Ամանորին մեր թիմը որոշել է մի քանի օր հանգստանալ: Շուտով կվերադառնանք հետաքրքիր նորություններով
Սիրով կսպասենք քեզ
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,000 ֏
| Հեղինակ | Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ |
|---|---|
| Թարգմանություն | Վանուհի Բաղմանյան |
| Հրատարակչություն | Դարակ |
| Կազմ | Փափուկ |
| Տարեթիվ | 2022 |
| Էջեր | 224 |
| ISBN | 978-9939-885-41-4 |
| Լեզու | Հայերեն |
| Ցանկեր | |
| Զանգվածը | 160 գ |
«Մուշտակով Վեներան»ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։
Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։
Ստեղծագործության բնաբան է ընտրված Հուդիթի գրքից. «Աստված պատժեց նրան և կնոջ ձեռքը տվեց»։
Այս վեպի շնորհիվ նվաստացումից ու բռնությունից հաճույք ստանալու միտումը կոչվեց մազոխիզմ։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.