հումորով ու ինքնահեգնանքով, սովետ–հետսովետական կարոտախտ արթնացնող շերտերով, լեզվով ու պատումով: Բայց եւ անհայտ է մնում, թե դոկումենտալ կինոյի սցենարի ու պոեզիայի միջժանրային սինթեզով ստեղծված այս տեքստերն իբրեւ հեղինակի վրիպած ֆիլմեր են գոյացել, թե իբրեւ վավերագրված բանաստեղծություններ:
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
«Մարզիր ուղեղդ» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, քանի որ այն ուղեղը մարզելու ամենաարդյունավետ մեթոդիկաների ձեռնարկն է: Գրքում ներառված վարժությունները կօգնեն զարգացնել Ձեր հիշողությունը, , մտածողությունը, ուշադրությունը և կենտրոնացումը: Կարծում եք՝ անհնա՞ր բան է: Փորձեք և համոզվեք հակառակի մեջ: Արդեն ավելի քան 2 միլիոն մարդ աշխարհում գրանցել են անհավատալի արդյունքներ այս ձեռնարկի օգնությամբ: Այժմ այն կօգնի նաև Ձեզ: