Հայերեն ուրույն լեզվամտածողությամբ շարադրված «Կառավարչական հմտությունների զարգացում» ձեռնարկի նպատակն ու խնդիրներն են. ուսումնառողների, որպես հանրային կառավարման ապագա մասնագետների, ինչպես նաև ղեկավար կառավարիչ-առաջնորդի ներուժ և ձգտում ունեցող անձանց անհատական թիմային կառավարչական ունակությունների բացահայտման և (ինքնա-) գնահատման գործնական հմտությունների զարգացումը, նրանց ինքնաիրականացման և (ինքնա-) մոտիվացման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև աշխատանքային խմբի/թիմի արդյունավետ ղեկավարմանը, կազմակերպության/ստորաբաժանման կառավարման բարեփոխմանը, վերակազմավորմանն ու զարգացմանը, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված գիտելիքների և հմտությունների ուսուցանումը, աշխատանքային գործունեության մեջ ներգրավված անձանց օբյեկտիվ և գիտակցված գործարար որակների (competency) մասին գիտելիքների և դրանց կիրառության ու զարգացման հմտությունների ձևավորումը՝ միտված ղեկավարների և ենթակաների միջև կառուցողական աշխատանքին, ինչպես նաև գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը:
«Ապրի՛ր նվաճեով» գիրքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տնօրինել իրենց կյանքը սեփական հայեցողությամբ։ Գիրքը ենթադրում է խելամիտ և իմաստասիրական ճաշակ ունեցող ընթերցող, հակառակ դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր գործիքի։
Սոցիալ- ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը Ինչպես փոխել աշխարհը: Հնարավո՞ր է արդյոք վերացնել աղքատությունը, բուժօգնություն հասցնել աշխարհի չորս ծագերը, երաշխավորել, որ ամեն մի երեխա յուրաքանչյուր երկրում լիարժեք կրթություն ստանա։ Այս, նորարարական այլ մտահղացումների ու գաղափարների մասին է Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը. Սոցիալ-ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» գիրքը։
«Սովորում եմ չինարեն» դասագիրքը նախատեսված է լեզվական և ոչ լեզվական բուհերի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների և չինարենը ինքնուրույն ուսումնասիրողների համար: Տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, ըստ հերթականության քերականական շարադրանքը և մշակութային լայնածավալ տեղեկատվությունը սովորողներին հնարավորություն կտան համակարգված պատկերացում ձևավորելու չինարենի քերականական կառուցվածքի, չինական հիերոգլիֆագրության պատմության և չինացիների գրավոր և բանավոր հաղորդակցման լեզվամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ: Բացի հիմնական դասագրքից «Սովորում ենք չինարենում» ուսումնական փաթեթում ներառված են նաև վարժությունների տետրեր, սկավառակներ: Աշխատանքային տետրը պարունակում է վարժություններ՝ հնչյունական վերամշակման համար, ունկնդրություններ, հիերոգլիֆային վարժություններ:
«Սա է մարքեթինգը» գրքում Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ըստ «Սա է մարքեթինգը» գրքի՝ ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և...
Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կով, վստահ ենք՝ երկար կհիշեք և կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Հանրահայտ մարքեթոլոգ Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով» գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ «Երկեր» ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
Հետազոտիր մեր զարմանալի մոլորակը: Մեր մոլորակի առեղծվածները ներկայացնող այս հրաշք փորձատուփը և ուշագրավ փորձերը պրպտող գիտունիկներին հնարավորություն կտան ուժերը փորձել, հասկանալ ջրի շրջապտույտն ու ավերիչ եկրաշարժերի պատճառները, ինքնուրույն հրաբուխ առաջացնել և շատ այլ համարձակ փորձեր կատարել: Մանրակրկիտ բացատրությունները պարզ պատկերացում կտան երևույթների պատճառների մասին: ►8+ ►Պարունակում է փորձանոթ, հենարան, հինգ պլաստիկ ձողիկ, երկու ռետինե օղակ, երեք փուչիկ, կողմնացույց, պտտահողմի անոթ և ստվարաթղթե հանովի պատկերներ
Մարմնի զարմանալի գաղտնիքները բացահայտող այս հրաշք փորձատուփը և ուշագրավ փորձերը պրպտող գիտունիկներին թույլ կտան ուժերը փորձել, հասկանալ, թե զգայարաններն ինչպես են պատմում շրջապատող աշխարհի մասին, ծանոթանալ ուղեղի բացառիկ հնարավորություններին և մարմին կոչված բարդ համակարգի մասին շատ ուրիշ բաներ իմանալ: Մանրակրկիտ բացատրությունները պարզ պատկերացում կտան երևույթների պատճառների մասին: ►8+ ► Պարունակում է փորձանոթ, հենարան, խոշորացույց, յոթ պլաստիկ ձողիկ, երկու ռետինե օղակ, 50 սմ պլաստիկ խողովակ, երեք փուչիկ, կողմնացույց, պտտահողմի անոթգունավոր թափանցիկ թերթիկներ և ստվարաթղթե հանովի պատկերներ
