Այս ֆիլմերը փոխել են գրքի սյուժեն և նյարդայնացրել երկրպագուներին
![Ֆիլմեր-և-գրեք-1](https://bookmark.am/app/uploads/2022/12/Ֆիլմեր-և-գրեք-1.jpg)
Գրքասերները լինում են երկու տեսակի. մարդիկ, ովքեր նախընտրում են կարդալ գիրք և հետո դիտել ֆիլմը, և մարդիկ, ովքեր դիտում են ֆիլմ, իսկ հետո կարդում գիրքը: Բայց սովորաբար բոլորն էլ չեն սիրում, երբ ֆիլմում գրքի սյուժեն փոփոխում են:
Այո, շատ բարդ է այնպես ադապտացնել գիրքը, որ գրքասերները գոհ մնան: Ֆիլմը կարող է իսկական գլուխգործոց լինել, բայց եթե կան գրքի հետ տարբերություններ, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր շատ խիստ կդատեն:
Մարտակումբ
«Մարտակումբ» ֆիլմի կարևորագույն մասերից մեկը գլխավոր հերոսների՝ Թեյլոր Դերդենի և Պատմողի հանդիպումն է: Ինչպես մենք հիշում ենք ֆիլմից՝ նրանք հայտնվեցին ինքնաթիռի հարևան նստարանների վրա և երկուսն էլ ունեին միանման քեյսեր: Չակ Պալանիկի գրքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Դերդենը ծովափում փայտից ինչ-որ բան պատրաստում, որի ստվերը նման է ձեռքի: Դա գրավում է նրա ուշադրությունը: Պարզ չէ՝ ինչու է ռեժիսորը որոշում փոխել այդ տեսարանը:
Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև այլ դրվագներ: Օրինակ, կինոսցենարի մեջ չի ներառվել այն էպիզոդը, որում Մարլա Սինգերը աջակցության խմբի մասնակիցներին պատմում է, որ Պատմողն իրականում քաղցկեղ չունի:
Իսկ վերջապանը շատ կտրուկ են փոխել: Ֆիլմում Մարլան և Պատմողը պատուհանից նայում են «հրավառությանը»: Գրքում Պատմողը հայտնվում է հոգեբնական կլինիկայում:
Ուտել, աղոթել, սիրել
Էլիզաբեթ Գիլբերտի գրքի գլխավոր հերոսին, որի նախատիպը հենց հեղինակն է, մերժում է կյանքի նյութական կողմն ու հարմարավետությունը: Հրաժարվել աշխարհիկ երևույթներից և գտնել ինքդ քեզ. սա է գրքի հիմնական ասելիքը:
Եվ դրանում է կայանում գրքասերների բողոքը. գրքում հերոսուհին տարված է ինքն իրենով, շարունակում է վատնել մեծ գումարներ և ոչ մի անգամ դուրս չի գալիս հարմարավետության շրջանակից: Երբ հեղինակին հարցնում են՝ ինչ է նա մտածում Ջուլիա Ռոբերտսի խաղի մասին, նա պատասխանում է, որ մինչ օրս չի կարողանում հարմարվել դրա հետ:
Փոքրիկ կանայք
Գրեգ Գերվինգի «Փոքրիկ կանայք» ֆիլմ անվանում են գրքի գրեթե իդեալական էկրանավորում: Բայց դրանում են կան բավական շատ սյուժետային փոփոխություններ: Ֆիլմում իրադարձությունները սկսվում են, երբ գլխավոր հերոսուհիները՝ Մարչ քույրերը, արդեն հասուն աղջիկներ են, իսկ վեպում սկզբում նկարագրվում է նրանց մանկությունը:
Բացի այդ, շատ է փոփոխված փոքր քրոջ՝ Էմիի կերպարը: Գրքում նա շատ կամակոր և եսասեր աղջիկ է, իսկ էկրանավորման մեջ նրա բնավորությունը բավական փափկացրել են:
Թռիչք կկվաբնի վրայով
Քեն Քիզիին հրավիրվում են իր վեպի էկրանավորման սցենարի աշխատանքներին մասնակցելու համար, բայց դա ոչ մի արդյունք չտվեց: Քիզիի համար շատ կարևոր էր, որ պատմությունը պատմի Առաջնորդ Բրոդմենը, բայց կինեմատոգրաֆիստները վստահ էին, որ դա փչացնելու է ֆիլմը: Արդյունքում գրողը լքեց նախագիծը:
Ֆիլմում հնկացի Բրոդմենի կերպարը չի բացահայտվում, և մարդիկ չեն հասկանում, որ նա հիմնական կերպարներից մեկն է: Երբ ֆիլմը լույս տեսավ, Քեն Քիզին այդպես էլ չնայեց այն:
Չնայած այս ամենին՝ ֆիլմը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, ստացավ 5 Օսկար և մինչ օրս համարվում է ֆիլմարտադրության դասական:
Թղթե քաղաքներ
Չնայած այն փաստին, որ գրքի հեղինակ Ջոն Գրինը նաև ֆիլմի համահեղինակ է, այն տարբերվում է գրքից ինչպես սյուժեով, այնպես էլ մթնոլորտով: Վեպում գլխավոր հերոսներից մեկը՝ Քյուն, ատում է ավարտական երեկոները:
Գրքի սյուժեն այն մասին է, որ Քյուն և նրա ընկերները պետք է հասնեն «թղթե քաղաք», քանի որ վախենում են, որ Մարգոն կարող է վերջ տալ կյանքին: Իսկ ֆիլմում հերոսներն ուզում են շուտ հասնել այնտեղ, որպեսզի չուշանան ավարտական երեկոյից:
Հայտնեք կարծիք