«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
«Административное право России» դասագիրքը գրված է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի վարչական իրավունքի դասախոսների կողմից: Գիրքը նախատեսված է ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների համար:
«Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն»-ը հրատարակվում է հինգ հատորով՝ վերախմբագրված տարբերակով։ Յուրաքանչյուր հատորում ներկայացվում են համաշխարհային երաժշտության մեջ իրենց հետքը թողած կոմպոզիտորներ։ Շարքի երկրորդ հատորը նվիրված է Ք․ Վ․ Գլյուկի, Յ․ Հայդնի և Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործություններին։
«Մաթեմատիկա. Խորացված և ընդլայնված գիտելիքներ 6-8-րդ դասարանների սովորողներին» ձեռնարկում ընդգրկված նյութերը կարող են նպաստել միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացը ընդլայնելուն և խորացնելուն։ Այն առաջին հերթին հասցեագրված է 6-8-րդ դասարանների այն սովորողներին, որոնք հետաքրքրություն ունեն մաթեմատիկայի նկատմամբ և ցանկանում են մասնակցել մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դասարանների ընդունելության քննություններին, ինչպես նաև մաթեմատիկական օլիմպիադաներին։ Ձեռնարկում զետեղված նյութերը կարող են օգտակար լինել նաև մաթեմատիկայի ուսուցիչների համար։ • Հետաքրքրաշարժ խնդիրներ • Ստանդարտ և ոչ ստանդարտ առաջադրանքներ • Գլուխկոտրուկներ • Տրամաբանական խնդիրներ
Իլոն Մասկ ի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները: Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի...
«Ով լաց կլինի, երբ դու մահանաս». Նույնօրինակ առօրյա, շահույթի քաղց, դատարկ խոսակցություններ, ժամանակի անօգուտ վատնում. մեծամասնությունը հենց սրա վրա է վատնում իր կյանքը: Այդ պատճառով շատերը կարծում են, որ երժանկությունը միֆ է: Բայց երջանկությունը մեր կողքին է: Եվ դրան կարող է հասնել մեզանից յուրաքանչյուրը: Պարզապես սկսեք կարդալ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը, կատարեք պարզ վարժություններ և հետևեք խորհուրդներին, որոնք Ձեզ առաջարկում է գիրքը: Եվ Դուք «կարթնանաք»: Դուք կգտնեք իրական իմաստը, կզգաք իրական ուրախություն, և Ձեզ կայցելի երջանկությունն ու Ձեզ հետ կման մինչև վերջին շունչը: Ձեզ առջև հզոր գիրք է, որը կփոխի Ձեր կյանքը մեկընդմիշտ:
«Թուրքերը և մենք» ժողովածուն ընդգրկում է հայ հասարակական-քաղաքական մտքի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի , գրող Շահան Նաթալիի (Հակոբ Տե- Հակոբյան) տարբեր տարիների ընթացքում գրած այն ուսումնասիրությունները, որոնք աղերսվում են 20-րդ դարասկզբի հայոց պատմության ամենաողբերգական իրադարձություններին՝ Հայաստանի Հանրապետության գոյամարտի ու անկման, թուրքիզմի գաղափարախոսության կոնկրետ դրսևորման ձևերի, Մեծ Եղեռնի պատասխանատուների արդարահատույցի և հարակից այլ հարցերի հետ:
«Առաջնորդ՝ առանց պաշտոնի». Համառություն և համբերություն․ սրանք են իսկական առաջնորդի այն երկու որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։ Քո առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրու մարդկային հարաբերությունների զարգացմանը, ժպտա, լավ խոսք ասա, բարի գործ արա քո շրջապատի համար։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են։ Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարևոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։
«Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում». Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյանшն)` հայ զորահրամանատար, պետական գործիչ և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը: Ալսեքսեյ Կոլմոկով «Պատմական հայկական վաշտը» Ռուս սպաներ՝ կապիտան Բորտի և պորուչիկ Կոլմակովի՝ Անդրանիկի մասին նամակը Կարո Վարդանյան «Անդրանիկ. Աներկրորդ հերոս և զորավար»
«Կյանքն առանց սահմանների». Ծնված լինելով առանց ձեռքերի և ոտքերի՝ Նիք Վույչիչ ը կարողացավ հաղթահարել իր հաշմանդամությունն ու ապրել լիարժեք ու անհավատալիորեն լավ կյանքով, նա հրաշալի օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր իրական երջանկությունն են փնտրում: Այժմ, լինելով միջազգային ճանաչում ունեցող մոտիվացիոն բանախոս, նա ջերմեռանդորեն իրականացնում է իր առաքելությունը: Ըստ նրա՝ ամենակարևորը կյանքի իմաստը գտնելն է և երբեք չհիասթափվելը, անկախ նրանից, թե ինչպիսի դժվարությունների ու հավանական խոչընդոտների կհանդիպեք:
«Խայտառակ արարք»-ը Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականն է՝ թուրք պատմաբանից (Թաներ Աքչամ): 1915-ին՝ համաշխարհային պատերազմի քողի տակ, ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանություններին, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։ Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված...
Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյան ի (1924-1996) ստեղծագործությանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան ի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգինՄեծ շատրվանով։ Գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։
«Սովորության ուժը». Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Չարլզ Դահիգ ը մեզ տանում է գիտական ցնցող բացահայտումների միջով, որոնք բացատրում են, թե մեր սովորություններն ինչպես են գոյատեւում ու ինչպես են փոխվում: Մենք պարզում ենք, թե ինչու են որոշ մարդիկ եւ ընկերություններ դժվարանում փոփոխություն սկսելիս, թեպետ տարիներով ձգտում են դրան, մինչդեռ մյուսներն այդ փոփոխությունը կարծես անում են մեկ օրում: Մենք այցելում ենք լաբորատորիաներ, որտեղ նյարդաբաններն ուսումնասիրում են սովորությունների մեխանիկան եւ ուղեղի աշխատանքը: Մենք բացահայտում ենք, թե ճիշտ սովորությունները որքան կարեւոր...
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմություն»-ը հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
Լավ կլիներ, որ դու այնքան սիրեիր մաթեմատիկան, որքան նա: Գալիլեո Գալիլեյ ը հիացած էր թվերով: Նա նաև սովորություն ուներ «հարցակոխ» անել ամեն մեկին ամեն ինչի մասին: Եթե այդպես չլիներ, եթե նա լռեր, ապա գուցե չհայտնագործեր, որ, ի վերջո, Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, ոչ թե հակառակը, ինչպես այն ժամանակներում կարծում էին բոլորը:
«Եղիցի լույս». Հրաշագործ Թոմաս Էդիսոնը բոլոր ժամանակների մեծ գյուտարարներից մեկն է: Նա դպրոց գրեթե չէր հաճախել, բայց այնքան խելացի էր, որ հարյուրավոր հայտնագործություններ արեց: Նա, ըստ էության, իսկական լամպի ջին էր: Ի դեպ, էլեկտրական լույսը մարդկանց տուն հասցնելը նրա հղացած լավագույն գաղափարն էր: Եվ, բարեբախտաբար, միակը չէր:
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
Ընթերցողին հրամցվող «Գիտնականը և Նախագահը» ժողովածուն, կազմված գլխավորապես արխիվային փաստաթղթերից եւ մամուլի հրապարակումներից, հրատարակվում է բանասեր, պատմաբան, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 75֊ամյա հոբելյանի առթիվ։ Փաստաթղթերը ժանրային առումով տարատեսակ են. կարծիքներ ու բնութագրեր, անձնական եւ պաշտոնական նամակներ, գիտական աշխատությունների մասին գրախոսականներ, լրագրային հոդվածներ, տարբեր առիթներով գնահատականներ, շնորհավորանքներ, հեղինակների կողմից նվիրած գրքերի ընծայագրեր, ի պաշտոնե արված հայտարարություններ եւ այլն։ Բազմազան են նաեւ փաստաթղթերի հեղինակները. հանրահայտ գիտնականներ, տարբեր երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մտավորականներ, գործարարներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ռազմական գործիչներ, գրականության եւ արվեստի տարբեր ասպարեզներում ճանաչված հեղինակություններ, գործընկերներ, լրագրողներ, հարազատներ եւ այլն։
«Հակոբ Մեղապարտօ գործում համառոտ եւ ամփոփ ձևով ներկայացվում է Հակոբ Մեղապարտի կյանքն ու գործունեությունը եւ հրատարակված հինգ գրքերը թեմատիկ-բովանդակային քննությամբ՝ ըստ նրանց տպագրության՝ իրար հաջորդելու այն ընթացքի, որն այս հրատարակությունների գրքագիտական քննությամբ սահմանել է Ռաֆայել Իշխանյանը:
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
«Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը պատմում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին: Նորահայտ փաստերի, վկայությունների ու վավերագրերի միջոցով հեղինակը ներկայացնում է հանճարեղ գրողի թռիչքներով և անկումներով լի կյանքի մի դրվագը՝ նորովի մատուցելով ինչպես Չարենցի մարդկային էությունը, այնպես էլ նրա ժամանակաշրջանն ու իրադարձությունների ընթացքը:
«Սևակի մահվան առեղծվածը» գրքում առաջին անգամ առավել ամբողջական քննության են առնվում Պարույր Սևակի մահվան հանգամանքները՝ համադրելով բոլոր շրջանառու վարկածները, ականատեսների, մտերիմների, մասնագետների վկայությունները: Առանձին անդրադարձ կա ողբերգությանը նախորդած և հաջորդած իրադարձություններին, ինչը թույլ է տալիս դեպքերը դիտարկել լայն համայնապատկերում և շահեկան հող ձևավորել կատարվածի անաչառ գնահատման ու ճշմարտության բացահայտման համար: