Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ․ ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրսորոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ չեկիստական ​​ ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981-ին նվաճում ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդայինթիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու է այդ հաղթանակը շատ կարևոր առայսօր, և Թբիլիսիի«Դինամոն» ինչ տեղ է զբաղեցնում վրացիների գիտակցության մեջ։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ | Դավիթ Ջիշկարիանի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...