ԻՆՉՆ ԻՆՉՈՑ Է

Պարկից հանում ենք տառ, բառ, նկար

Այլ լոտոն կազմված է հայերեն այբուբենով, բոլոր տառերով սկսվող բառերով ու համապատասխան պատկերներով։ Արդյունքում՝ երեխան սովորում է

  • Ճանաչել հայերեն տառերը
  • Բառի մեջ առանձնացնել առաջին հնչյունը
  • Ընկալել պատկեր-խոսք կապը
  • Նպաստում է տառերի տեսողական ընկալմանը։

Ինչ է զարգացնում Այլ լոտո խաղը

Ուշադրություն, կենտրոնացում, հիշողություն, համբերատարություն, արագ արձագանքելու ունակություն։

Տուփի մեջ

  • 10 ուղղանկյուն խաղատախտակ
  • 80 շրջանաձև քարտ (տառեր ու նկարներ)
  • 1 պարկ
  • խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Մասնակիցների առավելագույն թիվը՝ 10, անհրաժեշտ է ընտրել խաղավարի (ցանկության դեպքում խաղավարը ևս կարող է մասնակցել խաղին)։ Յուրաքանչյուր մասնակցի տրվում է մեկ խաղատախտակ։ Խաղավարը պարկից հերթով հանում է շրջանաձև քարտերը, բարձրաձայն ասում՝ ինչ տառ է վրան գրված, կամ ինչ է պատկերված, և դնում է այն սեղանին այնպես, որ բոլոր մասնակիցները տեսնեն։ Նա, ում խաղատախտակի վրա կա համընկնում, վերցնում է այդ քարտը և դնում իր խաղատախտակի համապատասխան պատկերի վրա։

Այն մասնակիցը, ում խաղատախտակի բոլոր 8 պատկերները առաջինն են ծածկվում համապատասխան քարտերով, հաղթում է խաղաշրջանը։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այլ Լոտո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...