«Ազատության հրապարակ»-ը Հուսիկ Արայի ժողովածուն է, որն ընդգրկում է բանաստեղծություններ, պոեմներ, էսսե։ Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին։ Անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց և՝ հիասթափություններն ու ցավը Հուսիկ Արայի նոր ժողովածուում թեպետ պարբերաբար հերթագայվում են, այնուամենայնիվ, գերական մեր երազի Հայաստանի տեսլականն է, նրա համար ապրելու, արարելու և պայքարելու հավատամքը: Բովանդակությունը Նոր Հայաստան Ազատության հրապարակ Տեսա, երկիր Այլևս բառ չես Հանուն քեզ էր Քեզ ունեմ իրականում Արա Գեղեցիկի օրինակով Մեր վրայով չես Քեզ այսպես չէինք երազել Առավոտ (պոեմ) Մարդու որդիները Ծննդյան տոներ Շարժում Կանչ Սկիզբը Արևադարձի օրեր Մենք Մեր ժամանակը Դժվար երթ Գիշերահավասար Ամենաերկար գիշեր Սահման...
«Никогда не спорьте с идиотами» գիրքը Մարկ Տվենի անտիպ, բայց միաժամանակ ամենայուրահատուկ և ամենահետաքրքիր ստեղծագործություններից է: Նրա բազմաթիվ տեքստերից այս գրքում տեղ են գտել հեղինակի մտքերը, անեկդոտները, աֆորիզմները, որոնք մեծ գրողին նորովի են բացահայտում՝ որպես փիլիսոփա և տխուր հումորիստ:
«Не работайте с мудаками» փոքեթբուքը պատմում է, թե ինչպես պետք է շփվել այն մարդկանց հետ, ովքեր խանգարում են արդյունավետ աշխատանքին: Դուք կարող եք նման մարդկանց անվանեկ խուլիգաններ, վնասատուներ, էգոիստներ, տանջողներ և այլն: Ցանկացած դեպքում Դուք հաճախ հանդիպում ենք նրանց աշխատավայրում: Մարդիկ, ովքեր անհանգստություն են պատճառում գործընկերներին և բացասական ազդեցություն ունենում նրանց աշխատունակության ու աշխատանքի արդյունավետության վրա: Ռոբերտ Սաթոնն այս գրքում ոչ միայն պատմում է՝ ինչպես է դա տեղի ունենում, այլ նաև ցույց տալիս՝ ինչպես կարելի է փոխել նման գործընկերներին, ինչպես նվազեցնել նրանց կողմից հասցվող վնասն ու ինչպես առողջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ: Քաղաքակիրթ և արդյունավետ աշխատանքային կոլեկտիվներ գոյույթուն ունեն, և...
Ժողավածուն ներառում է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958-2005)` հետանկախության շրջանի հայաստանյան և սփյուռքի գրականությանն ու գրողներին նվիրված գրախոսությունները, հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գիրքը հրատարակվում է Գրիգոր Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
«Армянские хроники». Մեր նախնիները արժանի են մեր հիշողության մեջ մնալու, չէ՞ որ մենք նրանց հետնորդներն ենք: Եվ արդյո՞ք հետաքրքիր չէ իմանալ՝ ովքեր էին մարդուկ, ում անունները մենք այսօր կրում ենք: Այստեղ հետաքրքիր տեղեկություններ կստանա Արգիշտիի, Տիգրան, Աշոտի և այլոց մասին…
Դեյվիդ Փերիշի «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը հիմնված է նրա ստեղծարար տնտեսության ոլորտում 20 տարվա փորձի վրա: Դեյվիդը մշակութային և ստեղծարար արդյունաբերության, մարքեթինգի և գործարար ռազմավարության գիտակ է, մի քանի գրքերի հեղինակ և քոուչ: Գրքում հեղինակը պնդում է, ստեղծարար ոլորտում աշխատող մասնագետները չպետք է ընտրեն ստեղծարարության (մարզաշապիկների) և գործարարության (կոստյումներ) միջև. Փոխարենը կարող են զարգացնել իրենց յուրահատուկ գործարար ռազմավարությունը, որը կբերի եկամուտ և բարենպաստ ազդեցություն կունենա ստեղծարարության վրա: Դեյվիդ Փերիշի գիրքը գործնական առաջարկների իր սեփական փորձից և այլ բիզնես մոդելներից հաջողված օրինակների հավաքածու է: Կարդալով «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը՝ Դուք կսովորեք, թե ինչպես նախագծել մարքեթինգային...
