«Սթիվ Ջոբս» գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:
«Անցյալի անվեհեր ռազմիկները» շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։ «Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։
«Երկիրը և ողջ աշխարհը. Բացահայտված Տիեզերք» գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
«Լեգենդներ, ավանդազրույցներ, առասպելներ» գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
«Աշխարհի զարմանահրաշ թռչունները». Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
«Эдуард Маркаров. Էդուարդ Մարգարով» գրիքը նվիրվում է իմ որդիներին՝ Հրանտին և Էդուարդին, Էդուարդ Մարգարովի թոռներին, իմ հորը՝ Գեորգին, ում շուրթերից ես փոքր տարիքից լսել եմ Մարգարովի ազգանունը, Մարգարովի տիկնոջը՝ Ստելլային, նրանց երեխաներին և թոռներին և, իհարկե, միլիոնավոր երկրպագուներին, ովքեր հիացմունքով բացականչում էին՝ «Մարգարո՜վ»:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
Վարուժան Սահակյան ը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար: Իր հմտությունները փորձել է նաև քանդակի բնագավառում: Աշխատել է հիմնականում ջրաներկով, ունի նաև բազմաթիվ գծանկարներ: Բայց նրա ուշադրության կենտրոնում հիմանականում բնությունն է՝ իր անկրկնելի պահերով և դրսևորութմներով: Վարուժան Սահակյանի նկարչական ժառանգության մեջ գերակշռողը բնանկար աշխատանքներն են: Հիմնականում այս ժանրով է հեղինակը հասել ինքնաարտահայտման այն ձևերին, որոնց ականատեսն ենք այսօր:
«Վան Գոգ». Վինսենթ վան Գոգը (1853-1890) մարդկային ու կենսական հանճար է, ում անկեղծ ու ազնիվ ստեղծագործությունը կարողացել է գրավել բոլոր ժողովուրդներին՝ շնորհիվ իր ուժի ու ընդգծված արտահայտչականությամբ: Նա հիմնադիրը եղավ դինամիկ, դյուրազգաց և հուզական մի եզակի ոճի՝ 19-րդ դարավերջից կարողանալով միահյուսել ավանգարդիստական ու դասական գաղափարները: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Դա Վինչի». Լեոնարդո դա Վինչին (1452-1519) աշխարհին հայտնի է ոչ միայն իր հայտնագործություններով, այլև մարդկության պատմության մեծագույն նկարիչներից մեկի համարումն ունի: Նա լավագույնս ,քան մեկ այլ պատմական դեմք ,մարմնավորում է հանճարի հարացույցը: Ամենինչ ընկալելու,ըմբռնելու երազով տոգորված՝ Լեոնարդո դա Վինչին մեզ համար բացահայտում է «հոգու կիրքը՝ թափանցելու գեղեցկության շեմից անդին գտնվող ճանաչողության սահմաններից ներս»: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Բիթլզ». Գրավիչ ճամփորդություն լեգենդար քառյակի հետ` կիսադատարկ ակումբներից մինչև համաշխարհային փառք և միլիոնների պայմանագրեր: «Անտարես» հրատարակչությունն առաջարկում է նոր գիրք Դը Բիթլզ խմբի մասին: «Դը Բիթլզ»-ը բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝...
«Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիրքը հայկական գինու առաջին ուղեցույցն է, որն ընթերցողին կօգնի ճանապարհորդել հին Հայաստանի գինեգործությունից մինչև այսօրվա հրաշալի և գունեղ խաղողի այգիները: Այն ներառում է Հայաստանի գինեգործության անցած ճանապարհը և ներկայիս մեծ առաջընթացը, որ նկատվում է այս բնագավառում: Գինու ուղեցույցը կծանոթացնի ներկայիս որակյալ գինի արտադրող կազմակերպություններին, իսկ գինու սիրահարներին կպատմի բարձրակարգ գինիների մասին և ճիշտ կկողմնորոշի գինու ընտրության հարցում: Հեղինակ՝ Անիկ Պետրոսյան
Գինեգետ Անիկ Պետրոսյաի «Հայկական գինիների ուղեցույց» գիրքը հայկական գինիների երկրորդ ուղեցույցն է, որն իր մեջ ներառում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության դարավոր պատմությունը և ներկայիս մեծ առաջընթացը: Գրքում ներառված են միայն որակյալլ գինիներ, դրանց բնութագիրն ու համադրությունը ուտեստների հետ: Գիրքը կարող է ուղեցույց լինել գինիների ընտրության հարցում: Հեղինակ՝ Անիկ Պետրոսյան
«Сергей Параджанов. MAESTRO» ալբոմում տեղ են գտել հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 181 աշխատանքները: Գիրքը բաղկացած է 5 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ներածություն, արվեստագետի աշխատանքներն ու դրանց նկարագրությունները, որոնք կազմվել են արվեստաբանական վերլուծությամբ և պարունակում են հարազատների, ընկերների, գործընկերների հուշերը, ինչպես նաև կինոսցենարների հատվածներ:
«Письма из зоны» գրքում հավաքված են Սերգեյ Փարաջանովի 190 նամակները, որոնք նա գրել է բանտերից ու գաղութներից 1974-1977 թվականներին: Գիրքը նախատեսված է ընթերցողնների լայն լսարանի համար:
«Армянское изобразительное искусство. XX-XXI столетия» գիրքը հայկական ստեղծագործական արվեստի հանրագիտարան է, իսկ ավելի կոնկրետ արվեստի երկու ուղղության վերաբերյալ՝ գեղանկարչություն և գրաֆիկա: «Армянское изобразительное искусство. XX-XXI столетия» հրատարակությունը բարձր գնահատանքի է արժանացել արվեստի բնագավառի առաջատար մասնագետների կողմից: Ըստ մասնագետների՝ գիրքը աննախադեպ է ժամանակակից հրատարակչական ոլորտում: «Армянское изобразительное искусство. XX-XXI столетия»-ը մեկնարկում է հայկական արվեստի հանրայնացումն աշխարհում: Նախագծի հեղինակը Արմեն Զախարյանն է: Հանրագիտարանը հնարավորություն է տալիս ավելի պարզ և գունազարդ կերպով հասկանալ հայ ժողովրդի արվեստը, ինչպես նաև հայկական ստեղծագործական արվեստի ձեռքբերումներն աշխարհում:
«Джаз в Армении» գրքում ներկայացված են Հայաստանում էստրադային երաժշտության և ջազի կայացման 75-ամյա ճանապարհը, ավելի քան 50 հայ երաժիշտների հեղինակային պատկերներ և ավելի քան 70 հեղինակ-կատարողների կենսագրություններ: Գրքում նաև ներկայացված են հայազգի ջազմեններ, ովքեր ելույթ են ունեցել կամ ունենում արտասահմանում:
«Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին». Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո, նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ 1841 թվականին կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Ասբյորսենը և Յորգեն Մուն, բնագրից հայերեն է թարգմանվել առաջին անգամ և նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջիկների, ինչպեսև մտովի գերունակ երևակայությունով օժտված նրանց հայրիկ- մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու պապիկ- տատիկների համար: Գիրքը կարող է լայն կիրառություն ունենալ նաև արդի գրականագիտության ասպարեզում և ուսումնասիրվել բնագետների և ազգագրագետների կողմից՝ նրանց ոգեշնչելով զուգահեռներ փնտրել այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական զրույցների ու հեքիաթների հետ:
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
Հին հունական առասպելաբանության մեծաթիվ վերաշարադրանքներից լավագույնը թերևս Ն. Կունի «Ինչ էին պատմում Հին հույներն իրենց աստվածների և հերոսների մասին» գիրքն է (Մոսկվա, 1940): Դրանից է կատարվել սույն թարգմանությունը և առաջին անգամ լույս ընծայվել 1956-ին՝ «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» վերնագրով, որ առնված է Ն. Կունի գրքի երկրորդ հրատարակությունից (Մոսկվա, 1955):
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
«Տան դուռը» Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն է, որն ամփոփում է հեղինակի 2011-2014թթ. չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ: Հեղինակն իր գրքի մասին ասել է. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ...