Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:

Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։

Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։

Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ սիրելիներից:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մայրական կաթ | Նորա Իկստենա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...