+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
3,900 ֏
Հեղինակ | Անանիա Շիրակացի |
---|---|
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Մատենաշար | Ինքնություն |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 272 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-75-782-7 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 500 գ |
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները:
Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն,- գրել է նա,- բայցևայնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»:
«Ամեն մի լինելություն ենթադրում է քայքայում և ամեն մի քայքայման մեջ սաղմնավորված է լինելության սկզբնավորությունը, և այս անվնաս հակադրության հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել»: Ա. Շիրակացի, 7-րդ դար
«Երկիրը, ինձ թվում է, ձվի նման է. ինչպես ձվի դեղնուցը կլոր մեջտեղումն է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը, և երկինքը շրջապատում է չորս կողմից»: Ա. Շիրակացի, 7-րդ դար
Reviews
There are no reviews yet.