Երեխաներն անընդմեջ փորձում են բացահայտել շրջապատող աշխարհն ու անընդհատ հարցեր են տալիս: Ահա, ձեզ ենք ներկայացնում գիրք- փաթեթ, որն իր մեջ պարունակում է ավելի քան 30 գիտափորձ: ՄԻ ԱՐԿՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ փաթեթի միջոցով ձեր երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կանցնի և նրանք փորձերի միջոցով կգտնեն իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Փաթեթն իր մեջ ներառում է ►Փորձերի քայլ առ քայլ նկարագրություն ►6 փոքրձանոթ ►1 չափանոթ ►1 մագնիս ►3 կաթոցիչ ►թղթե ֆիլտրեր ►1 ձագար ►3 փուչիկ ►1 ջերմաչափ ►1 խոշորացույց ►1 գդալ
Բացահայտիր քո ներսի աստղին և համերգներ կազմակերպիր 96 էջանոց գիրք, որ գրես քո երգերը, թե ինչպես աստղային կեցվածք ունենաս, և թեստեր՝ ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար: ►Իսկական աստղի գժական ակնոց ►Բազմաֆունկցիոնալ բարձրախոս շոուն սկսելու համար ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախատեսված չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար. մանր մասնիկները կարող են շնչափողն ընկնել:
Կենդանիների իմ փոքրիկ գանձարանը Ագարակի կենդանիներ Սավաննայի կենդանիներ Ձագուկներ Ընտանի կենդանիներ Նախատեսված է ամենափոքրիկների համար, որոնք ոչ միայն կարդալու, այլև շոշափելու և զգալու համար են: Յուրաքանչյուր գիրք թերթելիս Ձեր բալիկը ոչ միայն կհիանա հրաշալի լուսանկարներով և հիասքանչ նկարազարդումներով, այլև կհրճվի՝ «շոյելով» ամեն մեկին: 4 գրքերի կազմը կոշտ է Կենդանիների իմ փոքրիկ գանձարանը հիանալի նվեր է փոքրիկներին՝ սովորելու իրենց շրջապատող աշխարհը:
81 ՄԱԳՆԻՍ՝ 6 մայրցամաքում ավելի քան 150 երկիր հավաքելու համար: 64 էջանոց ՈՒՂԵՑՈՒՅՑ աշխարհի բոլոր երկրների վերաբերյալ: 81 մագնիսով հավաքիր ԱՇԽԱՐՀԻ ՔԱՐՏԵԶԸ քո ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՏԱԽՏԱԿԻ վրա: Գույների օգնությամբ գտիր համապատասխան ՄԱՅՐԱՑԱՄԱՔՆԵՐԸ: Հետաքրքիր ճամփորդություն ենք մաղթում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
Սովորիր կարդալ և մագնիսական գրատախտակին գրիր քո առաջին բառերը: Սովորիր այբուբենը և ինքնուրույն բառեր կազմիր: ►Պատկերազարդ զվարճալի այբուբեն ► մեծ մագնիսական գրատախտակ ►156 տառ- մագնիս ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
96 էջանոց ուղեցույցը կբացահայտի այն ամենը, ինչ կցանկանայիր իմանալ մարդու մարմնի մասին: + հսկա մագնիսային ցուցանակ + 56 մագնիս՝ 19 մագնիս կմախքի 19 մագնիս մկանների 6 մագնիս օրգանների, 6 մագնիս սրտի 6 մագնիս ատամների համար, որոնք պետք է ճիշտ տեղադրել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Իր առաջին գրքում NASA նախկին ինժիներ Օզան Վարոլը բացահայտում է ինը պարզ ռազմավարություն, որոնք կիրառում են տիեզերագնացներն ու անձամբ Իլոն Մասկը: Դուք նույնպես օգտագործեք դրանք Ձեր կյանքում, լինի դա վայրէջք Ձեր երազանքների աշխատավայր, բիզնես արագացում, նոր հմտության յուրացում կամ հերթական տիեզերական ապրանքի ստեղծում: Բոլորս էլ կյանքում հանդիպում ենք բարդ և անծանոթ խնդիրների: Նրանք, ովքեր կարողանում են այդ խնդիրները լուծել առանց սթրեսի և ժամանակին, ունեն մեծ առավելություն իրենց մրցակիցների նկատմամբ:
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Նրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասում: Մանկությունն անցել էեկեղեցու, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու ավելի մեծ աշխարհի հանդեպ սիրով ու անհագ ընթերցանությամբ: Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում: Սա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն է, որն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:
Այս ժողովածուն ներառում է 7 թեստ՝ 6 թեստ հայերեն և 1 թեստ ռուսերեն, որոնք իրենց կառուցվածքով համապատասխանում են 9–րդ դասարանի ավարտական քննության թեստի կառուցվածքին: Ժողովածուն նախատեսված է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար, որպեսզի նախապատրաստվեն ավարտական քննություններին:
Գրքում հայերենի կետադրության մասին գիտելիքները մատուցված են ամենատարբեր տեսանկյուններից։ Դա թույլ է տալիս կետադրության մասին տեղեկությունները որոնել ու գտնել ցանկացած առիթով ու պատրվակով՝ շարադրելիս, սրբագրելիս, խմբագրելիս, կրթվելիս, քննության պատրաստվելիս, ուսուցանելիս, քննելիս, խորհրդատվության ժամանակ, լեզվական կարողություններդ ցուցադրելիս… Այս գիրքը քեզ կօգնի, թե ուզում ես իմանալ՝ * երբ կարիք կա կետադրության, * ո՛ր նշանը ինչի համար է, * ո՛ր դեպքում ինչ նշան է նախընտրելի գործածել, * կետադրական ինչ այլընտրանքներ կան, * նախադասության ո՛ր անդամն ինչպես է տրոհվում, * կետադրական ո՛ր կանոնն ինչ բացառություններ ունի, * ինչպես պետք է կողմնորոշվել շփոթելի դեպքերում, * ինչպես կարելի է խուսափել քննական ծուղակներից, * պատրաստ ես արդյոք...