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքն ամփոփում է Ղարաբաղյան շարժման՝ իր ընդգրկումով, նշանակությամբ և քաղաքական արդյունքներով աննախադեպ պատմաշրջանի առաջին երկու տարվա իրադարձությունները: Փաստական ու փաստաթղթային հիմքի վրա ուրվագծվում է նաև Հայկական ժողովրդավարական շարժման դերը՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն:
«Անկախության վերականգնումը 1990-1991» գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:
«Տեսանելի մաթեմատիկա 2» ձեռնարկը նախատեսված է երկրորդ դասարանում սովորող, ինչպես նաև 7 տարեկանից մեծ ցանկացած երեխայի համար: Այն ներառում է պարապմունքներ, որոնք համարակալմամբ համապատասխանում են մաթեմատիկայի երկրորդ դասարանի դասագրքի դասերին:
Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899–1979) ստեղծագործությունը՝ քսաներորդ դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա էսթետիկական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ:
Կարեն Սվասյանի այս գիրքը ժամանակակից փիլիսոփայության ականավոր դեմքերից մեկի՝ Կարեն Սվասյանի տարբեր տարիներին գրված հոդվածների ժողովածու է: Նրա ուսումնասիրությունների առարկան փիլիսոփայության պատմությունն է, մշակութաբանությունը և ճանաչողության տեսությունը։ Անգնահատելի է նրա կատարած աշխատանքը գրականագիտության և թարգմանության ասպարեզներում։ Նա այն սակավաթիվ փիլիսոփաներից է, ում միտքը նոր լիցք է հաղորդում և նորանոր հեռանկարներ է բացում ժամանակակից փիլիսոփայության և անտրոպոսոֆիական գիտության ասպարեզում։ Կարեն Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից՝ փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը՝ փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե՝ հեգելյան-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ՝ Է. Հեկկելի՝...
««Սասնա ծռեր» էպոսի պոետիկան» մենագրության մեջ քննվում են հայկական էպոսի պատմության, հայոց էպիկական ժառանգության ու աշխարհի էպոսների մեջ գրված տեղի և գեղարվեստական առանձնահատկությունների խնդիրներ: Գիրքը հասցեագրված է «Սասնա ծռերի» ընթերցումների, հայկական գեղարվեստական խոսքով հետաքրքրվողներին, ուսումնասիրողներին:
«Բնագիր և մեկնությունը», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Վաչե Եփրեմյանի մենագրությունն է։ Հրատարակության է պատրաստել Ավագ Եփրեմյանը, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով «Բնագիր և մեկնություն» աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ: «Բնագիր և մեկնություն» գրքի բովանդակությունը՝ Մշակութակերպ, ենթատեքստ, նշանակարգ. մշակութաբանական մեկնություններ Նախաբան...
Ժողովածուն ներառում է անգլիական պատմագիտության դասական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի «Հասու լինել պատմությանը» հիմնարար աշխատության առաջին յոթ հատորների նյութերը՝ նվիրված տեղային քաղաքակրթությունների տեսությանը և համեմատական պատմությանը:
«Ճանաչենք նանոաշխարհը» գրքի հիմքում պարզ գաղափար է դրված՝ փորձերի միջոցով հստակ պատկերացում տալ այն մասին, թե ինչպես են ստանում և հետազոտում նանոօբյեկտներ, և թե այդ օբյեկտներն ինչ զարմանալի հատկություններ են դրսևորում: Ի՞նչն է որոշելու քաղաքակրթության զարգացումը XXI դարում, և ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը, որ կարողանա մարդկանց ապահովել անհրաժեշտ գիտելիքով: «Ճանաչենք նանոաշխարհը» գիրքն օգտակար կլինի նաև համալսարանների բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների համար, որոնք նոր են ծանոթանում նանոտեխնոլոգիային:
Ներկայացվում է գեղագիտության պատմությունը սկզբնական շրջանից մինչև XIX դար՝ շեշտը դնելով համամարդկային այն արժեքների վրա, որոնք ձևավորվել են՝ հենվելով առաջընթացքի, ճշմարտության և քաղաքացիության վրա: «Գեղագիտության պատմություն» գիրքն ամփոփում է այն դասախոսությունները, որոնք հեղինակը կարդացել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներին:
«Ժամանակակից պետության տնտեսագիտություն» գրքում քննարկվել են տնտեսության զարգացման քաղաքատնտեսական մեթոդաբանական հիմունքներին, գործարարությունը՝ որպես տնտեսության զարգացման մայրուղի, համախառն ներքին արդյունքի արտադրությանը և օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վերլուծությանը ու պետական կարգավորման լծակներին, պետության և շուկայի ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հիմնահարցերը «Ժամանակակից պետության տնտեսագիտություն» գիրքը նախատեսված է գործադիր և օրենսդիր մարմինների, գործարարների, ԲՈւՀ-երի ուսանողների, ասպիրանտների, հայցորդների, պրոֆեսորադասական անձնակազմի, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից պետության տնտեսագիտության հիմնախնդիրներով:
Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ. Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ: Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու: