Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935 թթ. Մեծ ճգնաժամի տարիներին Ալաբամա նահանգի մտացածին «հոգնած հին քաղաքում»՝ Մեյքոմում: Վեպի գլխավոր հերոսուհին Ջին Լուիզ Ֆինչն (Սրաչուկ) է, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և այրիացած հոր՝ Աթիքըսի հետ, ով միջին տարիքի իրավաբան է: Ջիմն ու Սրաչուկը ընկերանում են մի տղայի հետ, որի անունը Դիլ էր, ով ամեն ամառ իր հորաքրոջ հետ այցելում է Մեյքոմ: Երեք երեխաները վախեցած և ահաբեկված են իրենց մեկուսացած հարևանից՝ Արթուր «Բոբո» Ռադլիից: Մեյքոմի մեծահասակները անվստահությամբ են խոսում տղայի մասին, իսկ շատերը նրան տարիներով չեն տեսել: Երեխաները լրացնում են մեկը մյուսի պատկերացումները՝ կապված տղայի արտաքինի, նրա փակված լինելու պատճառների մասին, ասեկոսեներով և նրանց հասած տարբեր շշուկներով և պարբերաբար նոր միջոցներ են երևակայում՝ տնից նրան դուրս հանելու: Դիլի հետ երկու ամառ ընկերակցելուց հետո Ջիմը և Սրաչուկը նկատում են, որ Ռադլիների տան մոտակայքում գտնվող ծառի փչակում իրենց համար մշտապես նվերներ են հայտնվում: Մի քանի անգամ խորհրդավոր Բոբոն մտերմության տարբեր ակնարկներ է անում, սակայն, երեխաներին՝ ոչ մի անգամ նրանց աչքին անձամբ չի երևում:
Դատավոր Թեյլըրը Աթիքըսին նշանակում է Թոմ Ռոբինսընի պաշտպանյալ՝ մի սևամորթ տղամարդու, ով մեղադրվում է երիտասարդ սպիտակամորթ աղջկան՝ Մեյալա Յուըլին, բռնաբարելու մեջ: Չնայած մի շարք մեյքոմցիների անհամաձայնությանը՝ Աթիքըսը համաձայնեց պաշտպանել Թոմին՝ պատրաստ լինելով՝ անելու անհնարինը: Աթիքըսի գործողությունների պատճառով մյուս երեխաները անընդհատ ծաղրում են Ջիմին ու Սրաչուկին՝ նրանց հորն անվանելով «նեգրասեր»: Սրաչուկը մշտապես փորձում է պաշտպանել հոր պատիվը, չնայած որ վերջինիս խոստանում է զերծ մնալ վիճաբանություններից: Աթիքըսը առերեսվում է մի խումբ մարդկանց, ովքեր փորձում են հաշվեհարդար տեսնել Թոմի հետ…

Հրատարակվել է 1960 թ.։ Այն միանգամից մեծ հաջողություն ունեցավ և 1961 թ. արժանացավ Պուլիտցերյան մրցանակի։ Վեպը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Սյուժեն և կերպարները հիմնված են հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936 թ.-ին նրա ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր:
Վեպը հայտնի է իր ջերմությամբ և հումորով, չնայած արտացոլում է այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսի եք բռնաբարությունը և ռասայականությունը: Պատմողի հայրը՝ Ատիքըս Ֆինչը, շատ ընթերցողների համար տիպիկ բարոյական հերոս է, ով արտացոլում է իրավաբանների համահավաք կերպարը:

Այս հրատարակությունում տեղ են գտել նաև  նկարիչ Ֆրեդ Ֆորդեմի նկարազարդումները, որոնք իրապես փոխանցում են վեպի ոգին:

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Убить пересмешника. Графический роман | Харпер Ли”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են