Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է եղել Արշիլ Գորկու կյանքը, որ անհնար է առանց հուզումի փակել այս գիրքը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Արշիլ Գորկի | Սարգիս Վահագն”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...