«Կհանդիպենք օգոստոսին» վիպակը աշխարհահռչակ գրողի վերջին գործն է, որը նա գրել է կյանքի ուշ շրջանում, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը: Մարկեսն ինքը վիպակն արժանի չի համարել հրատարակելու, նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել: Սակայն որդիները հեղինակի մահից մոտ տասը տարի անց վերընթերցելով վիպակը՝ հայտնաբերել են, որ չնայած որոշ հակասություններին՝ բազմաթիվ արժանիքներ ունի, և ոչ մի այնպիսի բան չկա, որն ընթերցողին թույլ չտա վայելելու մարկեսյան ոգին. նրանք որոշել են ընթերցողի հաճույքը վեր դասել հոր դատավճռից:

Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելոու նրա գերեզմանին: Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով, որ ինքը կրկնում է նրա ճակատագիրը՝ հրաժարվում է այդ ճակատագրից:

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կհանդիպենք օգոստոսին | Գաբրիել Գարսիա Մարկես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...